Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա ասուլիսին «Հայելի» ակումբի համար առանձնացրել եմ նյութեր երեկ իմ ընկեր-օգնականներ Գևորգի-Սուսանի հետ, հետո՝ իմ էլ. փոստը աչքի անցկացնելու, Դավիթ Բլեյանին լողացնելու… Երեկ քնից առաջ հայր ու որդի ձեռք-ձեռքի ենք տվել… Ժամը 8-ին, հաստատ, եղեք ինձ հետ, ես հեծանվի վրա եմ Խանջյանով-Ծովակալ Իսկակովով՝ Դրախտի ճամփով սլանում եմ Բանգլադեշ՝ Եդեմի որևէ կրթական աշխարհը մեր… Երեկ իրիկունը Գևորգի կողմնացույց mail.ru-ի գուշակը ի՛նչ ճիշտ ուղղորդեց. ետ չկանգնես մտքից, հեծանվով անցի, ոչ մութ-ոչ անձրև… Ծայրից-ծայր թրջվեցի. Ծովակալ Իսակովի վրա բռնեց, ես էլ մարտահրավերնընդունեցի, անձրև, դու, անձրև, սելավիր իմ նշանավոր հարթակներում՝ արաբ ժողովրդի հիշատակի հուշարձանի մոտ, Երևանյան լճի ափին, Սեյրանի բարձունքին… Ջո՜ւր… Գժվում եմ անձրևի համար, հատկապես որ ընդառաջ ես գնում տարերքին, հեծանվային վարգով…

— Ինչի՞ կբերի ցանցայինը կրթական, դուք պատրա՞ստ եք դրան,- հարցնում է երեկ, այ քեզ կլոր սեղան-ասուլիս, կրթական պարտեզի Մայր դպրոցի մեծ պուրակի հարավային բնում, ութերորդցի Գոհարը Արղության…
Ա՜խ, այդքան ուշադիր կարդացել ես, հետևում ես… Պատրաստ ենք, միշտ պատրաստ. այսօրվանից (երեկվանից), ինչ խումբ կլինի, թեկուզ միայնակ, բայց իր ինքնուրույն որոշումը կայացրած, քայլ անի, անարձագանք չի մնա, Բլեյան կրթական բաց ցանցի ինքնուրույն հանգույցը, իր մանկավարժական նախաձեռնության հեղինակը դառնալու համար…

— Ինչ կարող ենք անել մենք կրթական ցանցի հաջողության (առաջացման-ծավալման համար),-շարունակում է իր ընկերուհուն անբաժան Նանե Այնթաբյանը…
Շարունակեք կրթական փոխանակումներով սովորող-ուսուցիչ նախագծային խմբերով տարածել այն հանրապետությունով մեկ ու դուրս… Ինչը ձերն է, հեղինակային-արժեքավոր փոխանցելու համար, անհոգնել, ողջ ամառ, կրթահամալիրի բոլոր հարթակները դարձրեք մեր մանկավարժությամբ ձեռք բերված փորձի փոխանցման, միասին ապրելու-սովորելու միջոցներ…

— Քանի՞ անգամ կարող եք օրվա մեջ անցնել կրթահամալիրի Բանգլադեշի ուղիներով դյութական…
Փորձենք, երեկ ես հեծանվով առավոտյան դեպի արևմուտք գնացի, հետո՝ ոտքով, հյուսիս-արևելք, մինչև ասուլիսը, հետո՝ մեծ խմբով դեպի կրթական կասկադ, ասուլիսից հետ, հետո՝ Բնապահպանական ստուգատեսի ամփոփիչ հավաքից հետո, արևելքով մինչև ծայր հյուսիս-Կենտրոն… Օրվա վերջը գիտեք՝ տարափի տակ անձրևի, հեծանվով…

— Տեսե՛ք, ո՜նց եք ցնցվում,-գտավ-ոնց առաջացավ Արևելքի դպրոց-պարտեզի ճամբարական սեբաստացիների խմբից, մեծ բաց լողավազանում, տպավորիչ լողափում, երբ մոտեցանք ցայվելու…
Ցնցումով ձեր, այսպիսի, սկսվում է ամառը ձեր, որ այն լինի շարունակական-ցանցային… Ո՜նց չպայթես ծիծաղից…

