Հարգարժան տիար Բլեյան,

Ես և ամուսինս ապշած ենք, թե ինչպիսի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեցիք իմ բողոքին, որի համար անչափ զգացված ենք և շնորհակալ։ Ի սրտե Ձեզ աշխարհի բարիքն ենք մաղթում։

Իբրև շնորհակալություն Ձեր վերաբերմունքի և պրոֆեսիոնալիզմի՝ ցանկանում ենք չորսանիվանի մի հեծանիվ նվիրել պարտեզին։ Եթե ունեք որևէ խորհուրդ, թե ինչ տեսակի հեծանիվ գնենք, ապա խնդրում եմ ուղարկեք։ Մենք փորձ չունենք Հայաստանում որակյալ հեծանիվներ գնելու հետ կապված։
Նորից, խորապես զգացված ենք Ձեզնից։ Ձեզ անսահման առողջություն ենք մաղթում։

Հարգանքով՝ Նելլի։ 

Սիրելի Նելլի, մեծ բան չէ իմ արածը, իմ ամենօրյա աշխատանքն է։ Ես հակված եմ կոնֆլիկտներից օգուտ քաղելու, ինչպես այս դեպքում, որ կրթահամալիրով մեկ ստուգվեցին բոլոր հեծանվաուղիները, բոլոր հեծանիվների սարքինությունը։

Հեծանիվը որպես հանրակրթություն, առանց տարիքի սահմանափակման, անվտանգ, ներառական բոլոր տարիքի երեխաների և ուսուցիչների համար, իմ ուշադրության կենտրոնում է միշտ։

Կարևոր է ծնողների պահանջկոտությունը, նրանց պահանջների կոնկրետությունը, հետևողականությունը և աջակցությունը։ Դուք դրա լավ օրինակը ցույց տվեցիք։ Ես եմ շնորհակալ Ձեզ, ձեր ընտանիքին, մեր Շուշիին։

Իսկ աջակցության կարիք միշտ ունենք. ծավալուն գործ է, կգրեմ Ձեզ։

Կհանդիպենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստղիկ Ռստակյանին

Աստղիկ Ռստակյան. — Բարեւ Ձեզ, պրն. Բլեյան: Վերջերս բավական հաճախ եք մասնակցում տարբեր հեռուստաեթերների: Երեկ նայում էի «Ազատ գոտին» Ձեր մասնակցությամբ եւ հիացած եմ: Ամեն անգամ Ձեզ լսելիս հաճույք եմ ստանում:

Արի կրթահամալիր. սրանից էլ լավ առի՞թ:

Բարի երեկո, տիար Բլեյան։ Թեպետ ավելի քան տասը տարի է՝ չեմ աշխատում կրթահամալիրում, սակայն հետևում եմ այդ մեծ ընտանիքի անց ու դարձին։ Հիանում եմ Ձեր էներգիայով և նախաձեռնությունների անսահմանափակ «փաթեթով»։

6 տարեկանների նոր դասարանի ընդունելություն կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում…

Կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Ներկայացնում եմ 6 տարեկանների առաջին դասարաններում ընդունելության արդյունքները՝ սովորողների թիվը, գրանցված պայմանագրերով-վճարումներով. Արևելյան դպրոց-պարտեզում՝ Տաթև Թամազյանի, Մերի Գրիգորյանի՝ 51. Արևմտյան դպրոց-պարտեզում՝