Էս մեր Ֆելիքս Եղիազարյանի ճամփորդական պատումները նախանձ են առաջացնում կրկնակի կարդալու աստիճանի…
Շատ ուրախ եմ, որ սկզբից էլ նախագծում էի ու եղաՍտամբուլում, եղա հայկական վարժարանում… ապրելու համար: Բարևներ Ստամբուլի իմ մայրիկին, եղբորս ու հայրիկին: Ստամբուլում ես ունեմ ընտանիք, այդ քաղաքն ավելի հարազատ է դառնում ձեզանով:
Տեսնում եք ճամփորդությամբ-բլոգային ուսուցման ուժը, հեղինակային մանկավարժության համը…
Կամ էս մեկը սեբաստացիների հեղափոխություն արած Լեյլա տատիկը, մեր Սաթեն Գևորգյանի-Տարոնի… ում մասին մենք տեղեկանում ենք ամերիկյան Լոս Էնջելես Թայմզից՝ Սենսեյ Հայկուհու անգլերենի թարգմանական խմբի միջոցով… Ի՜նչ համ և ուժ…
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները ներկայացրել են հատկանիշներ, որոնք կօգնեն հաջողություն հասնելու կյանքում՝ խոստանալով վեցը, ըստ այս նյութի, հաշվեք՝ բարեխիղճ լինելը, հարմարվողականությունը, հետաքրքրասիրությունը, համարձակությունը, մրցակցության ոգին… ներկայացնելով հինգը… Ո՞րն է վեցերորդը ըստ հեղինակային մանկավարժության հեղինակների ետևում մնացած ամենամյա 13-րդ հավաքի մասնակիցների, եթե մեր գործը մեր կյանքն է ու մայիսյան ստեղծագործական հավաքը դիտարկենք որպես հաջողության ստուգատես…
Իմ գիրը ծավալ ունի, որ ես փորձում եմ պահպանել, թե չէ առանց էն էլ որ գրածներս տողերի ձևով իրար կպցնեմ վաղուց Չինամաչին կհասցներ… Ուզում եմ առանձնացնել Համբարձման ծեսի մայիսյան հարթակ բերված, մեր բաց միջավայրում ներկայացված, չէ՜, ստեղծված-խաղացված ծես… Մեղքի զգացումով եմ անում, հիշելով միշտ հայտնի վեճը… մատների, մարդու անդամների… Այս հինգ օրերին այնքա՜ն դիտարժան գործ մնաց կրթահամալիրով մեկ առանց տիարի ծիսական ներկայություն-օրհնություն-հաստատումի… Հազար ափսոս… Ու մեկ է, ցուցադրություն-հանդես-համբարձումը միջին դպրոցի 6-7-րդցիների, որ ներկայացված է այս տեսաֆիլմում, հանրապետության տեխնոլոգներին ի տես… առանձնանում է։ Մի մասով՝ իմ ելույթով, իմ գրի շարունակությունն է, որպես մեր մանկավարժության ներկայացում ցանցով հետաքրքվածների համար… մյուս մասով էլ Կարինե Գյոմցյանի տեսաֆիլմով, 2017-18-ի՝ «Ծեսը համայնքում» նախագծով մեր մանկավարժության հանրայնացումը, ինչպես է մեր բաց ուսումնական միջավայրն առաջանում կյանքի ծիսականացումը, ինչպես ենք ստեղծում-խաղում ծես… թանապուրով, որ մեր սննդակարգում կհաստատվի գետում աղջիկների առավոտյան լողալու հեռանկարով, է՜յ գիտի, Զանգու, Երևանյան լիճ, այնպես մաքրենք, որ առավոտ շուտ ծեսը սկսենք քեզանով մաքրվելով… Եվ իրական-տղամարդու ցանկությամբ, որ ասում եմ Արեգի Սերոբյան, Դավթի, Նարեկի, Հայկի… անունից, ու նրանց կատարումով, պաչիկներով Կարինե Գոմցյանի, Նիկոլի աղջիկ Շուշանի…
