Որ նոր տարին շարունակենք, ինչպես ավարտում ենք, կամ հակառակը սրա… Օրերն իմ այդպիսին են տարեմուտի, ու երեկը բացառություն չեղավ, եղավ հերթականը… Համերաշխ ստեղծումի ցույց էր մի, խիտ ու տոնական, որ այն չլքի-մեզ հետ լինի ամբողջ նոր տարին:

Առավոտյան Ձմեռ պապն էր՝ իր խրախուսական մրցանակներով. դա կոնկրետ շարունակվող կլինի հունվարին: Հունվարի նախագծերի առցանց բաց քննարկման երեկվա շարունակությունը ավագ դպրոցի, քոլեջի ճամբարներին էր վերաբերում. ժամանակը չէր հերիքում մշակված-ընթացքի մեջ ուսումնական նախագծերը ներկայացնելու համար… Սեբաստացի պատանիների դպրոցները՝ քոլեջ-արհեստագործականն ու վարժարանը ոգևորեցին իրենց պատրաստվածությամբ: Ուսումնական օրացույցով ուղղորդված նորամուտը Արևմուտքում փառավորեց, ինչպես դպրոցի, ընտանիքի ծննդյան նվերը Խաչատրյաններից Արամ հոբելյարին ու ընկերներին՝ հնգամարտի մարզական խաղեր… Ձմեռ պապի մրցանակին արժանի նախագիծ՝ իր կազմակերպիչ-ղեկավարով, Դավիթի, Արամի ասած՝ գլխավոր ուսուցիչ Սոնա Փափազյանով։ Երեկոյան Դավիթ Բլեյանի գոհունակությունը ողողել էր մեր տունն այնքան, որ Աստղիկը ձիով-սուսերով մտավ անկողին… 

Որքան էլ օրն անմրցելի-լեցուն էր, ես չէի կարող չվայելել առկա՝ սեբաստացի կազմակերպիչների «Թվային արվեստ» մասնագիտական զարգացման նոր դասընթացը՝ նոր մասնագետ Մերի Անդրեասյանով, իր ու Ձմեռ պապի բերած նոր գործիքներով. սեբաստացիների թվային կարողությունների ռեստարտ-նորացումը 2021-ի անընդհատ ուղղությունն է… 

Իմ, Վիգեն Ավետիսի ու Պարույր Սևակի թոռ Սևակի մեր հանդիպումը Վերնատան պատշգամբում, ուղիղ եթերով անգամ ավելորդ կդարձներ նոր տարվա ուրիշ շնորհավորական ցանկություն… Միասնական ենք. մեր չարածի, վատ արածի գիտակցումով, կոնկրետությամբ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը Բլեյան բաց կրթական ցանցի կայացման լիցքի խողովակ կդառնա 2021-ին… 

Սեբաստացի ուսուցիչ Ջուլիի ու իր ընտրյալ Արսենի հարսանյաց ծեսի պատրաստությունը շեշտում է խորհուրդը. 2021-ին շատ ծիսական հարսանիքներ ու ծնունդներ՝ կնունքով, ատամհատիկով… Բլեյան ցանցով ստեղծվող նախակրթարաններով… 

Օրվա շարունակությունը՝ սեբաստացիական առցանց բաց ժողովի այսօրվա փութաջան պատրաստությունը, սեբաստացիական նյութական միջավայրի բարելավման աշխատանքների չընդհատվող շարունակականությունը, Քոլեջի արտադրական ուսուցման նոր տարածքների հատակի ծածկերի ավարտը, Գեղարվեստի ձուլման արհեստանոցի նախագծով հունվարին առաջին արձանիկը ձուլելու խոստումը, Մայր դպրոցի նոր հանդերձարանների, վերնատան նախագծման սկսումը, Հյուսիսի դպրոց-պարտեզի ազբոշիֆերների վերջին կտորից ազատվելու հաստատակամությունը… Արևմուտքի դպրոցում 2-4 տարեկանների՝ խոստացված հերթական խմբասենյակի՝ նյութական նորացված միջավայրը հունվարին սկսելու, փետրվարին ավարտելու նախապատրաստված որոշումը… Մեր ընտանեկան ճամփորդության կոնկրետացումը Կոռնիձորի Վարդանի և Ծղուկի Անժելայի հետ… 

Պետք էր ևս մի թարմ հաստատում արվածի՝ տարին ոնց սկսենք, այդպես էլ կշարունակենք… Ստացեք… 

#1944

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրահայտ դառնալու կիրակնօրյա ընթերցարան

Այսպիսի կիրակի. պայծառ ու խաղաղ, որ երկար վայելքի է տրամադրում, ինչպես սրան նախորդող գիշերը՝ ինձ… Քնեցի մահացածի պես. 8 ժամ անընդհատ: Իսկական կարմիր կիրակի։ Ափսոս որ եկեղեցու կանոնակարգումը շարունակում է

Այ էսպես, կադր-կադր…

Այս պահին, առտու 04.00-ին-04.30-ին Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկում ձյուն չի գալիս, Նառա Նիկողոսյան… Քո նշած պահին՝ 00.04, Դավիթ Բլեյանից փախած (այ քեզ ամենախոս-անհոգնել մարդ), քնած եմ եղել… Բնակարանի իմ

Պա՜պ, դե ասա` վամպիրը դու ես․․․

Ատամնաբույժի մոտից դուրս եկա, մութն ընկնում էր, ութին մոտ էր։ Հեծանվի լույսը միացրի ու վճռական, իմ մտքերով-հավեսով սլացա՝ ողջ տան ճամփին վայելելով եզակիությունն իմ վիճակի․ չկար ինձ նման հեծանվով մեկը․․․