Գրառում 1. Օգնեք ինձ… ուղղվելու 

Իմ գիրը՝ 2000 գրերից-հրապարակումներից յուրաքանչյուրը, հավաստի է, սխալներ-անճշտություններ, վրիպակներ, էլ չեմ ասում խեղաթյուրումներ չի հանդուրժում․․․ Ես հանդուրժող եմ իմ գործունեության հանդեպ բացասական կարծիքների, քննադատության, մերժումի հասնող վերաբերմունքի նկատմամբ․․․ Ինչե՜ր են ասվել, արվել, ինչե՜ր. պատմելու բան չէ։ Դառնացա-ժպտացի՝ անցավ․․․ Անցուկը մոռցուկ կըլլա։ Իսկ ինձ մեկնած ձեռքը չի մոռացվում. ես հիշում եմ, հորիցս եկող բան է։ Դժվար տանելի-մերժելի են ոչ ճիշտ փաստական հանգամանքները, սխալ տեղեկությունները․․․ Ինչի՞ համար, եղբայր, ուղղե՛ք, անգամ, եթե դրանք լեզվական են․․․ Հիմա, երբ կթերթեք-թերթում եք իմ օրագիրը հոբելյարի նկատմամբ բարեհաճությամբ, գործեք որպես խմբագիր, սրբագրիչ. կարդացեք՝ ուղղե՛ք։ 

Գրառում 2. Մեծ է Բլեյան դպրոցն ու ծավալվում է․․․ 

Գիտեք, երկու շաբաթը մեկ կրթահամալիրի վարչական խորհրդի նիստերին հրապարակվում է այդ շրջանում կրթահամալիրի ուսումնական հաստատություններ, առանց ուսումնական կենտրոնների, 6 դպրոց, 1 քոլեջ, 5 նախակրթարան ընդունված սովորողների քանակը. 2021թ. հունվարից մինչև այսօր ընդունվել է 53 սովորող, 80 սան։ Տպավորվե՞ց․․․ Երեկ բացվեց 2-5 տարեկանների մեր նոր խումբը, կրթահամալիրի Քոլեջում․․․ Էսպես որ շարունակվի՜․․․ Իսկ ինչո՞ւ չշարունակվի-ընդարձակվի Բլեյան դպրոցը՝ հեղինակային մանկավարժությամբ հանրային դպրոց-պարտեզներ բացվեն-գործեն ոչ միայն կրթահամալիրի Բանգլադեշում, այլև մայրաքաղաքով-հանրապետությունով մեկ․․․ հանրապետությունից դուրս․․․ Ահա խնդիր, որի ձևակերպումով ու լուծումով զբաղված ենք։ Բոլո՞րս․․․ Հարցնում եմ։ Պատասխանեք․․․ Ու պատասխանն ուղարկեք իմ գրով հրապարակելու։ Կարևոր է իմանալ, թե սեբաստացի կրթական համայնքն ինչպես է մասնակցում բրենդ դարձած մեր մանկավարժության տարածման կազմակերպմանը։ 

Գրառում 3. Ա՜յ քեզ առիթ. ոնց բաց թողնես 

Ինձ համար կարևոր են այսպիսի առիթները. տեսաք՝ իմ ու ձեր համերաշխ ջանքերով իմ բլոգապատման 2000-րդ գիրը դարձավ տիարի ու ձեր համար հոբելյանական․․․ Թե չէ՝ 65 տարեկա՜ն․․․ Մարդ ամոթից ուզում է հուշարձան դառնա․․․ Ինձ համար այս օրերն ուրախ առիթով ձեզ հետ հանդիպելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություններ են․․․ Կեցցե՛ք, որ նախաձեռնում, ընդառաջ եք գալիս․․․ Ինձ հետաքրքիր էր հասարակագիտության լաբորատորիայի կազմակերպած երեկվա հանդիպումը փոքր դահլիճում, Ավագ դպրոց վարժարանի ու Քոլեջի մի խումբ պատանիների, ուսուցիչների մասնակցությամբ․․․ Հանդիպումից դուրս գալիս ինձ առանձին մոտեցողներ եղան շնորհակալությամբ։ Կարևոր է. չեմ մոռանա․․․ 

Առայժմ հեռակա է իմ հանդիպումը Լիանա Հակոբյանի «Մաթեմատիկա» ամսագրի և Մարինե Ամիրջանյանի «Լեզվաբանական» ամսագրի սովորողների հետ․․․ Գուցե ե՞ս նախաձեռնեմ առկա հանդիպում․․․ Ամսագրերը մեր այս, հեղինակային մանակավարժության ծնունդ, իմ սրտով են, կեցցե՛ք․․․ Խնդիրը խնդիր է, լեզվական, մաթեմատիկական, թե կյանքի․․․ Լավ էլ վարպետորեն ու զվարթ իմ գրերից խնդիրներ էիք ստացել։ Կարդացի ուրախությամբ։ Կեցցե՛ք։ Կհանդիպենք։ 

#2001

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրագիր օրվա

Ես, գիտեք, Թումանյանի և Կոմիտասի նկատմամբ պաշտամունքի հասնող ակնածանք ունեմ թե ակնածանքի հասնող պաշտամունք։ 1869-ին ծնված, համոզված եմ, հայոց նոր շրջանի ամենամեծ հայերի մասին հետաքրքիր է ինձ ամեն ինչ՝ նրանց

Հասունացող մարդկանց աշխարհի մասին է իմ գիրը

— Էդ ո՞նց… Արմինեի համակարգչից Դավիթ Բլեյանին կտրել չէր լինում. թողեց ու մոտեցավ ինձ, երբ ես փոխանցեցի օրվա լուրը՝ մեկ տարեկան ութ ամսականի սահմանը հատած Վահան Սերոբյանը, դարձել է կրթահամալիրի քոլեջի

Ես ամենաՀայաստանի կենտրոնից՝ Դպրոց-պարտեզի Չարենցի կամարից

Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա