Ես այդպես էլ չինքնահաղթահարվեցի՝ երեկ երեկոյան որևէ ժամի Հանրապետության հրապարակի պարմանի-ծովի առաջ կանգնելու համար… Իսկ ծովը… մեծ է… ուրիշ կերպ, քան Հեմինգուեյի ծերունին հայտնի, թե Էքզյուպերի օդաչուն հանճարեղ չես ասի… Թռչնի այս բարձունքից տեսնելուց բացի, ես կարող էի ծովում-ծովի հետ լինել, երբ Չայկովսկու 30-ի բնակարանից ակնապիշ-բաց ականջներով, որսալով ոչ միայն ամեն մի բառ, այլև խզզոց-դադար, հետևում էի երեկվա ծփացող Հանրապետության հրապարակին, բազում ու բազում պարմանիների ողջ ալեկոծումի-սպասումի-տարուբերի-խռովքի շրջանին… Ես այս շարժման առաջ ընկրկեցի. սա ինձ համար անհաղթահարելի հետևանք է՝ 1988-ի շարժումից մնացած… Ախր, էդ ո՞նց, ողջ կյանքը աղմուկի-քաոսի, բանգլադեշյան քառ ու քռի մեջ անցկացրած, հազարավոր տարատարիք երեխաներով, ծանոթ-անծանոթ մարդկանցով շարունակ շրջապատված, պատերազմի 1992-ին մենակ-անզեն «Ուղերձ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին, քաղաքական գործիչներին, մտավորականներին» քարոզով Բաքու մտած, 1994-1996-ի ամենաաղմկոտ-ըմբոստ ուսուցչական-հանրային լսարաններ տեսած, Նուբարաշենի բերդում ոստիկանական ամենախիստ հսկողության տակ երկուսուկես տարի լուսավորություն տարածելու համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակ արժանացածս… խաղաղ, Նիկոլի դիրիժորական-վիրակապով ձեռքի շարժումով երկու ձեռքը վեր պարզած, իմ կյանքը դարձած պարմանիների այս ծփումի առաջ ընկրկի՞…
Ապրիլյան Երևան․ լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։
Երբեք չշփոթեք շարժումը գործողության հետ…
Հա, լսեցի՝ կասի Դավիթ Բլեյանը։ Քիչ հետո Բլեյան Աշոտի ընտանիքը լրիվ կազմով կանցնի Սեբաստիայով, ու նաև վարորդ Արմինեն աջ կանի իր «աբուհասանիմաշիկ» դարձած Տոյոտա-յարիսը, որ մենք երեքով կարդանք բարձրահասակ շենքի՝ հարավ նայող ճակատի ցուցանակը՝ Հեմինգուեյի նկարով, նրա՝ ի՞նչ առիթով ասված տողով… Նիկոլ ջան, ինքնակազմակերպման, ինքնուրույնության, մոբիլության, փոխօգնության մեթոդը՝ միշտ խաղաղ-հակաբռնի, սիրելի-ընդունելի, յուրային է հեղինակային մանկավարժությամբ մեր. ինչպե՞ս է այս պարմանի-տարերքը ոչ թե շարժվելու, այլ գործողություն դառնալու… Ուզում եմ շարունակ սա գտնել այս օրերին բարձրախոսներից հնչող բազում ձայների մեջ… ու չհաջողելը բացառում եմ… Պարմանիների հեղափոխությունը մեր ներկան է, մեր բոլորիս հնարավորությունը, մարդկային զուլալ ծովով մաքրված պատանի-երիտասարդը պիտի մաքրի, օգնի յուրաքանչյուրիս՝ մեր կյանքում հաստատված ճահիճը հաղթահարելու:
Անիմացիայի լաբորատորիայում։
— Աշո՛տ Բլեյան, լավ է, որ հանդիպեցինք, ես պահած բան ունեմ ձեզ ասելու…
Այսպես ինձ դիմեց երեկ առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշի Արևմուտքում՝ ընդհանուր պարապմունքից առաջ, չորրորդ դասարանցի Սարգիս Ավագյանը, ով իր եղբայր Ռաֆայելի հետ օրերս է դարձել սեբաստացի՝ թողնելով եվրոպական դպրոցը… Բարի գալուստ, Սարգիս, ես քեզ ոչ միայն ուշադիր լսում եմ, ես քեզ հետ, Էդմոնդ Փաշինյանի հետ բարձունքն այս Մայիսյան հավաքի ստեղծագործական հարթակ եմ դարձնում…
