Չկարողացա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ այսօրվա կրթամշակութային շրջագայությանը մասնակցել, Արտաշատի Դալարով Խոր Վիրապ․․․ Ուրախ եմ, որ վերջապես մենք այսօր երգելու ենք՝ կրկնակի աղոթելու ենք շարականներով, թեկուզ և առանց սիրելի մարդ-երաժիշտ Հարություն Թոփիկյանի, Խոր Վիրապի վանական համալիրում․․․ Ինչպես ուրախ եմ «Ուսումնական Գյումրի» նախագծով Անի Նավասարդյանի ամենամսյա «Երգի տոնի» համար. մարտի 31-ին «Բեռլին» հյուրանոցում, պատանի սեբաստացիները և Գյումրու երիտասարդ «Խազեր»-ը նորից համատեղ ելույթ կունենան․․․ Նորից երաժշտասեր գյումրեցիները առանց տարիքի, սահմանափակումների, կմասնակցեն երգի տոնին։ Լավ է, որ մեր պատանիներին կհյուրընկալի 58-րդ թաղամասում գտնվող նշանավոր «Շալե» ակումբ-կացարանը․մեր լավ բարեկամ Վահան Թումասյանի հոգածությունն ունենք «Ուսումնական Գյումրի» բոլոր նախագծերով․․․
Սյուզի Մարգարյանի ու Մարինե Մկրտչյանի՝ կրթահամալիրի Քոլեջի նախադպրոցական դաստիարակություն մասնագիտության 2018-ի շրջանավարտների դիպլոմային աշխատանքի՝ նախօրոք որոշված «Ծես Աշտարակում» նախագծի «Ծառզարդար» հանրային ներկայացումը Աշտարակի նորաստեղծ այգում, քաղաքապետի նախաձեռնությամբ, Մարինե Մխիթարյանի նախաձեռնած հեծանվային շրջայցը Աշտարակով, Արագածոտնի մարզային կենտրոնի երիտասարդների հետ հունիսյան ազգագրական բաց հանրակրթական փառատոնին Աշտարակ-հարթակի քննարկումը, ապրիլի չորսից սկսվող Արագածոտնի մարզի դասվարների հերթական խմբի կրթահամալիրում բազմօրյա վերապատրաստման դասընթացը հաստատում են, որ «Աշտարակը բաց համայնքային լաբորատորիա» ուսումնական նախագիծը, «Ուսումնական Գյումրի»-ից ոչ պակաս դինամիկ զարգացման մեջ է։
Հյուսիսի 2-4 տարեկանների քայլարշավ Տերյանի այգի.
կարկաչայի պատրաստում։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:
Վիլյամ Սարոյանին Ուջանում՝ մեր Հունան Գևորգյանենց տանը, նորից հիշեցի. Հունանի կնոջը՝ իմ կուրսեցի ընկեր Գրիշայի Աղունիկ մայրիկին, մարդաշատ, աշխարհի աշնանային բարիքներով սեղանի շուրջ արված սիրո խոստովանության մասին պատմել եմ… Երբ Սարոյանը սրտով իր մանկությանն, իր մոր-տատի պատրաստած բլղուրի փլավի ցանկություն հայտնեց ու րոպեներ հետո, պատմել եմ, փլավի մեծ ամանով խորոտիկ-փոքրամարմին Աղունիկ մայրիկը մտավ սրահ․․․ Տաք փլավից բարձրացող գոլորշու միջից հսկա-սպիտակազգեստ հանճարի զարմանքը… ու դեպի Աղունիկ մայրիկը ձգվեց՝ գրկելու, ձեռքերի մեջ առնելու, գրկի մեջ կորցնելու․․․
— Հունան, ես քո կնոջը սիրահարվեցա,- բամբ, աշխարհին լսելի ձայնով․․․
Ֆոտոպլեներ Զվարթնոցում։
Նունե Խաչիկօղլյան, ես քեզ սիրահարվեցա՝ այս հրապարակման վերնագրից սկսած․․․Մեր կրթահամալիրը հե՛նց քո նման անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետների համար է ստեղծված․․․ Հալալ է։
— Էդ ճիճու չի, ու ես ճիճու չունեմ, ուղղակի քոր ա գալիս,- Դավթի ճղղոցն ու շատ արագ արցունքոտվող աչքերը պաշտպանում են իրեն, արգելում շարունակել որևէ քարոզ, հանդիմանություն, նախատինք, էլ չեմ ասում բարկություն։ Այս հասուն նրբիկն ահազանգման իր համակարգն ունի։
Ցուցանիշ․ արձակուրդային մարտի 28-ին mskh-ի օգտատերերի թիվը, ըստ կրթահամալիրի կայքի հաշվիչի, գերազանցել է 6500-ը։ Ուսումնական արձակուրդը մեզանում այսպիսի գնահատական էլ ունի։ Ասենք՝ շնորհավո՜ր։
5-6 տարեկանների մանկավարժական աշխատողների բաց ճամբար։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։
Մեր կրթահամալիրն այս ֆենոմենով է բացառիկ. այն յուրաքանչյուրինն է դառնում, ով որևէ գործով, առիթով, ծրագրով, նախագծով առնչվում-հայտնվում է այստեղ։ Սա Անահիտ Մելքոնյանի «Բալենի» ուսումնական նախագծով, մեր Հարավային դպրոց-պարտեզի նախկին աշխատողներ Ռուզան-Լյովա ամուսինները հաստատեցին կրկին։ Տեսե՜ք՝ քանի՞ տարի է անցել, առիթ է ներկայացել․․․ Որքա՜ն սեր-հիշողություն են փոխանցում «ԱրտԲզզան» ռադիոյի միջոցով և իրենց հավատարմությունը կրթահամալիրին՝ նորոգում, ինչպես իրենց նորաստեղծ այգին՝ բալենիների, սալորենիների տասնյակ ու տասնյակ տնկիներ նվիրելով։ Այս միտքը այլ ձևակերպումով հաստատեց օրերս Վրաստանի Բակուրիանիի դաստիարակ Բելլան, որ իր ընկերների հետ առաջին անգամ հայտնվել-ապրում էր կրթահամալիրում։ «Բարեկամություն» ճամբարի վրաց մասնակցի խոսքով ավարտեմ գիրը։ «Ես հայտնագործեցի ինձ համար մի սիրելի աշխարհ, որից չեմ ուզում բաժանվել։ Կգամ որևէ ձևով»։ Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ «Բարեկամություն» ճամբարի 2018-ի գարնանային հավաքը այսպիսի միջազգային գնահատում ունի։
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1342