Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր…
Ձեռըդ ծոցդ տարար, ա՜խ արիր, լացիր:
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վառվում եմ,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ…

Ժողովրդական տունը, որպես քաղաքաշինական-կենցաղային-մշակույթ, որ Երևանում գոնե 100-150 տարեկան նմուշներ, փողոցներ, գոտիներ կարող էր ունենալ, կարող է չքվել Երևանում… Ո՞վ է ապրում այսպիսի տանը. մեկը՝ ես, չեմ հիշում՝ երբ եմ այդպիսի տուն մտել, հյուրընկալվել… Մարդու կենցաղային մշակույթը՝ նյութական-ոչ նյութական մշակութային արժեքներով, պահպանվում՝ մշակվում-փոխանցվում է հենց ժողովրդական տան, նրա ստեղծած կենցաղային միջավայրի-մշակույթի միջոցով… Տուն՝ իր փողոցով, առվով, բակով, բոլոր դետալներով, դուռ-լուսամուտով, լուծումներով, կահ-կարասիով… Հեռու որ չգնանք՝ 1820-ական թվականների ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից, 1915-1918 թթ ցեղասպանությամբ ուղեկցվող գաղթից-փախեփախներից հետո Արևելյան Հայաստանն իր Խորհրդային սահմաններում պիտի՞ ամբարեր հայոց ժողովրդական տան ողջ բազմազանությունը, կառուցապատման յուրօրինակ հարթակ դառնար… Նոր բնավորված հայ մարդը, 1918-1920-ի պետականության շրջանից սկսած, ի՞նչ տուն է կառուցել, իր նոր տան նախագծային մշակումների հիմքում իր նախկին տո՞ւնն է դրել։ Հետո ի՞նչ եղավ իր այդ կառուցած ժողովրդական տան նկատմամբ նրա վերաբերմունքը… Որտեղի՞ց այս հրեշավոր-անփույթ վերաբերմունքը բոլոր մակարդակներում` անհատական, թաղային, համայնքային, պետական-իշխանական մակարդակներով… Ճարտարապետ-ընկեր Համլետ Խաչատրյան, ականջդ կանչի… Ինչպե՞ս առաջացավ այս հասարակական անճաշակությունը, որի ցցուն դրսևորումը նաև այսօրվա բնակարանաշինությունն է, գործածվող երաժշտությունը, գերեզմանոցը, հարսանիքը… Հե՜յ գիտի, Սեյրան Ավագյան

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր.
Քո հրեղեն արցունքով
Ինձի հալեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Արմինե Թոփչյանի նախագիծ-նախաձեռնությունը՝ «Քուչի ախպեր, կարելի՞ է դու գիտենաս, է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա…» թևավոր անունով, հավանում-աջակցում եմ, ինչպես և երկարօրյա ուսուցման կազմակերպիչների ամենշաբաթյա ուսումնական պտույտը՝ ներառումով, հավանում-առաջնորդում եմ, սեբաստացի դաստիարակ-ուսուցչի ստեղծականության ներկայացմանը որևէ հարթակում… ծափահարում եմ… Մի օրում՝ երեկ, էս երեքն էլ կար, մեր արևմտյան աշխարհագրական-վարչական սահման երկաթգծով դեպի հյուսիս՝ անհայտը հայտնի դարձնելու համար (Թոփչիկի տեքստը՝ որպես իմ գրի մաս կարդացեք), Շողիկ Պողոսյանի ջերմոց-լաբորատորիայում ճանաչողական հանդիպում-պարապմունքը (Սիդոնյայի տեքստն էլ որպես իմ գրի մաս կարդացեք), հետո անցումը Քոլեջից հյուսիս՝ կրթահամալիրի Բանգլադեշի ծաղկոց-ծիրանոցներով Գեղարվեստի հարթակ, դաստիարակ Սոնա Կարապետյանի անհատական լուսանկարչական ցուցահանդես (Թոփչիկի այս ֆոտոշար-ծանոթությունն էլ՝ որ դառնա իմ գրի համահեղինակ)… Սոնա՜ն… ի՜նչ դեկոլտե, ի՜նչ հմայք, որքա՜ն հուզիչ մանկավարժություն:

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ…

Հյուսիսային դպրոցի սովորողների «Էս էն է» խաղ-ներկայացում:

