Բանգլադեշյան ամենամյա բաց պլեների, կրթահամալիրի դպրոցներում լրացուցիչ կրթության, պատանեկան աշխատանքի, մեր հեղինակային մանկավարժության ամառային ճամբարների մեկնարկն է հունիսի 13-ին։ Ամեն օրը սկսվում է մարզական պարապմունքներով՝ հեծանիվ, ընդհանուր ֆիզպատրաստություն, բացօթյա մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, հնգամարտ, ինչ կուզեք։ Փառատոների ծրագրում վերջին ճշգրումներն են անում կազմակերպիչները, ծրագրերն ամբողջական և օր-օր հրապարակվում են, հետևեք, բաց մի՛ թողեք ծափահարելու-հիանալու-ոգևորվելու առիթը։ Եվ սա, իհարկե, ամբողջը չէ, շրջանը բաց է. Բանգլադեշյան պլեներից դուրս նախասիրությունների, լրացուցիչ կրթության-ինքնակրթության այլ ջոկատներ ստեղծեք, ոգևորվեք ու ոգևորեք սովորողներին, ծնողներին, երևանցիներին։ Կյանքի դպրոցում հավեսն անընդհատ է, ամենուր է։

Իսկ ես ասել եմ-հիշեցնեմ, որ նոր ճամբարները նոր պայմաններ, նոր միջավայր են պահանջում։ Ստուգատես-փառատոների պատասխանատուներ, ճամբարների-ջոկատների ղեկավարներ, որևէ փակ տարածքի պարապմունք-հանդիպում-քննարկում-ներկայացում… չեմ հանդուրժի։ Դպրոցների բաց մեծ սրահները միայն կարող են օգտագործվել, բակը-պարտեզը, հարակից այգին, զրուցարանը… Բեմ եք ուզում՝ խնդրեմ Գեղարվեստի էստրադան, թատերասրահը, Մեդիակենտրոնի բեմը, Մարմարյա սրահը…

Եվ քաղաք դուրս եկեք, քաղաքային ու քաղաքի շրջակա բնությունն է ձեր պլեների, պլեներային պարապմունքների տարածքը։ Երեկ պատմել եմ արտ-պլեներին ու ներկայացում-համերգներին պատշաճ հարթակների մասին։ Չե՞ք ուզում դրանք, գտեք հետաքրքիր, թարմ, հանդիսատեսով այլ տարածքներ, ներկայացեք, ներկայացրեք, տեսարաններ քանդակեք, հեծանվով ու ոտքով, արշավային, հավեսով։ Եվ չմոռանաք ճամփորդությամբ ուսուցման մասին պատմելը, ճամփորդի ձեր խոսք-պատումը, ֆոտոն ու տեսանյութը ձեր բլոգներում, կայքում, դրա ընթերցումը-տարածումը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուռա, մեկնարկում է հանրակրթական հերթական ստուգատեսը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, մասնագիտությունների և նախասիրությունների, հարգելի գործընկերներ Մարտի 9-ը հայտարարում եմ հանրակրթական հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի հայտերի ընդունման և նախագծերի հրապարակման մեկնարկ։ Շնորհակալ եմ մինչև այսօր եղած քննարկման համար։

Տարեմուտ ու Նոր տարի՝ Ձմեռ պապի հետ

Նախաամանորի աշխատանքային օրացույցում կարևորում-առանձնացնում ենք, որ մանկավարժական տարեմուտի ճամբարում՝ դեկտեմբերի 28-30-ը, Ձմեռ պապը ներկայացնի-հրապարակի-հանձնի «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակներ։ Հաստատված ավանդույթով նա կշարունակի մրցանակներ հանձնելը նաև 2021-ի հունվարին՝ ամբողջական նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսումնական

Կրթահամալիրի ուսումնական օրացույցում փոփոխություն կատարելու մասին

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, ծնողներ, աշխատողներ, կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերող կազմակերպվող ձմեռային ամենամյա ստուգատեսների մասնակիցներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, գործընկերներ. Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը կազմակերպվում է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական