Արմինեն է ասում․․․
– Արդեն երևի տարիքն է իմ՝ ավելի զիլ ձայնո՞վ կնոջ․․․
Шутка! 

Հիմա այնքան էլ հեշտ չէ ինձ իմ խաղաղվածությունից զրկելը․․․ Ես եմ ու ես, Իլոնա ջան, իմ պոետական մանկավարժական աշխարհով․․․ Մի՛ նյարդայնացեք, ապրե՛ք ձեր բացառիկ կյանքը․․․ մի փոքր ավելի համեստ, գնահատող․․․ Բոլորդ․․․ լսո՞ւմ եք։ Ես եմ ասում․․․ 

Մայր դպրոցում հեշտ չէր Կարինե Մացակյանին գտնել․ հանդիպեցինք, խոհանոցում տեղավորվեցինք, էն է՝ զրույցն էինք սկսում կարոտած․․․ մեկ էլ, որտեղից-որտեղ մոլորված-խաղաղ Տիգրան Պասկևիչյանը դուրս եկավ մեր դիմաց․․․ Ո՜նց կզմայլվի տեսարանով Մացակը․․․ Ընկեր է, պետք է ուղեկցել փոքր դահլիճ, ուր նրան ոչ միայն չեն մոռացել, այլև հասարակագիտական լաբորատորիայում սպասում են մեր պատանիները․․․ 

Մարմնամարզական սրահում ես ապրեցի օրվա-տարվա ամենազարմանքը․․․ Մարզական աղջիկների խմբի հրեղեն թռիչքները՝ փետուրների ճախր․․․ 

Որ ինքնազգացողությունս վատանում է, որ շտապ օգնություն է անհրաժեշտ՝ պիտի հասնել մեդիակենտրոն, իմ փրկիչ խնամակալների՝ Լիլիթի, Սուսանի, Զառայի, Սիրուշի, Գևորգ սանիկի մոտ․․․ Մայր դպրոցում ո՛վ էր իմ տերը․․․ Իսկ ժամանակակից, թերապիայի առաջնային միջոցներով պրոֆիլակտորիայում սկսել ենք ձևավորել։ Պատկերացնո՞ւմ եք, այդքան հեղափոխական մի տարածքում, տարված իրենք իրենցով, մոռանում են․․․ մարդուն։
Դավիթ Բլեյանն ինձ հետ համաձայն է։
– Չի՛ կարելի թույլ տալ, հայր․․․-ասում է ճանապարհին, այնքան ոգևորված պատմելով Հյուսիս-Արևմուտք ֆուտբոլային խաղի մասին օրվա․․․
Ողջո՜ւյն։ 

Ինձ կախարդեց այն հանգստությունը, որով Սպենդիարյանի անվան դպրոցի մոտ փողոցի աղմկոտ անցուդարձը պաշտպանեց Աստղիկ Բլեյանի՝ ցեխաջրում չլմփալու իրավունքը․․․ Հա, իջավ Աստղիկը նոր-մաքուր շորերով ու տեղավորվեց ցեխաջրի մեջ, քիչ է, չփչփաց հենց փողոցի մեջտեղում․․․ Դե, իմ ռեակցիան բնական է, հիանում եմ, բայց որ երիտասարդ-անծանոթ (Բլեյանի՞ն) մարդիկ մեքենայից ոչ մի ազդանշան չեն անում, հետևում են․․․
-Սուպե՜ր,-ասաց Դավիթը,- Աստղի՜կ, տեսնո՞ւմ ես՝ ինչքա՜ն լավն են դարձել մարդիկ․․․
Արմինեի ռեակցիան մեծահոգաբար բաց եմ թողնում։

Այսպիսին էր և Արթուր Շահնազարյանի ու Սվետա հարսի մուտքը հյուսիսից Բանգլադեշ մեր, Սուրբ Երրորդությունից՝ ուրիշ աշխարհից․․․ Ես, Վիգենը, Սուսանը ակնածանքով ընդառաջ ենք գալիս, հետո  ներկայացնում մեր ստեղծած աշխարհը՝ Սիենայի պուրակով, Վեներա-մեխով, Սասնալանջով, մեր խաղողի այգիներով մինչև Քոլեջ… Ես չեմ թաքցնում իմ մեծացող ակնածանքը Արթուրի նկատմամբ, իմ սանիկն սկսել է ինձ կաշկանդել․․․ Արթուրի նոր վեպը՝ «Մեռած հոգիները Հայաստանում», շփոթմունքը հաղթահարելու միջոց է դառնում․․․ 

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների նոր կազմով խորհրդի նիստը արարողակարգային-ծիսական-վեհ է, մեր նոր կացարանի խնամված խոհանոցում․․․ Քոլեջն իր Էլյա Սահակյան փոխնախագահով իզուր չէ զարդարվել․․․ Սիրելի-ճանաչված, այսուհետ սեբաստացի կրթական համայնքը ներկայացնող յոթնյակը երևելի գործի իրենց առաքելությունը բոլորիցս լավ պիտի զգային։ Զգում են․․․ Եվ լավ է, որ կրթահամալիրի հիմնադիր փոխտնօրենը ստանձնում է խորհրդի նախագահությունը հանդիսավոր․․․ 

