Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Ասուլիսի բանախոսներն էին`

Արամ Փախչանյան՝ «Այբ» դպրոցի տնօրեն,

Հայկազն Նավասարդյան՝  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն,

Աշոտ Բլեյան ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,

Ռոբերտ Վարդանյան ՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն,

Արա Աթայան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս,

Սերոբ Խաչատրյան՝  կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս։

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը»  ձևավորվել է  ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։

Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Տեսանյութ

[youtube https://www.youtube.com/watch?v=gvnzACRMsgc]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Գարուն ջան, եկար իմ հինգ հարյուր իննսունիններորդ գրով…

Գարնան մասին կարծես դադարել էինք խոսելուց. փետրվարն այնքա՜ն տաք եղավ՝ ոնց որ գարուն, ձմեռն էլ՝ սիրուն ձյուներով, որ մնաց, տպավորեց, բայց և տա՜ք այնքան, որ ես հայտնի անհամբերի տիտղոսը չկորցնելու համար

Պատերազմը մեր անընդունակությունն է, սնանկությունը

«Պատերազմը իրականում ոչ թե ընտրությունն է, այլ մեր մեր անընդունակությունն է, մեր սնանկությունն է, մեր բախտախնդրությունն է: Մենք առաքելությունը պատերազմելը չէ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի