Հեռացումի խոսքն այս, որ փողոցի, նրան առաջ տանող Նիկոլ Փաշինյանի ուժի, փողոցի լեզվով ասենք, ճշտի ընդունումն էր․հավանեցի․․․ Հա՛մ Նիկոլ, հա՛մ՝ փաշ․․․ Տեսեք, որ մի անվան-ազգանվան մեջ երկու նշա՞ն է դրել ֆիզկուլտուրայի-ֆուտբոլի տարիների ուսուցիչ Վովա հայրիկը, ով 17-ամյա՝ երեք որդիներից կրտսերին Իջևանից Երևան սովորելու ուղարկեց․ խիստ-փոթորկուն, Նիկոլի՝ գարնան երկնքի նման կյանքի ամենադրամատիկ այս շրջանին ո՜նց դիմացավ։ Կեցցե՛ս, եղբայր․․․ Հիմա ես քեզ հիշեցի, քո աչքերով-սրտով ուրախացա․․․ Չծխե՛ս հանկարծ։ Իսկ այս Հայկոյի, Հայկ Մարությանի ողջույնի խոսքը երեկվա, հանկարծ հայրենասիրված․․․ չհավանեցի․․․ Սա՞ է քո ուղերձը, սիրված Հայկո, 100 հազարի, ինչպես դու ես ասում՝ քո տան անդամների առաջ, մեր հարևան Ադրբեջանին ուղղված․․․ Ես գիտեի՝ ազատ ներհայաստանյան համերաշխությամբ կարողություն ենք ձեռք բերում՝ օր առաջ մեր հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր համակեցություն հաստատելու․․․ Այժմ, այո, երբ ապրիլի 27-ին միջկորեական գագաթաժողովում հանդիպում են Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարները․․․ «Ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում է կորեական թերակզղու նոր պատմությունը․․․ Ինձ համար մեր անմիջական հարևանների հետ տարածաշրջանը ինքնուրույն մի թերակղզի է․․․

Բանգլադեշից քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ես կիրակի օրը, Հրապարակ-փողոցի համազգային մի գրկախառնության մեջ զգացի-ապրեցի-նշեցի քաղաքացիական անհնազադնության այս փուլի՝ «քայլ արա, մերժիր Սերժին» պայքարի ավարտը։

Երեկ սովորական, աշխատանքային երկուշաբթի էր ինձ համար, ես հեծանվով առտու Կենտրոն-Բանգլադեշ-Ծովակալ Իսակով-Մեդիակենտրոն՝ Հրազդանի աջ ու ձախ ափերով գնացի գործի, վերադարձա գործից, բարեխիղճ-առօրեական․․․ ջանքերի իմ կիզակետում մեր Արևելյան դպրոց-պարտեզի նորացվող-ընդարձակվող մեծ պուրակն էր, 2-4 տարեկանների բաց լողափը, խաղադաշտը նոր, այո՛ 6-11 տարեկանների ծածկած լողավազանը, որոնց բացումը, գործարկումը մինչև հունիսի 1-ը, քայլ կանենք համերաշխ սեբաստացիներով բոլոր ու կզորենք․․․ Նելի Արղությանի, Նառա Նիկողոսյանի, Կարինե Մացակյանի ու մի խումբ դաստիարակների առաջնորդությամբ մեր քայլքը ապրիլի 23-ին՝ ժամը 11։00, Արևելքով, Մարիետի-Մարինեի հետ մայիսյան Համբարձման տոնի բովանդակության ու կազմակերպման քննարկումը Մեդիակենտրոնում մեր, իմ շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, հատուկ կանգառներով, դադարով սարալանջին, Վահրամ Մարտիրոսյանի հետ, սարալանջի ծառերի ջրումը, Գոհա՛ր Եղոյան, ոռոգման գործող ցանցով, ոռոգման ջրով, սարալանջի մաքրումը աղբից, անաղմուկ մանկավարժության, իմ օրագրով առաջարկածի՝ Քնարիկ Ներսիսյանի տպավորիչ վերնագրով շարունակումը, որպես դպիրյան քննարկում-զարգացման սկիզբ․․․

Իսկ տոնելուց-հավաքից-հոգսից-աղմուկից չես փախչի՝ հարսանիք կլինի անունը, նշանդրեք, մկրտություն, թե այսպես՝ համաժողովրդական նշումի եզակի ուրախություն։ Ամենամեծ մշակույթը միասին լինելու ապրումակցումն է, որին պատրաստվում են կյանքով, որը առանձին-առանց ծրագրված ուսուցման-հանրային կյանքի ծիսականացման համակեցություն չի դառնում։ Այստեղից և այսօր որոշված ու լինող՝ ապրիլի 24-ի խորհուրդը լցնող-թանձրացնող՝ Գևորգ Հակոբյան և Գարիկ Հակոբյան սանիկների Մարի առաջնեկ թոռնիկ-աղջկա՝ 40 օրը լրացնող Մարիայի կնունքին-մկրտության կարևորությունը իմ կյանքում, որպես կյանք-գործ-ուրախություն։ Եվ անհոգության ձեր փախուստը, «Սեբաստացի» երգչախումբ, գործընկերներ, կոկորդիս մնաց․․․ մարսում եմ․․․

