Հիմա կպատմեմ-կավարտեմ իմ հերթական թվով 1385-րդ անընդհատ օրը-գիրը, կհագնեմ սեբաստացի շրջանավարտ 2018-ի Ադելի ու իր ընկերների ստեղծած հեղինակային շապիկը հեծանվորդ տիարի, Բանգլադեշի ճամփին կմասնակցեմ Հանրային ռադիոյի առավոտյան ուղիղ եթերին ու կշտապեմ Բանգլադեշ՝ կրթահամալիրի ավարտական հանդես-ցնծությանը, որ թիթիզանամ բոլորիդ հետ իմ գունեղ շապիկով: Հավանեցի, փոխեփոխ ողջ ամառ կհագնեմ երեխու պես:

Գիտեք, իմ բզով ծակած աչքերը վառ տպավորությունները մի-մի շրխկոցով (կա՛նգ առ, ակնթարթ) արձանագրող, իմ օրը-կյանքը արխիվացնող միջոցներ են, ու պատումը՝ երեկվա իմ ստոպ-կադրերի առավոտ ծեգի թարմ գրառումներ: Շրըխկ, ու բաց դպրոց-լաբորատորիայի Գեղարվեստի պուրակը՝ շրջանավարտներով-միացածներով, տոնական հագուստ ստեղծողներով, մեծ ու պստիկով մնաց, Գեղարվեստի ցուցասրահում՝ Ադելի անհատական ցուցադրությամբ, Գեղարվեստի հարթակում՝ բնապահպան Արմեն Սարգսյանի «Ջրագոյացում» կլոր սեղան-ներկայացումով: Ամենամյա հանրակրթական բնապահպանական ուսումնական նախագծերի 2019-ի՝ թվով 9-րդ ստուգատեսի առաջարկը ընթացիկ՝ թվով 8-րդ ստուգատեսի մասնակիցների, համակարգող Հայկուհի Հովհաննիսյանի համար ընդունելի է… Իմ աչքերում լուսարձակում են պարբերաբար հուլիսի 5-ի շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա առիթով առաջացող կրթական պարտեզի հարթակները, ու ես մտածում եմ ո՛նց այդ օրը ողջ Հանրապետությանն Արարատյան իմ ետև գցած պտտել կրթահամալիրի Բանգլադեշով… Չասեք՝ չտարա… երեկվա ԿԱԶԱ-ի՝ Գյումրվա առաջադեմ-ոգևորված, թև առած-թև տվող աղջիկների պես…. Ու Արևելքի պտղատու այգում հայտնված խորոտիկ թռչուն… որ Ադելին մեր ոգևորված շատ էր նման… Թեթև մի քար գցեցի-թռավ, ու դուք տեսնեիք գյումրեցոնց հրճվանքը… Շրըխկ:

Շրըխկ, ու Նունե Խաչիկօղլյանի, Քրիստինե Պողոսյանի երկարօրյայի սեբաստացիների ճամփորդությունից վերադարձող խումբը մնաց, մայիսի 24-ին՝ ժամը 16.30… Րոպեներ հետո, 17.00-ին շատ մոտ Առնո Բաբաջանյանի վերնանցումից մեր Բանգլադեշ-Գյումրի գործընկերությունը հիացավ, որ Բաբաջանյանով մեկ 30 միավոր ավտոբուսներից գծված շարանը ֆիքսեց։ Նառան ասաց՝ ոչ մի բացակա…

Շրըխկ, ու Ուսումնական ագարակի նորաբաց ուսումնական սրահից Գյումրի-Բանգլադեշ համահեղինակությամբ մեր Կլոր սեղանը եթերում էր. այնքա՜ն իրական էր մետրերի մեզ սպասող հեղինակային բաց մանկավարժության մասնակիցների հատուկ գնացքի մեկնման լուրը… Կրթահամալիրի Բանգլադեշն իր երկաթուղային կառամատույցը չունենա՞, այ Գյումրվա ու Երևանի հայեր, բա ձեզ ո՞նց 2018-ին դարձնենք ձեր միասնական գործի ստեղծագործական հավաքանի…

Շրըխկ, ու Արևմուտքի մեր դպրոց-պարտեզի կայարանում վերջապես հանդիպեցին Գյումրիի ԿԱԶԱ ու նախադպրոցական հաստատությունների դաստիարակների ամենամսյա դասընթացների հերթական ուսուցանվողները, իրար ճանաչեցին։ Ի՛նչ մարդկային զրույց էր, արդեն յոթն էր երեկոյան, ու մոտ-հաստատ թվաց Գյումրին հեղինակային մանկավարժությամբ փոփոխությունների կենտրոն ճանաչելու կայանը… Կայանը՝ կայան, ինչո՞ւ մեր կենտրոնը Գյումրվա չլինի: Ծո, ի՞նչըղ չեղնի…

