Ու «Ծեր երգեհոնահարը», որ Արմինեի ռոդարիական սխալի հնարքով քիչ էր մնում «ձեր» դառնար…

Ու նորից անհրաժեշտ եղավ հեծանիվ հայտնաբերել, երբ կարգով մեր սիրելի Գաբանյան Մարիին հողին հանձնեցինք Երևանի Շահումյան 2 գերեզմանոցում․․․ Ախր, էս Երևանը մեր իսկի մեքենայով երթևեկելու համար չէ, ու գնալով, Մայիս Նիկողոսյանի ասած, զահլես էս մեքենաներից գնում է․․․ Երեկ՝ շաբաթ իմ աշխատանքային օրվա վերջին կանգնած էի երկընտրանքի առաջ՝ տուն հասնել ոտքո՞վ, թե՞ հեծանվով, ու հեռահար ազդեցություն որոշում կայացրի՝ ոտքով ու հեծանվով․․․ Հիմա ես երթուղիներն ընտրելիս, նոր հեծանվային-քայլքային երթուղիներ ստուգել-առաջարկելիս աչքի առաջ ունեմ մեր թառլան սեբաստացիների խմբին, Արմինե Թոփչյանի նախաձեռնության մասնակիցներին, հեծանվի վրա վճռական նստածներին․․․ նրանց մեթոդական-հայրենագիտական աջակցությանը․․․ Տեսաք՝ ինչ թարմություն-գարուն բերեցին մարտի 1-ի «Կարդում ենք Չարենց» անցումով․․․ Իսկական նվեր երևանցիներին՝ անցորդներին-հանդիպածներին, հմայիլների՝ երիտասարդ-ինքնավստահ-ընդունակ- մանկավարժ-կազմակերպիչների փունջ․․․

Մայր դպրոցի կրթական պարտեզում։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Գերազմանների ու թաղումների մասին առանձին․ էսպես մարդու մեռնել չի գալիս, և լավ է․․․ ապրելուն երկընտրանք չկա։ Մի՛ մեռեք, երկա՜ր-առողջ-ինքնուրույն ապրեք, մինչև հեղինակային կրթությամբ մեր կյանքի ծիսականացումը Ծառզարդարով, Զատիկով․․․ Համբարձում-Ջանգյուլումով-հարսանյաց շարքով, պատարագով իսկական կհասնի հուղարկավորության խորհրդին․․․ Շարունակությունը՝ մեր օրացույցով, կարգով…

Օրվա ցուցանակն էլ իմ գրի «Վիլի Վայներ և ընկերներ» խորագրով Երևանի կամերային երգչախմբի փետրվարի 27-ի կատարումներից են վերցված, ռոդարիական լավ տրամադրությամբ իրար ետև շարված, ինչպես նկարում-ֆոտոօբյեկտիվում-փողոցում մեր հեծանվորդ աղջիկները․․․

Ուսումնական-արձակուրդային գարնանային ճամբարները սեբաստացիական Մուտք կրթահամալիր՝ սովորել ցանկացող երեխաների ու մեծահասակների, թե արձակուրդային մարտի 26-ից միասին ապրելու, չի կարող չտարբերվել-ուրիշ չլինել մինչ այս եղածներից․․․ Լուսինե Պետրոսյանն ու Արմինե Գյոնջյանը՝ Արևմուտքում, Լուսինե Գասպարյանն ու Թամար Մարիմյանը՝ Հարավում, Կարինե Խառատյանն ու ֆիզարձակուրդից վերադարձած Դիանա Գևորգյանը՝ Հյուսիսում, Տաթև Սահակյանը, Տաթև Թամազյանն ու Մերի Գրիգորյանը՝ Արևելքում․․․ Այս մեծահասակները ճամբարային հայտեր են ներկայացրել 2018-2019 ուսումնական տարում նոր 5-6 տարեկանների հետ աշխատելու, նոր պահանջներով, իհարկե։ Տեսնենք-տեսնենք… Երկարօրյա ուսուցման կազմակերպիչներն ու պարզապես կազմակերպիչ ուսուցիչները, դպրոցների ղեկավարները գարնան հավես են խոստանում․․․ Ի՞նչ արձագանք է ստանում ճամբարը մեր մյուս ուսուցիչների կողմից. հիշեցնեմ, որ ճամբարով են անցնելու բոլորը, և ուսումնական ճամբարն է ընտրություն կատարելու՝ թե՛ սովորող մեծահասակի, թե՛ սովորող-սովորեցնողի… Ի՞նչ պիտի անեմ ես, բացի վճռական ձեզ հետ լինելուց, որպես ձեր կամավոր-հավեսով գործելու աջակից՝ և՛ ճամբարի համար, և՛ ճամբարում․ իսկական ուսումնական ճամբար (ճամբարներ) կրթահամալիրի Բանգլադեշում, ողջ հմայքով ու հնարավորություններով․․․

