Սա ես ասել եմ 2014-ին, բայց կարող էի ասել և այս հունվարի 1-ի առիթով… հենց նրա համար, որ խոսքը պիտի ուղեցույց լինի, միշտ առջևում պիտի լինի…

Իսկ տարիների մեր գործի տպավորիչ ամփոփում է նաև իմ խոսքի գործը Արատեսում մեր այսօրվա հավաքով…

Նոր տարի և Սուրբ ծնունդ…

Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը…

2014թ.  հունվարի 1

«Ահա այս հավատամքը թույլ է տալիս մեր հեղինակած կրթության միջոցով ու դրա արդյունքում փոխել մեր կյանքը՝ որպես մեր կողմից ձևակերպվող և լուծվող խնդիրների՝ ուսումնական նախագծերի ամբողջություն, որպես յուրաքանչյուր անհատի կրթական պատվերի բավարարմանն ուղղված ստեղծողի մոբիլ կրթություն։ Սրանով մենք հաղթահարում ենք բոլոր տեսակի անջրպետները՝ կրթահամալիրի ներսում, կրթահամալիրից դուրս, ներանձնային, միջանձնային, ֆիզիկական, կրթության և կյանքի միջև։ Սրանով սկսում ենք հաստատել ու նորոգել կամուրջներ՝ կրթության և կյանքի միջև, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և աշխարհի միջև՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,- ընդգծեց Բլեյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մեծ երևակայություն է հարկավոր պատկերացնելու, որ հաղթահարելի է հայաստանցուն խոցած անհուսությունը, և խիզախում է պետք, որ սկսի այլ դարձնել իր ու մերձավորի, անծանոթի կյանքը՝ այդ աշխատանքը դարձնելով իր կյանքը. «Ահա այս ստեղծագործ երևակայությունը պարգևող Ձմեռ պապիկ պիտի լինի մեզանից ամենաընդունակը, ամենահաջողակը, ամենա…. Այս որոշումը կայացնողներով 2014-ին Հայաստանում ամբողջությամբ կօգտագործենք փոխադարձ վստահության, միջանձնային հարաբերությունների, համերաշխության, գործընկերության ողջ պաշարը, հաղթահարելով ներհասարակական մեկուսացվածությունը, հատվածականությունը, հանդես գալով որպես նույն հավատամքով կազմակերպված հավաքանի՝ հանդես գանք նախաձեռնություններով, ապրենք ու գործենք լիարժեք աջակցության ռեժիմում։ Միայն այսպես ու սրանով կարող ենք տեսանելի տեղաշարժ կատարել Հայաստանում։ Ահա այսպես Նոր կլինի տարին։ Ի՞նչն է այստեղ դժվարը։

Ասում են, աջ ու ձախ լսվում է՝ հոգնել եմ…։ Իհարկե, այսպիսի կյանքից՝ չապրելուց, վաղուց կարելի էր հոգնել։ Արձանագրենք, որ հասարակությունը հոգնել է սրանից։ Վերջապես։ Իսկ սրա հաղթահարման միակ ձևը, կներեք՝ յուրաքանչյուրիս պարտականությունը, առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը, կարիքավորի կողքին լինելը, անհատական ու հասարակական բարօրություն հաստատելը, ազատ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական Հայաստանի ու հայաստանյան բաց հասարակության կառուցումը»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս ամենի պատճառով է, որ իր համար Նոր տարվա շնորհավորական նվեր ընտրելը դժվար չեղավ. «Դա կրթահամալիրի 2014-ի ուսումնական տոնացույցով է, որ ուզում եմ որպես Ամանորի նվեր մատուցել, միասին ստեղծական գործելու հնարավորություն, որպես Նոր տարի»։

Աղբյուրը՝ 1in.am

Արատեսյան նկարաշարը՝ Սեդա Վիրաբյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1544

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծիսական ուրբաթագիր․․․ ա՛յ ֆանտազիա…

— Ծիսական ուրբաթագի՞ր․․․ Ա՛յ ֆանտազիոր տիար, ֆան-տա-զի-ա՜… սո՛ւս մնա…- երգում է Դավիթ Բլեյանը առավոտով շաբաթ օրվա, ու սա դառնում է երեկվա ծիսական ուրբաթ օրվա մասին ինքնագլոր գրի առաջին տողը, թե

Այլասերման ցանցային հաղթահարման, իրարից, մեր կյանքից չօտարվելու մասին է իմ գիրը

Դավիթն ու իր պանդա-արջուկը նոր, որ օրեր առաջ մեր ուշադիր-քնքուշ սեբաստացի Աստղիկ-հարսիկը նվիրեց, ենթադրում եմ՝ Դավթի Աստղիկ քույրիկին, անբաժան են, ինչպես իր ծնունդով ընկեր հսկա գորշ արջուկը… Տեսեք՝ ոնց է

Այո՛, մանկավարժությամբ զբաղվեք… վերջապես… ասում եմ ես իմ գրով, 800 անգամ անընդհատ

Կոմիտասի անվան երաժշտանոցի դիմաց՝ Կոմիտասի պուրակի աստիճաններին, Կոմիտասի արձանի հարթակին Կոմիտասյան օրերի համերգային մեկնարկ-ներկայացումից հետո Լոռվա մարզի մի քանի գյուղերի  դպրոցի տնօրեններից, ուսուցիչներից, պատանիներից, հանրային գործիչներից կազմված մեծ խմբին, որպես հրաժեշտի խոսք