«Պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք սկսում…

1in.am-ի լրագրող Սիրանուշ Պապյանի հարցազրույցը։

Մենք «պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք անում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի և իշխանության վերարտադրությունը կանխելու քայլերին։

«Սա միայն նեղ կուսակցական, կամ լայն՝ սահմանադրական փոփոխություններին չի վերաբերում։ Կրթության մասին նոր օրենքի, կամ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ կամ որևէ այլ խնդրի շուրջ, որոնք թվում է, լուրջ թեմաներ են, պետք է հասարակական ամենալուրջ, մտավոր ներուժի ամբողջ ընդգրկմամբ քննարկումները լինեն, բայց մեզանում էդպես չի»,-ասաց Բլեյանը։

Նա հիշեցրեց, որ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը բարձրաձայնեց, որ Սահմանադրության պահանջն է, որ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի ունենա ժողովրդի կողմից, ոչ թե ԱԺ-ի, սակայն նրա խոսքը անարձագանք մնաց։

«Վահե Գրիգորյանը կիրթ, իրեն բնորոշ բարձր մակարդակով բարձրաձայնեց Սահմանադրության փնթիության մասին, բայց նույնիսկ այդ դեպքում ընդդիմություն, թե իշխանություն, չհասկացվեց, թե վերաբերմունքը որն է։ Նա իրավական հարցադրումներ էր անում, և թվում էր, թե նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է հարգալից լինի, որովհետև դրանով ցույց ես տալիս՝ դու ամեն գնով ուզում ես քո ուզածն առաջ տանե՞ս, թե՞ իրոք դու ուզում ես իրավական Հայաստան։ Որովհետև նախագահական կլինի, թե խորհրդարանական, մեկ է, կարևորը, որ իրավական լինի, այսինքն՝ լինի քաղաքական համակարգ, որը կթելադրի երկրում համակեցությունը։ Բայց տեսանք, որ այդպես չեղավ»,- հավելեց Աշոտ Բլեյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

[youtube https://www.youtube.com/watch?v=8L9H48eXCow]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրականում ներառական կրթությունը հանրակրթությանը որպես հոմանիշ պետք է դիտվեր…

Հոդվածը ամբողջությամբ՝ 1in.am-ում։ Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Առաջին լրատվական»-ի

Ես ապրելու մասին եմ խոսում….

Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում: Արցախցիներն