Նախակրթարանի դաստիարակ Սոնա Կարապետյանի օբյեկտիվից։

Մեր Սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանի Փարաքարը ոչ թե կարող է դառնալ, այլ դարձել-գործում է որպես մեր բնապահպանական-ուսումնական նախագծերի 2018-ի ստուգատեսի բնակավայր-հարթակ։  Եվ դա է զարգացումը մեր համայնքային կրթության, հո միայն համայնքում ծեսով չէ՞, որ կրթության միջոցով բնակավայրի խնդիրների՝ նախ և առաջ կենցաղային-հիգիենիկ, նոր լուծումը-կազմակերպումը փոխի բնակավայրը և բոլոր մասնակիցների վարքն ու հարաբերությունները․․․ Սենսե՛յ սիրելի, քայլ առաջ․ ես առաջարկում եմ «Բնապահպան-2018» ստուգատեսի համակարգումը։

Այս օրերին «Բարեկամություն» մանկավարժության նորարարության ճամբարի 2018-ի համակարգողի որոշումը դարձել է մեր բոլոր հանդիպում-հավաքների հարց․․․ Եվ ոչ թե որ չգիտեմ ինչ մի գործ է, որքան էլ կարևոր-պահանջներով հայտնի, որ չկա արժանի թեկնածու, այլ որ արժանիները հերթո՛վ առաջադրվեն, չէ՞ որ այս գործը ամենամյա է։ Այսպիսով, իմ գրով կիրակնօրյա ես հայտնում եմ «Բարեկամություն 2018-ի» համակարգողի անունը այս հղումով․․․ Ուռա՜․․․ Ես էլ, Հերմինե Անտոնյանն էլ քո կողքին ենք, աշխարհահռչակման ուղին բռնած սքանչելի Գոհար Բալջյան․․․

Իջևանի պուրակում թափառումից։ Լուսանկարները՝ Հերմինե Անտոնյանի։

Դավիթ Բլեյանի հետ իրիկնային մեր հանդիպումը նարդի խաղի շուրջ շատ էլ զվարճալի էր․․․ Սկզբում որպես օրորոցային․․․ հետո որպես լեխաիմ եբրայերեն, «կենաց», ասել է թե, բայց ո՞չ որպես՝ ունայնություն ունայնությանց․․․ Քանի՜ տարի նարդին բացած չկայի, և Շուշեցի մեր հարազատների նվիրվածը զարդի նշանակություն ուներ․․․ Ստացվեց հայր և որդի Բլեյանների հանդիպումը․ Դավթի հետ այնքան հետաքրքիր է նարդին հիշելը, որքան ուսումնական լիցք է կրում այս խաղը, չգիտեի։ Ինչ արագ ու հետաքրքիր է յուրացնում-վերցնում-մեկնաբանում նոր խաղը իր տարբերակներով Դավիթը մեր․․․ Եվ նարդու զառերի-քարերի շրխկոցը միայն ավելացրին իմ շաբաթ երեկոյի լավ տրամադրությունը, որ, տեսե՜ք, գիր եկան կիրակնօրյա․․․

Այսպիսի կիրակի, որպես լավագույն պահք, բոլորիդ։

Ջերմոցի գարունը Նունե Խաչիկօղլյանի օյեկտիվից․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1318

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դանակ-մկրա՜տ սրեմ… Բերողին սիրեմ…

Փոքր են՝ փոքր հոգս են, մեծ են՝ մե՞ծ հոգս… Էլի ասո՞ւմ են խոսքում այսպես… Հիմա էլ ես Մայր դպրոցում ավելի հաճախ ու ավելի երկար եմ լինում. Ավագ դպրոցը՝ իր ձեռքբերումներով,

Ի՜նչ ենք արգելում. ո՜ւմ ենք արգելում… Ի՞նչ է ստացվում…

Գիտե՞ք՝ Դավիթ Բլեյանն ամեն օր ինչ անվտանգ է անցնում իր ննջարանի անկողնուց* մինչև ծնողական սենյակ, մութի մեջ, զիգզագով, առանց պատին-անկյունին-բաց թողած դռանը դիպչելու… Հետաքրքրասեր հայրիկին հանկարծ ցուցադրում, պատմում… Ա՜յ քեզ

Ցասումի բերած տիղմից մաքրվելու արվեստը…

Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել».