Դուք գիտեք, որ ամեն ուրբաթ, ժամը 15.15-16.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունք է՝ նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ներառված մանկավարժական աշխատողի աշխատաժամանակում։

Ասել է թե՝ մեզնից յուրաքանչյուրը այդ պարապմունքի մասնակիցն է՝ կամ որպես պատասխանատու-կազմակերպիչ, կա՛մ որպես գործուն աջակից, անձամբ մասնակցելով ծրագրով որոշված ուսումնական գործունեությանը՝ երգին, պարին, խաղին, ասմունքին, մեդիատեղեկատվության փոխանցմանը, պարապմունքի ծրագրով որոշված այլ գործողությունների, կազմակերպելով սովորողների իր խմբի մասնակցությունը, մասնակից դարձնելով իր մոտ հայտնված ծնողին, հյուրին, այլ սովորողների, գործընկերների… Այլ կերպ չի լինի. աշխատողի անհատական պլանում գրանցվում է աշխատանք, ոչ անգործ վիճակ, պասիվ ունկնդրում-չունկնդրում, զրույց։  Դպրոցների ղեկավարները պիտի վերահսկեն իրավիճակը, դրանից հետևող առաջարկություններ անեն։

Մեդիաուրբաթի կազմակերպման գործող կարգով որոշված է, որ «Մայր դպրոցում պարապմունքի ժամանակ սահմանվում է հատուկ ռեժիմ, որ բացառում է երթևեկը: Պարապմունքը բաց է բոլորի` սովորողների, ծնողների, այլոց համար. մասնակիցները սրահ են գալիս առանց ուշանալու և մնում են մինչև վերջ»:  Սրա համար անհրաժեշտ եմ համարում, որ ժամը 15։15-ից փակ լինեն Մայր դպրոցի դռները, բացառվեն այդ ժամին լրացուցիչ կրթության պարապմունքները Մարմարյա սրահին կից ուսումնական տարածքներում՝ պարասրահում, մարզասրահներում, խոհանոցը փակ լինի, մաքուր վիճակում, մատչելի լինեն բոլոր սանհանգույցները, հանդերձարանները, խոհարար-մանկավարժական աշխատողները մասնակցեն մեդիաուրբաթին, ինչպես մյուսները, տնտեսուհիները Մարթա Ասատրյանի որոշած կարգով հերթապահեն դռների մոտ՝ գլխավոր մուտքի և Մարմարյա սրահի աջ ու ձախ կողմերից։

«Պարապմունքի ծրագրումը, կազմակերպումը, սպասարկումը, վարումը և լուսաբանումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է, որը հաշվառվում է նախագծի ղեկավարի, մասնակիցների անհատական պլաններում, սահմանված կարգով գրանցվում է, գնահատվում»։ Մեզանում հաճախ անթույլատրելի ուշանում է լուսաբանումը։ Համերգը այդքան խնամքով ծրագրելու հետ խնդրում եմ որոշել նաև անհապաղ լուսաբանողին՝ առցանց հեռարձակողին, տեսանյութի սցենարը, դրա,  ֆոտոպատումի ստեղծողներին… որ նույն օրը mskն-ում հայտնվի, համերգ լինի նաև մեր եթերում… Դա չի բացառում, իհարկե, նաև յուրաքանչյուրի ինքնաբուխ արձագանքը… 

Կրթահամալիրի գրասենյակին խնդրում եմ ստուգել՝ պարապմունքին մանկավարժական աշխատողների, սովորողների մասնակցության հաշվառումը ներառվա՞ծ է դպրոցի, խմբի (դասարանի, ակումբի) հաշվառման մատյաններում, իրականացվո՞ւմ է սահմանված կարգով, ինչպես որոշված է կարգով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներին

Կրթահամալիրի տնօրենի ուղերձը «Սեբաստացի» TV, 26.05.2016

Դեկտեմբերի 26-30

Հաստատում եմ կրթահամալիրում դեկտեմբերի 26-30-ի աշխատակարգը։ 2-4 տարեկանների խմբերի գործունեություն դպրոց-պարտեզներում Ֆլեշմոբներ՝ մաթեմատիկայի, շախմատի Միջին մասնագիտական կրթության ծրագրերով կիսամյակային ստուգարքներ Քոլեջում Պետական ավարտական քննություններ Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում Լրացուցիչ կրթության

Կրթական պարտեզը մեզ միավորում է

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, սեբաստացի և ոչ սեբաստացի Ներկայացնում եմ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնությունը և հանդես եմ գալիս նրա անունից։ «Կրթական պարտեզ» նախագծի մասին խոսելիս