Մռթոշ. այսպես էր դիմում-կանչում հայրս մորս, ու դիմելաձևն այս մորս համար անուն էր դարձել… Ապրիլ 23-ի ուրախությունը, նրա բերած տոնը զիբարը բացեց* մռթոշ դարձած իմ ազգի… Արփի Սահակյանն իր «Սիրող քաղաքի մասին» գրով թող արդիականացնի մռթոշի ներկայությունը… Սա՝ որպես անանձնական մի ուրախություն, որ տրվեց ինձ լիուլի, ու շնորհակալ եմ Նիկոլին ու իր շուրջը ծով դարձած պարմանիներին։ Ասել եմ սա. եթե հեղափոխություն՝ պարմանիների… Ապրիլի 23-ի մասին պատմել եմ իմ երեկվա գրում: Շարունակում եմ, կիսատ բան չմնա:

Հարավային տրամադրություն այսօր։

Երևանով անցա հեծանվով, անաղմուկ, մենակ, երբ տևական շրջան իրեն պարտադրված, իր հասարակական ու անձնային կյանք խցկված թիվ մեկ իշխանավորի ներկայության զզվանքից ազատված՝ ժողովուրդը մերկացել էր տոնով։ Շատ բան կտայի մեկուսի մի անկյունում լինելու համար… Հրազդանի կիրճի երկայնքն էլ, կիրճն էլ չփրկեցին ինձ… Ամենախաղաղը տանն էր, այնքան, որ Փաշայան Լուսինեն, Բզեզ Անահիտը Հարությունյան, որ իրենց կնքամայր ընկերուհուն օգնությունից հետո պատսպարվել էին մեր տանը. ու Դավիթը չէր խանգարում: Դե, փողոցի մեքենաների աղմուկը մեր կյանքի ազդանշանային ֆոնն է դարձել այս օրերի, ինչպես հայերից անբաժան երաժշտության ձայնը…

Ճամփին իմ աչքից չվրիպեցին-մնացին մեր քոլեջի Գոռ Խլոյանը, նրա ուրախ քայլքը ինձ ընդառաջ, իր նոր ֆոտոօբյեկտիվով (ավանս է՝ գույք աշխատանքի դիմաց), ոստիկանական մեքենան կանգնեցնող կինը (որպես ծառայություն՝ ոստիկանի մեքենայով փորձում էր րոպե առաջ Հանրապետության հրապարակ մտնել),  իր 10-11 տարեկան տղային հեծանվով ուղեկցող  երիտասարդ կինը, որ խոստացել էր տղային տոնին մասնակից դարձնել, ու քայլում էին միասին դեպի հրապարակ, արևից խանձվող կանաչը՝ թիվ 81 դպրոցի գյոզալ լանջերի… Հրապարակում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը կարդացող երիտասարդը… «Մենք էլ ենք շնորհակալ»-ը կիրթ ասված

— Ինչո՞ւ է աղմկում գետը,- հարցնում է հանկարծ Դավիթ Բլեյանը երեկոյան…
Մենք խոսում ենք հայտնի հայկական կինոյի մասին, իսկ  նա թե՝
— Հասկացա՜, հասկացա՜, բայց ինչո՛ւ է աղմկում գետը՝ ուզում եմ իմանամ:

Հյուսիսային դպրոց-պարտեզում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Հեշտ բան չէ կնքահոր ընտանիքով Գևորգ Հակոբյանի թոռնուհի, Գարիկ-Վարդ երիտասարդ զույգի առաջնեկ, 40 օրական դարձած Մարիային դուրս բերել ավազանից՝ երկրորդ անգամ ծնված-Մարիամ դարձած… Սիրով արվեց, Մուղնու Սուրբ Գևորգում, ապրիլի 24-ին, որպես նաև օրվա նոր խորհուրդ, մխիթարություն և արժանի հիշողություն սրբադասված նահատակների մեր…

Էն որ սրանից ուրախ էլ չեմ պատկերացնում ոնց ա լինում… Պարմանուհի Արփի Սահակյանը՝ իր նոր, քաղաքացիական ինքնահաստատման ավազանից ժամեր առաջ դուրս եկած Արփին, պատմում է իր նոր ծնունդի 10 օրվա մասին… Ոչինչ, որ անունը չի փոխել… Արփիի Սիրո քաղաքի հայտարարումը քանի՜ հազար մարդ ունեցավ Հայաստանում, Հայաստանից դուրս, որպես հակամռթոշ… Ուզում եք, կարող եք սա անվանել հասարակության ֆորմատ… Բայց առանց ֆորմատի՝ նոր միջավայր դարձած վիճակի, հաջորդ քայլերը ո՞նց արվեն…

Զիբարը բաց, անմռթոշ հասարակության գործելու շրջան ենք թևակոխել։ Եթե տոն՝ ապա միշտ մեզ հետ, որպես առօրյա։

Կրթահամալիրի Բանգլադեշի արևելքում…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1355

* Զիբարը բացվել — ուրախանալ
Աղբյուրը՝ հայոց լեզվի բարբառային բառարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Չանենք բաներ, որոնց հետ համաձայն չենք

Ինչերի ասես չես հանդիպի իմ էլեկտրոնային փոստում… բայց այսպիսի՜… «Հարգելի, սիրելի մարդիկ, շնորհակալ եմ իմ համեստ աշխատանքը այսքան բարձր գնահատելու համար»՝ ճամբարային գործունեությունը ուսուցչի, որ դրամական արտահայտություն է ստացել նաև Ձմեռ

Տես, ես կարողանում եմ…

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը դարձավ, դառնում է 30 տարեկան…

Մեծ հարգանքով երեք Աշոտների 1985-1989 թթ ստեղծած, ղեկավարած, գորբաչովյան վերակառուցման շրջանի գուցե ամենազարթուն կրթամշակութային-նորարարական նախագիծ թիվ 183 դպրոցի նկատամբ (երեք Աշոտներից մեկն եմ). այդ հավեսի, մանկավարժական նորարարության աղբյուրի վրա ստեղծվեց