Հայաստան գալն ինձ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք…

Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդցի, սիրիահայ  Հուրի Իսկանյանի Ամեն ինչ սկսվում է մի քայլից հրապարակումը mskh.am-ի «Լապտեր» պատանեկան հանդեսում իր քայլով-ժողովրդով շարունակում է Աստղիկ Կիրակոսյանը «Դու գիտակից մարդ ես» հրապարակումով.

Մենք ինքներս մինչև վերջ չենք բացահայտել մեր ունակությունները: Մենք պարտավոր ենք անել ամեն բան, որ արևը մայր չմտնի մեր երկրում, դպրոցում, բակում, տանը՝ ամենուրեք, ուր մենք ենք: Ու դրա համար մենք պիտի քայլենք, քայլենք, քայլենք… Ժողովո՜ւրդ

Արեգ Գալոյանի՝ շարժման սեղմ, յուրահատուկ օրագիր-պատում  «Անսպասելի, անհավատալի և անկրկնելի» հրապարակումից էլ մեջբերում անեմ.

Իրական պայքարը ընթանում է ոչ թե  քաղաքական որևէ ուժի դեմ, այլ մեր ներսի վախի, ստրուկի սովետական պատերի և ներքին սատանաների դեմ: Հաղթանակը մերն է:

«Լապտեր» պատանեկան հանդես-ուսումնական նախագծի համակարգող ուսուցիչ Նունե Մովսիսյանին, որ լսենք՝ «….առաջին բանը, որ պետք է փոխվի մեր երկրում՝ կրթական համակարգն է»…

Է՛հ, ոչինչ, որ արևը մայր մտնի մեր երկրում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, լուսի՛նը դուրս կգա… ի՞նչ մի պակաս լուսատու է, որ ով էս աշխատանքը կատարում է, սկսել է կատարել, չընդհատի հանկարծ, շարունակի…

Կրթահամալիրի արևելքում կանաչապատման, բարեկարգման ընթացք է:

Ու կրթահամալիրի օրացույցով մայիսյան այդպիսի կարևոր մի շրջանում ենք, սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, կրթական համակարգի փոփոխության՝ 2017-2018-ի շրջանի մեր հարթակում ստեղծագործական բաց հավաքի-նախագծային ուսուցման շաբաթի ձևով ներկայացնելու, 2018-2019-ի ուսումնական հարթակում սկսելու, որ կամրջվեն իրար անցնողն ու եկողը, որ անընդհատ լինի փոփոխությունների մեր կրթությունը, ժողովո՜ւրդ… ձայնեմ Աստղիկի նման:

Իմ հասարակական-քաղաքացիական-քաղաքական կյանքի «Հանրապետության հրապարակը» 1977-1978-ին եղավ, Երևանի պետական համալսարանում ուսանողական-երիտասարդական մեր ընդվզումով մեծ, որը կարող էր թվալ՝ ավարտվեց ուսանողական շարժման պարտությամբ, բայց ահա ես ու իմ ընկերները անհատապես, վստահ եմ, հաղթել էինք. հաղթել էինք մեր մեջի ստրուկին, տականքին ու կանգնել դեմ-դիմաց սովետական հասարակության՝ այն ժամանակ անխորտակելի թվացող պատերի առաջ… Հետո, մենք քայլեցինք ու քայլեցինք այնքան ու այնպես, որ 1990-1991-ին արդեն մասնակիցը-ականատեսը դարձանք այդ պատերի փլուզմանը, Հայաստանի Հանրապետության վերհառնումին որպես մեր հայտարարած հասարակական նախագիծ՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության ստեղծում, ինչ այսօր էլ ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ, որպես առաջին հոդված: Ահա ինչու՝ ես հետևողականորեն Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանում կատարվող թավշյա-հակաբռնի-սիրո և համերաշխության հեղափոխությունն անվանում եմ պարմանիների…

Համայնքային միջավայրի ձևավորում:

Ինձ համար, բոլոր կարգերի ու տարիքների սիրելիներ, սա ոնց որ արևը մայր մտավ, ու լուսինը դուրս եկավ. նոր շրջան է անընդհատ աշխատանքի՝ նոր հնարավորություններով, բոլոր գործընկերների-մասնակիցների-նոր տրամադրությամբ, ներգրավածության այլ աստիճանով… Բայց անընդհատ աշխատանք՝ հանրային-պետական կյանքում առաջնահերթություն ստանալու հնարավորությամբ… Եկանք մեր հեղինակային մանկավարժության բաց ցանցի ստեղծմանը: Մայիսյան հավաքի ձեր հայտերով աշխատանքի, մայիսյան հավաքի պատրաստության Ավագ շաբաթում, նրա երկուշաբաթիում ներկա է այս առաջնահերթությունը՝ արևի մայր մտնելով այս չկանգնենք հանկարծը, չշեղվենք նորիցը, չհոգնենք կեսիցը… ինչպես եղավ 1991-ից հետո… Ահա ինչու, մեր Միջին դպրոցի 8-րդցի Դավիթ Տեր-Թորոսյանի բլոգում վերլուծությունը «Միքայել Նալբանդյանի Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ. նրա պատվիրանը մեր օրերի համար» պահել եմ իմ գրի լուսնի լույսով կարդալու համար…

Ստրուկների ազատությունը նա նմանեցնում է առավոտյան ցողին, որը չի կարող սնել ծառի արմատը… Իր գաղափարների արդիականության վառ ապացույցի՝ «Իմ քայլը» շարժման ականատեսն ենք մենք…

Այդպե՞ս է որ՝ չգիտեմ, բայց որ կարդացել ես այս օրերին Նալբանդյանի «Երկրագործությունը», հարգելի՛ Դավիթ պարմանի, կեցցեն քո դպրոցը, քո ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը:

6 տարեկանների մարզական-բակային խաղեր:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1367

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պաղ ջուրը, ինչպես Մոցարտն ու ծիրանը հուլիսին

Եղբայրական սիրով՝ Գևորգ Հակոբյանին։ Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ

Ապրելու իրավունքի հետևողական պարտադրում

Սա պիտի հնչեր որպես Ավետիս Սուրբ Ծննդյան… Կարող էր հնչել։ 

Թափառումով ճանաչման Բանգլադեշում…

Այսպես, կրթահամալիրի Բանգլադեշում իմ ու իմ ընկեր Արմինե Թոփչյանի այսօրվա թափառումից առաջացավ կրթահամալիրի տնօրենի այս տեսապատումը՝ որպես իմ 1195-րդ գիրը։