3-րդ դասարանցի Արմեն Բրուտյանը, որ Արևելյան դպրոց է տեղափոխվել հարևան թիվ 181-ից, ինձ ողջունեց հենց դպրոց-պարտեզի բարձունքի մատույցում և գովեց ինձ՝ հարավ-արևմունքից նոր մոտեցման համար… Հետո մոտեցավ հայերենի իմ ուսուցիչ Ղևոնդ Գյագունցի ժառանգներից Էրիկը, խոստացավ հետաքրքիր նկարներ իմ դպրոցական շրջանից։ Քիչ վերևում արդեն իմ հանդիպումը 3 տարեկան դարձող նշանավոր Վիկտորյա Արտակովնայի հետ էր՝ ողջ կազմով ընտանիքի… Շենքի ներսում ինձ սպասում էին նոր Տաթև Սահակյանի նորանոր 5 տարեկանները… Հյուսիսում՝ Գևորգյան Դիանայի հինգ տարեկանները, նոր շողշողուն նոր սրահում…
Այսպիսին է ապրիլի երրորդ տասնամյակը տիարի օրացույցով. գլխավորը նորոգված ոռոգման ցանցի ոռոգման ջրով ռեժիմով կրթահամալիրի բանգլադեշով մեկ ոռոգումն է յուրաքանչյուր լանջի, պուրակի, ծառի, տնկիի, ծաղկի, կանաչի… Նոր լողափերի, բանգլադեշյան ծովերի կազմակերպումն է ընթացքի մեջ… Քոլեջի լողափի նոր լուծումից խենթանում եմ, անհամբեր եմ, բայց կրթահամալիրով մեկ 6 բաց լողափերի, 12 ավազանների գործարկումը… կպահանջի, որ մեկական վրան խփվի՝ գիշեր-ցերեկ աշխատանքից չես պրծնի…
Առավոտյան ընդհանուր պարապմունքը հարավում։
Լավ է, որ ծով գործի մեջ երեկվա իմ օրվա ես 14.00-ը մեխել էի, ու ներկա եղա հանրապետության դաստիարակների աշխատանքային երկրորդ օրվա Կլոր սեղանին… Սիրելի երաժիշտ-դաստիարակներ Սոֆյա-Մարինե-Մարիամի պարերգից հետո փորձառու լսարանը առույգ արձագանքեց Նելի Արղությանի ու Սաթեն Քարաջյանի՝ զույգով աշխատանքի հեղինակային կազմակերպման ներկայացմանը… Գտնված լուծում, տարիներով մշակված, որ նախակրթարան-պարտեզների ցանցի ձևավորողներից է լինելու, ինչպես ամեն օր Կլոր սեղանին ներկայացվող մեկական խնդիր՝ իր ուրույն լուծումով… Լավ է, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ճարտարապետի հետ նույն հայացքն ունենք Կրթական պարտեզի մեծ սարալանջի ձևավորմանը, ու մենք զույգով ենք նախագծի իրագործման փուլ մտնում… Լավ է, որ Մարիետ Սիմոնյանին ո՛չ Նիկոլի պարմանիների, ո՛չ էլ մեծահասակների գրական ակումբի գործերը չեն շեղում կրտսեր պատանիների աշխարհից… Տեսեք, թե Նիկոլի 6-րդ դասարանցի աղջիկ Շուշան Փաշինյանի ու նրա չաչանակ-ընկերներ Կարինե Գոմցյանի, Արթենի Ջանիկյանի հետ ինչպիսի ուսումնական աշխատանք-հետազոտություն է դառնում բառերի աշխարհը՝ Թումանյանի, Աճառյանի, Իսահակյանի nayiri.com… Աղջիկները չմոռանան, իրենց հետազոտությունն ուղարկեն Նազենի աստղ Հովհաննիսյանին, ով միաժամանակ Թումանյանի մի այլ ուղղորդումով իր կարևորածն է հրապարակում… Ու հասանք կամուրջներին… մարդկային…
Շախմատի առաջնություն կրթահամալիրի հյուսիսում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1348