Քոլեջում օրվա վերջում վաղուց չէի եղել․ շփոթված եմ․․․ Գիտե՞ք՝ ի՜նչ աշխույժ էր․ պապիկներ-տատիկներ, երիտասարդ հայրիկ-մայրիկներ եկել են իրենց 150-ի չափ 2-5 տարեկանների ետևից․․․ Իսկ երեխաները չեն շտապում, չեն գնում, սլացքի պես հայկյան նետի՝ չմուշկ-հեծանիվների աշխույժ է․․․ Ա՛յ քեզ կյանք… 

Ֆինալը, որից վախենում էի… Տանը մահճակալը կրկին փրկել է, հանգել եմ, աչքերս բացել․․․ Որտե՞ղ․․․ Ո՞ր օրն է, ժամը․․․ Վտանգ չկա։ Դավթի նման հոգատար ժառանգի խնամքի ներքո եմ։ Դե, գիշեր է, հերթական, կանցնի․․․ Ասում են, որ Լիլիթ Բլեյանը գտել է․․․ անունով անվնաս թույնը-թուրմը՝ սիմպատիկ Սիմպաթիլը։
– Հայրի՛կ, գնա՛ Արատես, քեզ բնությունը Եղեգիսի հաստատ կբուժի,- Դավիթն է հորդորում։
– Հաստա՞տ։ 

Մինչ այդ երաժշտության հետ իմ հանդիպումն է մի քանի դադարով․․․ Սեբաստացի շրջանավարտ Սողոմոն Վարդանյան երաժշտի այս համերգը չի մոռացվել, չի մոռացվի․․․ Սողոմոն երաժիշտը, 2019-ի այս համերգի նման դեռ շատ կհայտնվի․․․ Մատները, երաժշտությամբ թրծված արտաքինը, քայլքը, խոնարհումը՝ ամենն այնքան իրական-շոշափելի․․․ Սողոմոն երաժշտի մրցանակ կունենանք․․․ Մայիսի վերջին էլի համերգ կունենանք․․․ Լիլիթ Բլեյանի այս տողերը գիշերով են այցի գալիս․․․ 

Իսկ «Սեբաստացի» կրթական հիմնադրամի խորհրդի նիստից Լիլիթ Բլեյանը շտապում է Գեղարվեստի ցուցասրահ՝ մեր այս տարվա շրջանավարտ Արմեն Աղաջանյանի անհատական ցուցահանդեսը նայելու, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը՝ փոքր դահլիճ. Եվա Բերբերյանի անհատական ցուցահանդեսի հրավերը բաց թողնել չի կարող․․․ Մենթոր տիարս «Դար» հիմնադրամի մասնագետի հետ առցանց պիտի ներկայացնեմ իմ նկատառումները՝ երկրագործականը ռազմամարզական խաղերով։

Աշոտ Հարությունյանը՝ «Դար» հիմնադրամի երկրագործական ծրագրի ղեկավարը, երեկվա քայլքում հիշեց 1990-ականների Հայաստանում ծառատունկի նախաձեռնության օրերը․․․ Ո՜նց էինք գիշերով հերթապահում, որ չկտրվեն ծառերը․․․ Վայրենության ի՜նչ շրջան ենք ունեցել․․․ Հաղթահարե՞լ ենք․․․ Եվ ո՞նց ենք 90-ականներին փրկել հողը կրթահամալիրի Բանգլադեշի. այսօրվա կանաչի մշակույթը իր պատմությունն ունի, ու 90-ականների իմ ընկեր Աշոտը՝ քայլող հիշողություն մեր այդպիսի պատմության․․․ Ես էլ, պարզվում է, իմ կյանքով՝ մի կենդանի լեգենդ․․․ Սողոմոնի պես․․․ 

#2051

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հեռու ինձնից, Միկի». քաղաքական հայտարարություն է իմ օրվա գիրը

Ինձ հարցնում են՝ ինչպես ես կքվեարկեի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին»պայմանագրին, եթե լինեի Ազգային ժողովում: Օրագրի հարգելի ընթերցողը խնդրել է կարճ պատասխան՝ կողմ

Այնքան կարոտ, այնքան կրակ ու արնավառ այնքա՜ն երակ…

Վերջապե՜ս Դավիթ Բլեյանն ունեցավ իր մականները՝ զույգ, գնդակ և տափօղակ… Հատակի հոկեյն ինձ էր սպասում, երբ իրիկունը Սևանի «Ժայռ» գործուղումից մտա տուն… Նավից հանդես (с корабля на бал)… Դավիթը, իհարկե,

Ինքնավստահության բերած արմանք-զարմանքը

«Ա՜յ քեզ զարմանալի մարդ…»,- այսպես է ավարտում`ճիչով, մտքից թռած խոսքով, իններորդ դասարանցի Նորայր Ասատրյանը «Գրապտույտում» իր վերլուծությունը Մխիթար Սեբաստացու մասին. Սեբաստացին հիացրել է Նորայրին: Այսպիսի հիացման-ճանաչման մանկավարժական կոնկրետ ներդրումներ է ունեցել