Անընդհատ հետաձգել չէր կարելի. եղանակագուշակ Սուրենյան Գագիկի խոստացած ուժեղ քամիները, նրան ուղեկցող անձրևը… կայծակը չէին էլ կարող խոչընդոտ դառնալ… Շաբաթ օրվա երկրորդ կեսին ես ու Վահրամ Մարտիրոսյանը «Փարոսի» գագաթին էինք, Մալաթիայի ու Արարատյան զանգվածի մեջտեղ տնկված… Անտեր, սոված՝ Բլեյան Աշոտի մասին լսած-չլսած շները փաստ էին, վտանգավոր, քան տարերք-բնությունը, անտերությունը… Իսկական բարձիթողի «Փարոսի» գագաթ, գագաթից դեպի հարավ-արևմուտք՝ գլխատված, բազալտի բաց հանք դարձած բլուրներ, ամայություն շուրջ բոլորը… դեպի Մալաթիա-Սեբաստիա՝ շինարարական ընդարձակ հրապարակի վերածված տարածքներ… Առանձին թեմա է…

Մեր դիմաց մյուս բլուրն է՝ Ծիծեռնակաբերդը, որ բլուրից բլուր նախագծով քանի ժամանակ է քանի՜ սեբաստացու խոստացել եմ, ոտքով-հեծանվով անցնել, քանի անգամ հայտարարված անցումը,  Մարետ Սիմոնյանի ինձ հրամցրած նորաբանության բառարան, օգնիր, չեղարկվել է…

Աշխատանքային ճեպազրույց կրթահամալիրի տնօրենի հետ:

Ոտքով-մեքենայով «Աստղիկ» բուժկենտրոնից Մալաթիայի ջրանցքին հակառակ, նրա եզրով, դաշտերի աղբակույտերի, անխնամ այգիների միջով անցնում ենք, ձախից բարձր, մեր ժամանակների հայտնի-անհայտների տգեղ-անճոռնի մեծ «խրճիթների» բարձր պարիսպներ… Մի քանի կիլոմետրի, տասնյակ հեկտարների վրա՝ Երևանի կենտրոնում, դեպի հյուսիս՝ Լենինգրադյան փողոցը, դեպի հարավ-արևելք՝ Ծովակալ Իսակովը, ո՛չ մի ուրախացնող, աչք շոյող բան… Տգեղ, անտեր, անճաշակ, բարձիթողի… Ու ճանապարհը ոտքի-մեքենայի մեզ հանում  է դեպի Կիլիկիայի բարձունք. մի քանի հարյուր մետրի վրա Հրազդանի կիրճն է, Ծիծեռնակաբերդի բարձունքը… Մեքենայով-ոտքով անցած փոթորկուն այս ճամփեն մենք կազմակերպիչների-դաստիարակների՝ կամավորների հետ կանցնենք ոտքով-հեծանվով, երբ ասեք… մինչև Մալաթիայի ջրանցքի սկիզբ՝ Զանգու, և մինչև գագաթ Ծիծեռնակաբերդի…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Մեր մանկավարժության 2019-2021 թթ՝ հեռանկարներ-տարածում հայտարարված բարձունք է 2018-ը, որտեղից ուզում ես՝ նայի… Մեր բոլոր գործողությունները, ասենք՝ մանկավարժության նորարարության «Բարեկամություն» ճանաչումով ճամբարի, հայ-վրացական հանրակրթական կամուրջների ակումբների, նախակրթարանների և դպրոց-պարտեզների ցանցի, տեխնոլոգիական հանրակրթության գործիքների-համակարգերի՝ ֆիզիկական, թե ուսուցողական մեդիա միջավայրում բաց-անսահման տարածքների հետ կապված, գնահատեք այս միջնաժամկետ հեռանկարով… 2018-ը բարձունք է, ինչպես շաբաթ օրվա «Փարոսը», տեսանելի ժամկետում-որոշակի մարդկանց հետ բարձունքից-բարձունք ճանապարհը որոշած անցնելու, նոր բարձունք նվաճելու հարթակ… ոտքով, հեծանվով, մեքենայով… Ահա, ինչու՝ ուրախացնող-ոգևորող էին արևմուտքի-արևելքի 4-5-րդ դասարանցիների ճամփորդական-հայրենագիտական խմբերի թափառումները Գյումրիով… «Ուսումնական Գյումրին» մանկացավ, հետաքրքիր-մազալու դարձավ, և պատահական չեն անմիջական զանգերը-արձագանքները Գյումրիի իմ ընկերների…
— Էս Գյումրիում ես, ձեն չե՞ս տալիս, պարո՛ն Բլեյան…
Սրա շարունակությունն են և՛ Լիլիթ Բլեյանի նախատեսած առաջին համերգը Գյումրիում ապրիլի 15-18-ին, և՛ Վրաստանի Բակուրիանիի մանկավարժական խմբի ներկայությունը մեր ճամբարին, որպես մեր կամուրջների զարգացում, և՛ մեր վերսկսած վերապատրաստումների  նոր շրջանի առաջացումը Արցախի հետ, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի գործուն մասնակցությամբ…