Շրխկոցով մեր շրջագայության բոլոր հարթակներում, կրթահամալիրի դպրոցների պուրակներում-լանջերում-անցումներում ամենօրյա երկարգործութփյամբ զբաղվող սեբաստացի աշխատող-պարտիզպանները մնացին: Ու անկասկած դարձավ Արմինե Թոփչյանի սիրով-շնորհքով արված պարտիզապուրակային գործի հանրապետական 1-ին հավաք-սեմինարի այս լուսագիրը

Քանի՜ դպրոցում, հրապարակում, վայրում շրջանավարտի օրվա առիթով այսօր հավաքներ կլինեն… Ու իմ աչքերը պոկվեցին ինձանից, անօդաչու դարձան ու վերևից տեսանելի, առանց ռետուշի, շրըխկ, ու տեսագրեցին-ձայնագրեցին բոլոր ուրախությունները: Ինչո՞վ են սրանք տարբերվում 2017-ից… Ուզում եմ, որ տարբեր լինեն, ճաշակի, անբռնազբոս ուրախության, փոփոխությունների բրենդ ճանաչված՝ Հայաստանի առաջընթացի պարմանիական-պատանեկան գրանցումներ լինեն հավաստի, իրենց կյանքի-գործի-որոշումների հեղինակը դարձածների, նրանց ուսուցիչների… Այսպիսի ստուգատես հանրապետությունով մեկ տարին մեկ անգամ է լինում: Ու ես չեմ կարող դա չարձանագրել շրխկոցով իմ բզով ծակած աչքերի…

Երգում է Վիկտորյա Լուկյանեցը, Շուշան Բլեյանի վոկալի պրոֆեսորը, ով համերգ-վարպետության դասով, շրջագայությամբ իր ծննդավայր Կիևում է… Երեկ Դավթի քնելուց հայտնվեց Շուշանը վայբերով, ու երկար խոսեցինք… Չենք կարող հրաժարվել այսպիսի մի շարքով Երևանում-Հայաստանում Լուկյանեցի հանդես գալու առաջարկից։

Դավիթ Բլեյանը չի լռում… Դավիթը մայրիկի ձեռքից ընդհանուր պարապմունքից հետո առավոտյան փախցնում է նոթբուքը ու տանում իր դասարան, իրենը փչացել է…
— Դավի՛թ, տո՛ւր, սովորողների տնային պիտի ուղարկեմ…
— Մի ուղարկի, տնայինը ապուշություն է, թող կուկուներն ուրախանան…
— Բա մատյանները ո՞նց լրացնեմ, ուսումնական շրջան ենք փակում…
— Հեռախոսովդ լրացրու… Էս իմն է:
Ավելին, Արմինեն գնում է, որ բերի, չի տալիս, քշում է…
— Գնա՛, գնա էստեղից, գնա քո դասարան…

Նարեկ Արշակյանի ու Իրինա Ապոյանի հետ իրենց ֆոտոօբյեկտիվով մեր քայլքը մնաց, վեց տարեկանների մի մեծ խմբի հետ Սարալանջի մեր հանդիպումով…

#1385

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հին հարևաններ, նոր համակեցություն

Հին ասելով՝ նկատի ունեմ խորհրդային շրջանը, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում, խորհրդային պետության ներքին բաց սահմաններով, խորհրդային պետության ռեժիմով պարտադրված ու խորհրդային միասնական օրենքներով կարգավորվող հայ-ադրբեջանական համակեցությունը, որը ես անվանել

Մի բաց նամակ ամենքին

Հիմա, երբ Զանգին այնպես է խուժել իմ կյանք-աշխատանք-ընտանիք-ինտիմ, տնօրինում է իմ ժամանակը, երկուշաբթիից ուրբաթ-շաբաթ… այսօր նաև՝ կիրակի, իմ մտքերը Զանգիի հետ են, նրա ջրերի, ավազանի, նրա բնակիչների, ես ինձ բռնացրի,

Համահավաք ԲԱՆականություն-2016. հայկական քաղաքաԿՐԹՈՒԹՅԱՆ հարացույցը

Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծին է միանում, թերևս, ամենակարևոր ու զգայուն ոլորտը՝  կրթությունը: Այն նախասահմանված է որպես երկրի բանականություն, անվտանգության,  մարդու և ամբողջական էթնոսի ազատության ու բարոյականության ցուցիչ: Եվ սահմանված է