Այսքան ուրախություն մեր հեղինակած մանկավարժության բերած, այսքան խինդ-զվարթ-ճաշակ-երգեցիկ-գույներ Բանգլադեշի մեր անկյուններում, որ իսկական լողափեր են դարձել ծովերով նորացած, զուլալ ջրով, փայտե միջնորմերի փռած լողային հանդերձանքով, արևային բաժիններ ընդունող գունեղ սրբիչներին խմբված տկլոր ընկերներով, ուսուցչի օբյեկտիվում… Առջևում՝ հունիսի 8-ին, ուսումնական ճամբարների ուսումնական պլանով պարտադիր ամփոփիչ օրն է, որ երեկվա մեր վարչական հավաքի առանցքում էր… Սյուզին, Սվետան, դպրոցների ղեկավարները, երաժիշտները մեր առտու իննից երեկոյան ինը, Բանգլադեշում մեր, թե ֆիզիկական կենտրոնում, այս անգամ՝ Սուրբ Աննա եկեղեցին ու հրապարակը, կրթական-ուրախության ցնցումայինով-ցանցայինի կենտրոնի են վերածում… Սոցցանցերում մեր ամենահուզիչը ազգագրական երաժշտական փառատոնի հրավերն է, Բարեկամություն մանկավարժության նորարարության օրացույցի շարունակությամբ… Ցանցը կրթական հենց այսպիսին է մտածված՝ անդրադրում գործող…

— Ի՞նչ կլինի կրթահամալիրը, երբ Ցանցը ծավալվի այնպես, որ մենք չհասնենք Բանգլադեշ քաղաքի ծայրերից…- հարցնում է երեկվա նշանավոր տիտիկին կրտսեր մասնակիցներից մեկը Հարավից մեր, ով իր նման հարցասերրների հետ, երեսուն մշակված երթուղիներով հասնում է Ցանցայինը ստեղծած ու ծավալման Ցանցայինի պատասխանատվությունը վերցրած կրթահամալիրի Բանգլադեշի կրթական հանգույցներից մեկը Երևանի այլ ծայրերից…
— Ինչպես մեր ավազաններում,- ձայնում եմ ես,- ջուրը երբեք չի պակասում… շարունակ լցվում է… Մենք հասուն ենք-պատրաստ Բլեյան կրթական Ցանցի բոլոր զարգացումներին…

— Իսկ օգնո՞ւմ են ձեզ նոր իշխանությունները Ցանցի ծավալման ձեր ջանքերում,- հարցնում է լրագրողի դիրքում հայտնված Շուշան Փաշինյանը՝ այս վարչապետ Նիկոլի հմայիչ սեբաստացին, 6-րդ դասարանցի հայտնի Չաչանակներով շրջապատված… Ծիծաղում ենք սրտանց. ինչ մաքուր է մեր Շուշոն, աղբի ջրով լեցուն մեր ավազանների պես…
— Մենք մեր ներքին, հոգու խորքից առաջացող կենսական ցնցումներով-ցանցային տարածմանբ կօգնենք մեր իշխանություններին, որ յուրաքանչյուրը իր ընտրած բնագավառում, շենում, գտնվելու վայրում դառնա իր գործի հեղինակը ու տարածի…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1396

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ազատ լինելու համար առաջին հերթին պետք է ազնիվ լինել…

Նորայր Ասատրյան Ազնվությունն ամենակարևոր բանալին է ապրելու, ըստ Նորայր Ասատրյանի, թեև մեր աշխարհում ոչ մի դուռ չի բացում: Մինչդեռ ապրելու համար պետք են բանալիներ, որոնք կարող են դռներ բացել և

Հանուն Հայաստանի ինքնիշխանության և Արցախի ինքնորոշման

Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի

Մեր օրերում ամենապակասողի` ոգեշնչման մասին է իմ կիրակնօրյա գիրը

Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում… “Я в себе