Որ այս օրերին, մեր Մարի Գաբանյան նվիրյալ, նվիրված ու սիրված, ասած Նունե Խաչիկօղլյանի, Մարիի մասին արձագանքը՝ անմիջական, խոր ցավով սիրով-արցունքով ասվածը, պաստառներ դառնան, որ մեդիաաշխարհ-առցանցներից տեղափոխվեն ֆիզիկական, բռնեն մի այդպիսի գործ «Սեբաստացիական պանթեոնի» վերածվող քարքարոտ լանջն ի վեր, մեր «Կրթական պարտեզի» ընդարձակ իսկական սարալանջի, որպես ինստալյացիա Թումանյանի՝ օրվա խորհուրդ դարձած տողերի։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Ու տպավորիչ, աշխատավոր, ընթերցաստեղծ, իսկական-բազմաքանակ սովորող-ուսուցիչ-ուսանողներ՝ հարազատներ, երախտագիտությամբ ճանապարհում են Մարիին դեպի «Սեբաստացի պանթեոն»․․․ Սոնա Արսենյան գրադարանի աղջկա խոսքը, հարյուրավոր կրակված սրտից-մտքից-ապրածից՝ անմահից, արձագանքներ անմիջական գալիս են ու կգան, ինչպես Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածնի եկեղեցում, Մարիի հոգեհանգստի երեկվա ժողովուրդը․․․ Մարին իր գործով, տեսեք՝ ինչ ժողովուրդ է հավաքել…

Լավ է, որ Արմինե Թոփչյան հեռարձակողն իմ ու Գոհար Եղոյանի հանդիպման ժամանակ տեղում էր, ու եթերում է այն, լսե՛ք, որպես իմ գրի-գործի, երեկվա պատումի շարունակություն․․․ Մարի ջան, լսի՛, տե՛ս, քո ընթերցողներն են, քո գործի-կյանք-ապրումի մարդիկ․․․ Որքա՜ն աշխույժ էր երեկ ամբողջ օրը սարալանջին․․․ թափով ընթացք։

[youtube https://www.youtube.com/watch?v=N2yh2cCPr7g?rel=0]

Գրիգոր Խաչատրյանի հետ երեկ եկեղեցուց դուրս գալիս մեր թեման անմահ գործի ու գործով ստեղծված պանթեոնի մասին էր, մի իսկական, բոլորիս միավորող գործի՝ կրթական պուրակ-լանջի նախագծի զարգացումն էր․․․ Մեկը մեր զրույցը եթեր տար․․․ ինչպես Արևմուտք իմ երեկ առավոտվա ներխուժումը․․․

Արևմտյան դպրոցի վեց տարեկանները երկարացված օրվա ճամբարում:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Իսկ ես  առավոտյան հեծանվով իմ շտապել էի Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Դավիթ Բլեյանի՝ իր ընտանիքում արված հարցադրումը իր ընկեր սովորող-ուսուցիչներին փոխանցելու․
— Ո՞վ է հնարել էս ընդհանուր պարապմունքը․․․ Ինքը դեբիլ ա․․․ Ինչի՞ ա ձեզ դուր գալիս էդ դեբիլությունները ամեն օր կրնկնել․․․
Ինչ-որ բացատրություններ, երևի լուրջ, Դավթին ես տվեցի․․․
— Անհամ ես, հայրիկ, ինչքա՞ն աղ ցանեմ, որ քեզ ուտեմ․․․

Իսկ Արևմուտքում ինձ պակաս աղը կամ մաղը Արագածոտնի մարզի, այս անգամ Աշտարակ քաղաքի ու հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների դասընթացի կազմակերպումն էր՝ մեր հեղինակած կրթական ծրագրերով իրական հետաքրքրության հերթական դրսևորմամբ․․․ Գոհ մնացի․ փոխանակման միջավայրով, կոնկրետությամբ-բարեխղճությամբ․․․

Փոխանցում եմ նաև Արևմուտքի դպրոցի կազմակերպիչների նախաձեռնությունը՝ նոր-անմիջական. մարտի 7-ին, մասնակցեք Մարի Գաբանյանի հիշատակի ընթերցողական ֆլեշմոբին Արևմուտքի ընթերցողական անկյուններում՝ Ագարակում, բարձունքում, մանկական այգում, դպրոց-պարտեզում, ընթերցողական անկյուն-պուրակների ծաղկազարդով։ Մենք այսպիսի կյանքով ենք ապրում․ մահն ո՞ւմ շունն է, որ կարողանա շեղել․․․  Ցնցել կարող է, լավ, իմացա՜նք…

Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների գործունեությունից:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» Գյումրու ակումբը երեկ հասավ կրթահամալիր։ Ես չէի կարող սեբաստացի վրացախոսների ակումբի ընդունելության-դիմավորման մասնակիցը չլինել․․․ Ապրենք ջնջված սահմաններով, որպես թե Երևան-Գյումրի այս 120 կմ-ը անջրպետ չէ, այլ հայրենագիտական մի անցում, թափառում իրար կարոտած-սիրելի-հետաքրքիր մարդկանց, նոր ծանոթություն-ձեռքբերումներին ընդառաջի ճանապարհ․․․

Մարտի 8-ին Գյումրու Հայորդաց տան հայտնի երգչախումբը և կրթահամալիրի պատանի խազերը, «Կայծեր»-ը, Նելի Փիլոյանի երգեցիկ փունջը, որպես գարնան մանուշակներ, միասնական «Ձոն»-ով հանդես կգան կրթահամալիրի «Սեբաստիա» համերգային սրահում, Մարմարյա դահլիճում մեր․․․ Իբր «Հրայրք»-ը Գյումրիի ինչո՞ւ չի կարող միանալ, կամ երիտասարդ խազերը Գյումրիի․․․ կամ Արիկ Գրիգորյանի սեբաստացիական «ֆոլք-ռոքը»․․․ Իսկական Ձոն, «Ուսումնական Գյումրի» կենսունակության ցուցադրություն․․․

Տեսարաններ Շնող գյուղից: Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Ահա և Նարեկ Արշակյանի՝ մեր ֆոլք-ռոքի բաս կիթառահարի, 7-րդ դասարանցու հետ իմ տպավորիչ-կարճ հանդիպումը ձեզ փոխանցելու առիթը ներկայացավ․․․ Միջին դպրոցի խոհանոց-ակումբում, անմոռանալի համով-հոտով թարմ կանաչիով-լավաշով բրդուճի հետ փորձում եմ աննկատ Արշակյան ավագից խոստում կորզել․․․ մի անմեղ խնդրանք՝ իրենց գործիքային-վոկալ խումբ մտնելու հնարավորություն 6-րդցի Կարեն Հովհաննիսյանին․․․ Նարեկն իր օրացույցն է բացում, ազատ ժամանակ է փնտրում հանդիպման․․․ գտավ, բայց շաբաթ օրով․․․ Բա հարցաքննությո՜ւնը․․․ պահանջները Կարենին․․․ Այսպիսի բազմազբաղ, պահանջկոտ, իր ուսումնական գործը՝ որպես իր կյանք գիտակցումով ապրող 7-րդ դասարանցի․․․ Այս ե՞րբ այսքան մեծացավ, հասուն-լուրջ, որին առանց պատրաստ լինելու անիմաստ է հանդիպել․․․ ուզում ես իր տիարը եղիր, ուզում ես անծանոթ հասակակից․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1317

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Եվ այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր…

Այնտեղ պիտի ապրի Աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող

Զոռով ապրելու դեմ է իմ գիրը… Ասա՝ լսեմ…

Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան