Այս ավետիսը՝ սպասված «Ծափահարենք» հաղորդագրությունը mskh.am-ի եթերում չուշացավ, ճիշտ 29-ին հունվարի՝ ժամը 23։59՝ «Այսպիսով, Հանրակրթական Դիջիթեք 9-րդ ստուգատեսը՝ 1509 հայտով, բնագիտատեխնիկական 4-րդ ստուգատեսը՝ 562 հայտով, մարզական հունվարյան ստուգատեսը՝ 180 հայտով, նորարար ու ստեղծական կրթության բանալին փոխանցում են գալիք ստուգատեսներին»։ Ոչ մի ընդհատում ստուգատեսային-նախագծային ուսումնական կյանքի։ Հյուսիսային դպրոցն իր հոգատարության մրցանակակիր, մարզական հերթական ստուգատեսի կազմակերպիչ Միքայել Ղազարյանի փորձառությամբ մերը դարձած Ջրվեժի արգելոցում ջնջում է բոլոր սահմանները՝ մեծի-կրտսերի, դպրոց-ընտանիք-հասարակության․․․ Ուրախության-իմացումի հրճվանքի դպրոցը պոզով-պոչով չի լինում․ ինչպես Աշոտ Տիգրանյանի անգլիական նմանակ-փիլիսոփա Հերբերտ Բրեդլին է ձևակերպում՝ «все, что ни в каком смысле не является предметом ощущения или восприятия, для меня совершенно незначимо»։ Ահա այս, Հերմինեի հաղորդագրությունից սկսած, մասին է իմ օրվա գիրը, իմ բլոգապատումը, որ ձգվում է արդեն երկուսուկես տարի՝ 921 անգամ անընդհատ։ Հազարերորդը՝ «Հարթակում», որպես մի հերթական նախագիծ, ինչպես Գեղարվեստի ցուցասրահում և «Հարթակ»-ում ներկայացվող «Ներդաշնակություն»-ը․․․ Կարինե Մացակյանը, Քնարիկ Ներսիսյանը կերպարվեստի ու թատրոնի լաբորատորիաներով հաստատում են նոր ներդաշնակություն՝ ամբողջական ներառում․․․ հուզմունք ու ոգևորություն պարգևելով․․․
Մարզական պարապմունքներից։
Կարինե Խառատյանի Գոշի ոտքերն են կպչում արդեն մեր ծածկած լողավազանի հատակին, իմ, մայրս կասեր՝ «գլուխն ա կպնում» ցայգի-այգի արանքում իմ մուտքից mskh.am+bleyan@mskh.am, ձեր մանկավարժական պատումներից կիրակնօրյա, ձեր հայտերից, ներառական կրթությամբ սովորողների ուղեկցորդների CV-ներից՝ ա՜յ քեզ ներուժ… Ամբողջական ներառմամբ՝ սեբաստացիական մեր ուժի ինչպիսի՜ բազմապատկում է կատարվում․․․ Ափսո՜ս, ով ներկա չեղավ շաբաթ օրվա մեր սեմինար-պարապմունքին․ այսքա՜ն ներդաշնակություն, սեր, հոգատարություն․․․ Վարպետություն՝ մանկավարժական. Յուրա Գանջալյանն առանձնացնում է հոգեբան Արևիկի ճշգրտությունը, Մարիետը շնորհակալ է Գևորգ Հակոբյանին՝ իր դիտարկումների համար, ես առանձնացնում եմ սեմինար-պարապմունքի գլխավոր «մեղավոր» Քնարիկ Ներսիսյանի ներկայացման ամբողջականությանը․․․ Իսկ մենք՝ ես, տիար Գևորգը, Արևիկը հոգեբան, բոլորով առանձնացնում ենք մանկավարժի օրագրի՝ նոր գործիքի ամբողջական կիրառման նշանակալի, կարևոր դրսևորումները․․․
Սեբաստացիների դիմանկարներ Մարինե Մկրտչյանի ֆոտոարխիվից։
Արդեն ութերորդ օրն է, անընդհատ ես իմ օրում կարևորում եմ Կարինե Մամիկոնյանի բլոգի, նրա օրագրի ընթերցումը… Տեսե´ք, շոշափեք նրա հերթական վերջին պատումը՝ այս տեսանյութով… Տեսա՞ք ուղեկցող-կրթահամալիրում ամբողջական ներառված Վարդ Սիմոնյանին, ի՜նչ ժպիտով-գորովանքով է ծրագրի ղեկավարը տեսանկարահանում… Ա՜յ, հանեք տեսանյութից երաժշտությունը, իբր հիացական-հականերառական ճիչը Կարինեի Դավիթի մասին, ու… ներառականությունը ներդաշնակություն կբերի…
[youtube https://www.youtube.com/watch?v=2AFY_rh_c8Y]
Կիրակին՝ տաք-լուսավոր, ճերմակ-փափուկ, խաղաղ-ներառող, ինչպես իմ երեկվա գրի վերնագիրն էր, ես վայելում եմ Դավիթ Բլեյանի հետ՝ զբոսանքով Օղակաձև այգով…
Հայր ու որդի խոսում ենք հոգատարության, իր հոգատար քույր-քույրիկների մասին՝ Սուսան Հովհաննիսյանից սկսած ու նրա Նազենի կրտսերով ավարտած… Շաբաթ օրով Տաթև Բլեյանը հավաքել էր իր քույր-եղբայրների մեծ խմբի, Արևիկ ու Վահանն էլ հետները, Երևան մոլի խաղա-տեսասրահներում։
— Պապ, մի՛ մտածի, ես էլ հոգատար եմ Վահանի նկատմամբ… Թող բոլորն ինձ սիրեն…
— Ես տեսնում եմ, պա՛պ… լավ կլինի… Մի՛ մտածի, պա՛պ:
Այգու՝ ձյունի մեջ կորած կրպակի մեջ ես տեսնում եմ միակ մեծ պտղով կիտրոնի թուփը, իսկ պահակը, զարմանալի տեսողությամբ, ճանաչում է ինձ… Թվում է՝ իմ, միչև վերջ ականջներս խրած գլխարկով ես անճանաչելի-աներևույթ եմ… Պարզվում է՝ այսպիսի պտուղներ աճեցնելով է զբաղվում Ալբերտ անունով մի ոստիկան… Ես հիմա փնտրում եմ նրան: Սիրելի՛ Շողիկ, սեբաստացի բուսաբույծներ, ե՜րբ էր, որ սկսեցինք «Կիտրոն՝ ամեն մի անկյունում» սեբաստացիական նախագիծը… Բնագիտատեխնիակական ստուգատեսի հայտերի մեջ ես այդպիսի աշխատանք չգտա…
«Այսօրը իմ տեսախցիկով». Գոռ Խլոյան։
Առանց Դավիթ Բլեյանի ես այսպիսի նյութերը, ինչպես, օրինակ, աշխարհի ամենահոգատար կենդանիների մասին այսպիսի հրապարակումը, չէի տեսնի. ընտանեկան մեդիաուսուցումն այսպես կոնկրետ-տպավորիչ է լինում… Լաբորատորիայում սրանք նախագծային ուսուցման թեմաներ են… Անգլերենն այսպես, խաղարկային դատարանով է յուրացվում…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#921