Լինում են-պատահում են ծանոթ-անծանոթներ, որ խիզախում են տարիքս ճշտելու-ստուգելու աստիճանի, ինչպես երեկ «Թումո» կենտրոնում։ Ստույգը Դավիթ Բլեյանը կասի, կամ քիչ համբերեք, քիչ համբերեք՝ ամենակրտսերը տիարի ունեցածներից․․․ Արթուր Բլեյանը հանդիսավոր նշում է իր հիսնամյակը, ուրեմն ես 50-ն անց եմ․․․ Լիլիթ Բլեյանն իրեն զարդարող թեթևությամբ ընդառաջ է գնում իր առաջին քառասնամյակին, ասել է թե՝ վաթսունն անց եմ։ Իմ տարիքի, ինչպես նաև իմ հոգեվիճակի, իմ գործերի մասին հատուկ կարծիք ունի և հայտնում է Սյուզի Մարգարյանը, ով երեկ Երևանի պետական համալսարանում Սայաթ-Նովա սիրածով «Բրոյի-բրոյի» պարգևեց մեծ դահլիճում ներկաներին՝ Մարինե Մկրտչյանի «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմում․․․ Երկու անգամ Արմինեի տեսագրությամբ լսեցինք։ Շնորհակալ եմ։
Բանգլադեշում վրա հասած ջրհեղեղը երեկ՝ օրվա վերջում, հանկարծակիի բերեց Մեդիակենտրոնում մեկուսացված Սուսան Մարկոսյանին, ով բոլորիս տեղ շարունակում է շաբաթ-կիրակի աշխատել, ո՛չ Թումո, ո՛չ Վրաստանի անկախության տոն, ո՛չ․․․ մեղա-մեղա, Նիկոլ Փաշինյան․․․ Սուսանի թեժ գծով մի խումբ հավատարիմներով վրա հասանք ու ջրհեղեղից ազատեցինք մեր կյանքի գործ ու կղզի-բնակավայր դառած կրթահամալիրի Բանգլադեշի կենտրոնը․․․
Իմ գրում, օրը՝ կիրակի, բոլոր կարգերի սեբաստացիներ, որտեղ էլ որ կաք, Երևանում, Հայաստանում, աշխարհով մեկ, ուշադիր հետևեք իմ-մեր հունիսյան գործողություններին, ես շարունակում եմ ներկայացնել Հեղինակային մանկավարժության ծրագրով ուսումնական հաստատությունների բաց ցանցի՝ «Բլեյան» կրթական բաց ցանցի հունիսի հարթակները․․․ Այս ո՜նց է մայիսն անցնում, սրընթաց, չի բռնվում։ Իսկ անունը կրթական ցանցի կարևոր է, պիտի կպչի-սազի-ինքնաբուխ, բանավոր գա․․․ Մի կողմից՝ Բլեյանի դպրոցը չի շրջանցվում, ժողովրդական է, մյուս կողմից՝ սա Բլեյանի դպրոցը չէ, այլ բաց ցանց կրթական, որի ամեն մի հանգույց ծնվում-առաջանում է որպես ինքնուրույն կրթական նախագիծ-նախաձեռնություն ու կայացման իր գծած ճանապարհն անցնում։ Մյուս կողմից առանց Բլեյանի դպրոցի հայրական-հոգատար-նվիրական վերաբերմունքի՝․․․ չի՛ք։
Երեկ նոր սերնդի կրթության (անվան հետ համաձայն չեմ․ նաև կրթությամբ առաջ կգա նոր սերունդը), որի մասին ավելի լսելի դարձրեց խոսակցությունը պարմանիների սիրո ու համերաշխության հեղափոխությունը, Թումոյի հայտնի հարթակում, դրանից առաջ «Սեբաստացիներ» սրահում հավաքվածների խոսուն վերաբերմունքը հաստատում են՝ հունիսյան հարթակ, դու կարևոր-հետաքրքիր ես լինելու կրթական ցանցի կյանքում․․․ Հունիսի օրակարգը Բլեյան կրթական բաց ցանցի, որքան էլ հայտնի, կենդանի, դինամիկ, զարգացող օրգանիզմ որպես, ստեղծական ու մոբիլ, կարգապահ, իհարկե, հետևե՛ք մեզ իմ բլոգում, mskh ցանցում, հեղինակ-մանկավարժների, սովորողների, աջակիցների բլոգներում-ֆեյսբուքյան էջերում, ճշտելու ենք մենք, մշտական քննարկման ռեժիմում․․․ Բաց, բաց, բաց․․․ մինչև վերջ, ֆիզիկական ու մեդիա միջավայրում, ցանցայինի մեր ոգուն հավատարիմ․․․ Այսպիսի կազմակերպումն է, որպես համակեցություն՝ վճռական ցանցի ծավալման համար, և ես սա՛ եմ համարում իմ գործը։
Կարևոր է իհարկե մայիսի 29-ին կրթահամալիրի Բանգլադեշով մեկ վերսկսվող բնականոն-անընդհատ ուսումնական աշխատանքը, ուսումնական տարատարիք-տարաբնույթ ճամբարային կազմակերպմամ, մատչելի ցանցով հետաքրքրված յուրաքանչյուրի համար, առանց խտրության, սահմանափակումների, մեր հեղինակած ուսումնական հունիսյան ճամբարները քննություն բռնել են, ինչպես և հունիսի 1-ից առաքվող հակաբացիլները, կազդուրիչ-առաջատար կրթության հարկավոր իմունիտետի համար, կոմիտասյան միասնական երգերի, պարերգերի, խաղերգերի, ծիսակատարությունների ձևով, բաց լողափերը, կրթական պուրակները սեբաստացիական, ճամփորդությունները հայրենագիտական մեկ է, այս ամենը կա ու այս ամենով հանդերձ հենց այս ամենով հունիսի 5-ի հարթակը ցանց համար կարևոր նշանակություն է հաղորդում․․․ Ուշադրություն. սրա մասին՝ վաղվա իմ գրում։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1387