Կրթահամալիրի դասավանդողների, «Բարեկամություն» գարնանային ճամբարների մեկնարկ:

Նոր պատվիրատու, նորացված հայացք, հայտնի հեղինակով մանկավարժության կազմակերպման-տարածման-փոխանցման ջանքեր ու գործընկերություն… Ահա ինչու՝ 2018-ի մարտի իմ ծավալուն գրագրությունում ես առաձնացնում եմ քոլեջի նախակրթարանի սան Շուշիի մայրիկ-հայրիկի հայտարարությունը և իմ արձագանքը, որպես նոր պատվիրատուի հետ հարաբերությունների կազմակերպման-ճշտման ուսանելի օրինակ…

Ահա ինչու, որքան էլ Արևմտյան-Հյուսիսի դպրոցների՝ ուսուցիչներով-ծնողներով ուսումնական պատարագ-համերգները տպավորիչ, ես առավելագույնի կողքին նկատում-առանձնացնում եմ թերին, անելիքը, որպես հայացք բարձունքից, ուղղված մեր հարսանիքին հունիսի, մեր Պատարագին, մեր, Անուշի-Սարոյի հուզիչ վիպերգին, Նահապետ Քուչակ սիրերգակին, մեր Սասունցի Դավիթ երաժշտական էպիկական խաղին…

Արմինե Թոփչյաննն ինձ հանգիստ չէր տա, ես գիտեի, ու Մայր դպրոցի մեծ պուրակի մի քարի կխոսեցներ ճամբարից։ Դիտեք այն որպես լրացում իմ խոսքի։

[youtube https://www.youtube.com/watch?v=vhoyZFZFR3k]

Իսկ վերնագիրը վերցրել եմ Համլետ Խաչատրյանի արդեն գործող «Միշտ ներկա. Համլետ Խաչատրյան» բլոգից,  նրա վերջին հարցազրույցից։ Համլետի ծննդյան օրը՝ երեկ, նրա հարազատների հետ անցկացրած, նրանց համաձայնությունն ու հաձնարարությունը ստացած՝ ահա հրապարակում եմ Քնարիկ Ներսիսյանի (բլոգի հիմնադիր խմբագիր) և Նվարդ Սարգսյանի (տեխնիկական խմբագիր) պատասխանատվությանը հանձնված բլոգը՝ hamletkhachatryan.wordpress.com։

Համլետ Խաչատրյանի աշխատասենյակում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1339

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիսատ-պռատություն, խոսքի և գործի հակասություն էլ թույլ չտանք

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց: Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի

Էրզրումից Շուլավերով Բանգլադե՞շ…

Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր. – Ես հայրիկի շան տղեն եմ… Սա ավագ

Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն…

Սա էլ եղավ 1698-րդը նախահոբելյանական գիրն իմ՝ որպես պատում…