— Հարց ունեմ, տիար,- ձախ ոտքս խորհրդավոր շարունակում է ինձ նեղել, ու կիրակին ես անցկացրել եմ ոչ միայն ընտանեկան, այլև բնակարանային-անկողնային ռեժիմում,- ու Դավիթը Բլեյան չոփրեքթաթ մոտենում է ինձ մահճակալին,- ինչու մեծ կրթահամալիրը, ը՜մմ, քանի՜ դպրոց ունի, բոլոր շենքերը նորոգում ես, իսկ մեր մի տունը՝ ոչ, ինչքա՞ն քեզ ասեմ…
Իսկապես չգիտեմ, երևի հոգնում եմ, անհավես դառնալու աստիճանի…
— Քիչ մնաց,- ծիծաղում եմ,- մենակ որ լեզվիդ չտաս՝ քո տունն է, դու էլ կնորոգես… Ես կօգնեմ հաստատ, ա՛յ, գյուտարար…
Իմ գրասեղանին նվեր գրքերի նոր խումբ է… Գևորգ Հակոբյանի պահանջով հրապարակում եմ ընթերցվողները։ «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայությունը» ժողովածուն կարդում եմ դադարներով, տող-տող… Բակունցին ես միշտ վստահել եմ, նրա հայացքին Աբովյանին՝ իր անավարտ վեպով. այս ուսումնասիրության հետ դա էլ բարեխիղճ վերընթերցում եմ… Գուրգեն Մահարու և Չարենցի կապն է ամբողջացված, էլի անունով՝ Չարենց Նամե … Մահարու անտիպով լրացված… ՀՀ Գերագույն խորհրդից իմ լավ բարեկամ Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ… Ետ առաջ եմ անում, ափիս շոյանքով թերթ առ թերթ. լուսանկարներ իմ սիրելիների, ձեռագրեր… ոնց որ Մահարու արխիվում լինեմ…
Բաց պատուհանից անձրևում է-անձրևի ձայն է կես գիշերին մոտ, ես ծիսական առանձնացումի մեջ եմ… Օրեր առաջ Համլետ Խաչատրյանի այրուն այցելելիս հանդիպեցի Համլետի հարևան-դրկից Ռազմիկ Դավոյանին… Բարդ են եղել վերջին շրջանի մեր հարաբերությունները, բայց, դե, հակաբռնի, սիրո և համերաշխության ժամանակից երկուստեք օգտվելու առիթը բաց չթողեցինք, Դավոյանի պատշգամբում ինձ միշտ բարեհամբույր Արմինե կինը այնքան ջերմ ընդունեց, կոնյակն այնքան տեղին էր, ու բաժանվեցինք «Ծովինար –հայոց հնագույն նախապատմական էպոսը» գրքով, հեղինակի արձակ շարադրանքն ընդմիջվող չափածո պատումներով… Թող դեռ մեր տան Արմինեն կարդա… Եվ մեզ «Հարթակ» ակումբի հանդիպումով հարազատացած-տան անդամ դարձած Tsov Alizé-ի «Երեք քաղաքը». մեկումեջ Արմինեն ընդմիջում է իրանական պոեզիայով…
Առաջիկա երեքշաբթին, ֆեյսբուքում հանդիպեցի, գրական ակումբն է հրավիրում Հարթակ։ Եվ այսպես՝ ողջ ամառ, առցանց, «Հարթակում» գեղարվեստի, թե Սևանի «Ժայռում», որտեղ ամեն ինչ պատրաստ է, ավելի պատրաստ կլինի, քան անցյալ տարի, ընթերցողական-ճամփորդական հավաքներ անցկացնելու համար և՛ հունիսյան օրացույցով սեբաստացիական, և՛ «Ուսումնական ամառ» ծրագրերով հուլիս-օգոստոսին… Մենք բաց ենք եղել, կանք ու ավելի բաց կլինենք սեբաստացի-ոչ սեբաստացի բոլոր սովորողների համար տարատարիք ու բոլոր ուսուցիչների համար՝ անկախ նրանց հաստատության պատկանելությունից… Մնում է, որ հունիսի պատրաստությունը այս օրերին կոնկրետ-հասցեական լինի… Ու բոլոր հավաքների-ճամբարների մեջ ես առաձնացնում եմ «Մուտք կրթահամալիրը»՝ նոր սեբաստացիների ուղիները՝ 6-12-րդ դասարանցի պատանիների ստեղծագոծական հավաքների տեսքով, թե 1-5-րդ դասարանցիների լողափնյա ճամբարների…
#1781