Սեբաստացի ուսուցիչներ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Նիկոլ Փաշինյանի տեքստերի նկատմամբ հիմա ավելի ուշադիր եմ, հատկապես երեկվանը բաց չեմ թողնի, բայց հրապարակի-օրվա՝ աղմուկասպանդի մեջ չզորեցի-չլսվեց։ Կա՞ տեքստը իմ նման խուլ ու համրերի համար, ազգային փոքրամասնություն են, բայց կանք։ Ինչպես Լիլիթ Բլեյանի պատրանքը՝ երեկ ֆեյսբուքյան էջում, շարունակում է փողոցում ծնված խորհուրդը, Նարե Ղալամքարյանի հիասթափությունը անսերժ Հայաստանի առաջին օրով, Վահրամ Թոքմաջյանի այլընտրանքը խաղաղ-ընթեռնելի-ընդունելի ձևակերպմամբ, Շուշան Բլեյանի ու անբաժան Թերեզի Վիեննայում արած իրենց քայլն ու երեկվա իր հեռախոսային շնորհավորանքը․․․ ծիծաղից պայթեցինք․․․ Երգիչ աղջի՜կս միջազգային ասպարեզ է դուրս գալիս՝ մշտական կապի մեջ Մարիամ Փաշինյանի հետ…

Անկատար բան մնաց, Սենսեյ Հայկուհի, Մարթա Ասատրյան և ընկերներ, երեկ, մեր ավելի ազատ դարձած հայրենիի բնապահպանության՝ ապրիլի 24-ի պարտադրած, սեբաստացի ավանդույթ դարձած մեր Բանգլադեշի կանաչի ծավալման ակցիան, որպես բնապահպանական հանրակրթական ուսումնական նախագծերի ստուգատեսի մեկնարկ դարձնել ապրիլի 24-ը, որ այն տարածվեր, դառնար համազգային ուրախություն․․․Այդքան դժվարությամբ ստեղծվածը այսքա՜ն աննկատ հանձնեցի՞նք․․․Կա՞ սրան արդարացում։

Հանրապետության հրապարակը ամենաբարձր, աշխարհին հենց սկզբից տեսանելի, 1988-ի շրջանից հետո, 30 տարի անց, վերջապես,  հայոց միջազգային ուշադրության կենտրոնհարգանքի բերման վայր դարձավ։ Երևանյան փողոցը փառահեղ-տոնական նշեց այսպիսով 2018-ի փետրվարին մոռացման տրված, իրենից յուրացված-փախցրած 30-ամյակը․․․ Սրանով ինքն իրեն մեծարելու և մեծագործությունների կյանքով ապրելու հնարավորություն ունեցանք, շրջանում ենք, ահա։

Իմ տոնը այս հայտն է մեծագործության․․․

Երևանն այսօր:
Ֆոտոշարը՝ Արինա Թումասյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1354

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պարզապես մաքրումի օր և Համբարձման խաղերի սկիզբ․․․

Որպես «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի, Բլեյան դպրոցի-կրթական բաց ցանցի, Հրազդանից-Սևան, Սևանից․․․ մինչև Արաքս, Հրազդանի հովիտով Գագարին ավանով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան համայնքներով, դպրոցներով ու պարտեզներով, հանրային տարածքներով մեր կյանքի, մեր ներսով-դրսով ուրախ մաքրության օրեր, որպես ընկերության վրա կառուցված մեր կյանքի փոփոխությունների շրջան, որ պայմանավորվել ենք անցնել միասին։ 

Խաղողի՞, թե՞ մասրենու թուփ՝ Վայոց ձորում, Հայաստանում բուսնած․․․

Թերթեք Համլետ Խաչատրյանի «Միշտ ներկա»  բլոգը։ Կարևոր չէ հանդիպումների անընդհատությունը-ինտենսիվությունը, կարևորը մշտական կապն է, հաջորդականությունը, «զանգ ըկերոջը» հնարավորությունը․․․ Ընկերոջը ուսուցիչ ասո՞ւմ են․․․ Ես ասում եմ, չեմ էլ հասկանում, եթե ուսուցիչ

Իշխան դառնալու ճանապարհ է մեր կրթությունը

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա: — Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