Վենագիրը Դավիթ Բլեյանը տվեց, երբ օրեր առաջ հարազատների մի խմբով միշտ կենդանի սիրելի Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերոջս հիշարժան բնակարանի բակում հավաքվեցինք, որ Համլետի Մարի այրին անձրևներով ուշացող, բայց անխուսափելի ամառը ներս ու դուրսով անցկացնի․․․ Համլետի տղան՝ Արմենը էր սևաթույր Սոնայի հետ․ ո՜նց է մեծացել ութ տարեկանը․․․ Արեգին ընթերցողը իմ գրի չի՞ մոռացել, Գերմանիայում, Քյոլնում, շարունակում է բուժումը Աննա մայրիկի խնամքով․․․ Արմենն էլ այս օրերին միացավ կարճատև․․․
Լավ օր ստացվեց ճարտարապետի մտածած-նախագծած-իրականացրած փոքրիկ բնակարանամերձ բակում․․․ Ինձ համար կարևոր է, որ իմ ու իմ ընկերոջ կյանքը մտերմություն փոխանցի, շարունակվի նաև այսպիսի ծիսական խորհրդով ու սեղանով, մտերմիկ․․․ Լիլիթն ու Մարին, Շուշանն ու Արմենը լավ ընկերներ են, Սոնան ու Դավիթը նորոգում են իրենց կապերը, իսկ, ա՛յ, Արմենն ու Դավիթը այդ օրը առերեսվեցին։ Այնքա՜ն տպավորեց ինձ նրանց հանդիպումը, որ պատմում եմ օրեր անց․․․ Արմենը սեբաստացի, արդեն համարյա քառասուն տարեկան, հիշում եք, կույր է մանկուց։ Այդ օրն էլ կոկիկ-խնամված, դրության տերը, հավասար հավասարի․․․
Պարզվում է` Դավիթը աչքը չի կտրել աստիճաններով ինքնուրույն բակ իջնող-բարձրացող, բակում ինձ հետ ազատ հարաբերվող, սեղանի շուրջ լրիվ ինքնուրույն Արմենից․․․ Ես, որ Արմենի հետ շփվում եմ, ինչպես հավասար հնարավորություններովի, չեմ նկատել․․․ Տունդարձի ճանապարհին, Դավիթը մեքենայի մեջ նստեց Արմենի կողքին, երկուսն էլ ուզում են խաղան, ու դուք տեսեք, տղայականությունը այնքա՜ն աղմկոտ եղավ, որ Սոնան միջամտեց․
— Ա՛յ արջ, զգո՜ւյշ, Դավթին կվնասես․․․
Արմենին ճանապարհեցինք. իջավ, ինքնուրույն քայլեց դեպի Դերենիկ Դեմիրճյան փողոցի բարձրահարկ շենքի բնակարան, Սոնան վազեց պաղպաղակի, իսկ Դավիթը ուշադիր այս ամենին հետևում էր՝ Արմենից աչքը չկտրելով․․․
— Պա՜պ, Արմենը լրիվ կույր ա․․․ Երկու աչքով․․․ Ոչինչ չի տեսնում ծնված օրվանի՞ց․․․ Բա ո՞նց ա դարձել քո աշակերտը, ո՞նց ա քեզ գտել․․․
Պատմում եմ։
— Պա՜պ, ինքը չի տեսնում, ինքը զգում ա ինձ, բոլորին․․․
Իմ բզով ծակած աչքերի շրխկոցով պատումը երեկվա էր․ ակնոց օպտիկական չեմ կրում, ո՛չ կարդալիս, ո՛չ կենցաղում․․․ Բայց ես հիմա աչքերով չէ, որ տեսնում եմ․ ես զգում եմ ու այսպես ես խոցելի եմ․․․
Ի՞նչ կատարվեց․․․ Փոխվեց իմ օրը, շրջադարձ եղավ, ես հայտնվեցի հեծանվի վրա լրիվ փակ աքերով, կույրի պես անցա մինչև Հանրապետության հրապարակ, հարյուր խաչմերուկ ու նույնքան լուսակիր․․․
Կեցցե՛ք, Լուսինե Բուշ ու Ավագ դպրոց, mskh-ում, ցանցում լուսանկարներով ամենատարածվածը Սևանի «Ժայռ»-ն էր։
Մարգարիտ Սարգսյանը՝ Դավթին գրկում, շարունակում է-սկսել է պատմել իմ-ձեր երեկվա ու այդպես ամեն տարի կրկնվող երեկվա մասին։ Շարունակե՛ք, «Դպիրը» մեր, որպես ենթակառուցվածք, այս փուլում պիտի լիարժեք սպասարկի հեղինակային կրթական ծրագրով ուսումնական հաստատությունների բաց ցանցին․․․
Սոցցանցերում ամենահիշարժանը մեր ֆոլք-բենդն էր՝ իր կենդանի շփումով, Մարիոթում Վրաստանի առաջին հանրապետության օրվա առիթով հանդիսությունում բազմամարդ․․․ Բայց ես իմ զգացողություններով այլ աշխարհում էի, ու մարդիկ անմատչելի-անհաղորդ էին ինձ․․․ Ես ևս այդ մարդկանց տալու ոչինչ չունեի։ Ոտքս, իրոք, ինձ նեղում էր․․․ Այդպես, իմացե՛ք, լինում է։ Մարգարիտ Սարգսյանի լրացումով ավարտենք օրվա գիրն իմ։
«Վերջին զանգ»-ը կամ այլ տոնախմբություն կրթական նախագիծ է՝ իր խնդիրներով, բովանդակությամբ, ակնկալիքներով։ Այն պետք է ճաշակ, բովանդակություն, հմտություններ փոխանցող մի նախագիծ դառնա, որին մասնակից կդառնան բոլորը՝ սովորողներ, դասավանդողներ ու ծնողներ․․․ Էստեղ խնդիրն այլ է՝ ի՞նչ երեկո, որտե՞ղ, ի՞նչ բովանդակությամբ։
Մեր կյանքի հետևողական ծիսականացումը կրթահամալիրի օրացույցով, մեր հեղինակած մանկավարժությամբ է առաջացել, որպես պահանջ-պատվեր-կազմակերպում, ստեղծական ու մոբիլ վիճակ, կարգապահ ու ստեղծագործ ուսումնական աշխատանք․․․
Էրեխե՜ք ջան, սրան կավելացներ մեր Հասմիկ Ղազարյանը․․․
#1386