Առավոտյան ընդհանուր պարապմունքին ես պահը համարեցի հայտարարելու համար մեր Շամիրամի ու իր ընտրյալ Արա Գեղեցիկի՝ 2018-ի հունիսին նշանակված հարսանյաց ծեսի պատրաստության սկզբի, ծեսի ուսումնական օրացույցի մասին… Չենք կրկնում, մեծով-պստիկով նորոգում-ամբողջացնում, մշակում-ներկայացնում ենք որպես հավաքական ապրումակցության ուսումնական հեղինակային աշխատանք… Բոլորս կանք սրանում ու խնայո՜ղ-խնայո՜ղ մեր ժամանակի- ջանքերի, մեր նյութական-ոչ նյութական միջոցների հանդեպ: Տեսեք՝ որքան վանեցու լուծումներ կան մեր ձեռքի տակ: Քոլեջի նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթական ծրագրերով հագուստի մոդելավորման և գեղարվեստական ձևավորման, խոհարարական գործի, պարտիզապուրակային գործի, նախադպրոցական դաստիարակության մասնագիտություններով 2018-ի շրջանավարտները դիպլոմային աշխատանքներով իրական պատվիրատու ունեն՝ «Իսկական հարսանիք» ուսումնական նախագիծը, որի շրջանակում շարունակ ոգևորիչ-համատեղ աշխատանքները սկսված են… Երեկ քոլեջի մասնագետների սեմինար պարապմունքը հենց այս իրողությունն էր փաստում…

Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ…

Տեխնոլոգիայի և երաժշտություն ուսուցիչների վերապատրաստման երկրորդ օր:

Հասարակագիտական նախագծերի ստուգատեսը օրացույցով մեր ներառում է «Տիգրան Հայրապետյան օրերը» մարտի 21-23-ի, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների որոշմամբ-հանձնմամբ, Տիգրանին մեր մշակութային ձոնով: Հասկանալի դարձա՞վ: Մեր Մարիի գրադարանը, իր նոր ղեկավար Լուսինե Ալեքսանյանով, մեր Տիգրան Հայրապետյանը՝ իր անունով փոխանցվող ուսումնական լիցքով-բովանդակությամբ:

Սարալանջը արևմուտքում, արևելքում, հյուսիսում, թե հարավում բուռն թափով ծավալվող իր շարունակություն-ազդեցությունն ունի, չի կարող չունենալ, այն գալիս է Բ-1 կոչվող թաղամասի հատվածականությունը-աղճատվածությունը հաղթահարելու, բնակելի արվարձանի մի մեծ թաղամասին համայնքային կյանքի ներառական միջավայր պարտադրելու: Եվ կարևոր է, որ Գեղարվեստի, Միջին ու Ավագ դպրոցի, Քոլեջի շինարարական խմբերը իրենց նախագծային լուծումները ոչ միայն ունեն, այլև վճռական սկսել են։ «Թող որ ամեն բան բաց պատկերված չէ, Սակայն ամե՜ն բան պատկերացված է»… երեկ մինչև դրանք չտեսա իմ աչքով, չհամոզվեցի, օրս չավարտեցի… Ամբողջ օրն էլ՝ ոտքի վրա, հեծանվիս լա՜վ կարոտել էի…

Իհարկե, փախուստով, հեծանվով, այս մի բուռ կրակ եղած, սիրտս էրող Բանգլադեշ աշխարհից ի՜նչ ճախրով անցա բերանացի իմացած իմ ճամփեն դեպի տուն:

Ձու փչոցի, ձու ներկոցի. Հյուսիսի 2-4 տարեկաններ:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի, Սաթեն Գևորգյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1329

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչնչից մի վախեցեք, բացի մի բանից՝ վախից

Հանդիսատես-ունկնդիրը երաժշտական ճաշակի-պահանջի իրականացման նախընտրելի՝ միջավայրային լուծում գիտի՝ համերգը: Մեր հերթական համերգը կայացավ Կամերայինում: Մենք խիզախություն ունեցանք 2014-ին նվաճելու միանգամից երկու պատվավոր համերգային դահլիճ՝ հունիսի 20-ին Առնո Բաբաջանյան համերգային դահլիճը, դեկտեմբերի

Առօրյա կիրակի բոլորիս, կրթահամալիր․․․

Այս համաճարակը գտավ-խոցեց Արմինեին, Դավիթ Բլեյանին, ինձ․․․ հենց օդանավակայանի ճանապարհին։ Ժամը 4-ն է գիշերվա, սովորական մի ժամ, առօրյա` ոչ առօրեկան տրամադրությամբ․․․ Երկու ժամ հետո ես կլինեմ Երևան-Մոսկվա ինքնաթիռում, ևս երկու ժամ

Երազ, թե իրոք. այդ միթե մի՞ն չէ…

Մեր ավագ դպրոցի Նանե Սարգսյանը վարպետության դաս էր անցկացնում Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ VR (վիրտուալ իրականություն) խաղեր… Նշանավոր Նարեկը Ավետիսյան վիրտուալ իրականությունից իր արձագանքներով աջակցում էր Նանեին՝ վիրտուալ իրականությունից դուրս