Հանդիպեցի Ստեփանավանի զորամասի հրամանատարին, ով պաշտպանության նախարարի հանձնարարությամբ իր զորամասով պատասխանատու է Կուրթանի «Հնեվանք» անդրանիկ արշավախմբային ճամբարի կազմակերպման համար:

Երկու ննջարան՝ քսանական տեղանոց իր մահճակալ — ներքնակներով, դաշտային խոհանոց՝ իր սպասքով և քառասուն ճամբարականի ընդհանուր պարապմունքի վրանով, հիգիենայի հատվածով՝ լվացարաններով, սանհանգույցներով, մշտական ջրով, հեռադիտակներով, ուսապարկերով, էլեկտրասնուցմամբ:

Մի խոսքով՝ իսկական ռազմամարզական դաշտային ճամբար Հնեվանքի շրջակայքում, Ձորագետը իր կիրճով, իր հեռանկարով, Ձորագետի աջ ափին, անտառում: Տեսարան է:

Թունավոր օձեր այս տարածքում չկան:  Պաշտպանության նախարարության տրամադրած երկու ավտոբուսները ոչ միայն մեզ կհասցնեն Կուրթան՝ հետադարձով, այլև հինգ  օր կապահովեն ուսումնահայրենագիտական ճամփորդությունները: Գնդապետ Հովհաննիսյանի համհարզի ուղեկցությամբ անցա ճամփորդությունների երթուղիներով. շշմելու է: Կրկնում եմ՝ այն, ինչ դուք կտեսնեք ճամբարի հնգօրյա հերթափոխում, շշմելու է: Ուրիշ ի՞նչ է պետք սեբաստացուն՝ ամռանը լիարժեք լինելու համար: Պատասխանում եմ. այս ճամբարը այդպիսին է: Չորս հերթափոխում՝ հարյուր վաթսուն սեբաստացի: Անջինջ տպավորություններ կունենաք Ստեփանավան-Կուրթան-Հնեվանքից:

Մնացածը՝ ճամբարի հերթափոխի ծրագրում:

Առաջին հերթափոխը՝ քառասուն մասնակից, օգոստոսի 1-6-ը:

Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, ժամը 08: 30 րոպե:

Հատուկ ձեզ համար ու միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ոգևորող ընկերը չքացա՞վ հավիտյան․․․

Հուլիսն ի՞նչ անի, մեղավոր չէ, ինչպես և լեզուս բռնի-չբռնի… Թաթոս եղբորս ետևից Սեյրան ընկերոջս «չքվելը հավիտյան» մինչև այս հուլիսը նախապատրաստված էր, հաշտեցումի աստիճան… Ոգևորողն ընկավ արդեն, Եվ լռեցին նորա հետ Սիրո

Ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակներում

Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում

Ընթերցարան՝ կիրակնօրյա ու կարդացողի

Կիրակնօրյա գրի-ընթերցարանի կազմումից էլ հեշտ գո՞րծ… Ինքն իրեն ստացվում է. եթե ծուլություն չանես, շաբաթվա ընթացքում կարդացածիցդ կառանձնացնես… Ձրի առել ես, ձրի էլ տուր: Մեդիան հենց սրա համար էլ ստեղծված է՝