Եթե իմ որոշմանն եք սպասում, «Երևան 2800» նախագծով սկսում ենք աղավնատներ կառուցել… Ուսումնասիրենք դպրոցի շրջակա միջավայրի աղավնատները. ովքե՛ր են Երևանում աղավնի պահողները, ինչպես դարձան աղավնապահ… Ինչե՛ր են, կհարցներ Դավիթ Բլեյանը, աղավնիները մայրաքաղաքում, աշխարհում… Ուզում եմ բարեկամաբար հիշեցնել, որ «Երևան 2800» նախագիծը սոսկ ինչ-ինչ հարցերի մասին խոսել, տեսանյութեր-ֆոտոշարեր-ռադիոհաղորդումներ սարքել, բլոգ-կայք բերելը չէ… Մեր կյանքում առկա խնդիր ենք լուծում՝ որպես ուսումնական աշխատանք-նախագիծ… Մի աղավնապահ ուսումնասիրության արդյունքով եկա՞վ-հրավիրվեց-բերվե՞ց Գեղարվեստի Հարթակ: Ինձ գրեք այդ հանդիպման մասնակից: Կրթահամալիրի դպրոցի շրջակա միջավայրի աղավնատանը կարգի բերվեց-ներառվե՞ց, վերաբերմունքի արժանացա՞վ, գեղագիտական ու բնասիրական կերպարանք առա՞վ… Դպրոցում հայտնվե՞ց մեր ջանքերով-շնորհքով-նախագծով կառուցված աղավնատունը աղավնիներով… Սկսեցի՞նք նկատել, ճանաչել, խնամել, ապրել աղավնիների հետ ու… որտեղից որտեղ Քոլեջում մեր այս օրերին շատ շրջանառվող պարերգը կպավ իմ ականջին… աշխարհում օրհնությունը-գոհունակությունը-սերը շատացավ…

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ
Կանաչ ու կարմիր:

Եվ Աստված տեսավ, որ բարի է… Եվ Աստված օրհնեց մեզ… Խորենն իմ որոշմանը չի սպասել, ախր, էս ի՞նչ կյանք է դառել սպասելը… կարող է մարդու ողջ օրը լցնել… ապրելու լազաթից զրկել… Ագարակում մեր ավարտին է մոտենում առաջին աղավնատան կառուցումը… Ուզում եմ նորից բարեկամաբար հիշեցնել, որ կառուցումը միայն «ուզում եմ»-ը չէ, ոչ էլ սոսկ հայտ-գծագիր-պատկերաշարք ցանկություն-առաջարկը… Կառուցումը, ստեղծական ուսումնական համառ և ջանասեր աշխատանք է… Իսկ սկսել պետք է:

Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից․․․

Մեր ճանապարհն ընտանեկան, Արմինեի մեքենայով, անցնում է Սեբաստիա փողոցով. աջ՝ Արարատյան զանգված բնակավայրն է փռված, ճանապարհից ձախ… Ի՜նչ դիրք ուներ փողոցը, Երևանյան լիճ-Հրազդանի կիրճ նայող հարավից դեպի Հյուսիս ձգվող ի՜նչ փողոց կարող էր լինել՝ և՛ կյանքով լեցուն, և՛ դիրքով բնական, հարթակներով-դիտարաններով, աջ ու ձախ բլուրն ի վեր կածաններով, դեպի վար՝ բնակավայրեր-պուրակներ-այգիներ կանչող փողոցներով… Դավիթ Բլեյանը ձայնում է.
— Ո՞վ է կերել էս սարը… Դինոզավրնե՞րը… Ինչի՞ են կերել… Ինչի իրենց համար սարը վաֆլի՞ ա…

Շարականը կրկնակի աղոթք է… Կոնդի սրբ. Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Ավետիսից մնաց… Մեր կյանքի ծիսականցումը ուսումնական ծավալուն-երկարատև-գրավիչ աշխատանք է դարձնում շարականների ուսուցումը, ես ասում եմ, լսեք, շարականով ուսուցումը: Շնորհակալ եմ Արտբզզանին իմ բանավոր ասվածը գիր բելելու այսպիսի պատեհ հնարավորության համար… Ծեսը մի մեծ խաղ է… ու էս խաղի տարածմանը կրթահամալիրի Բանգլադեշով, մեր աշխարհով, սրընթաց օրացույցով մոտեցող գարնանը՝ Ծառզարդարի ու Սուրբ Հարություն-Զատկի տոներով դիմավորելու համար աչքիս կպավ ընդհանուր առավոտյան պարապմունքի կազմակերպումը Քոլեջում, Հյուսիսի դպրոց-պարտեզում… Մարինե Մկրտչյան անլռելի ղողանջ ու անխոնջ ընթացք ունենք ծեսի-շարականի խաղալով ուսուցման 15-30 րոպե… ամեն օր…Գեղարվեստի՝ երաժշտության, շարժումի, կերպարվեստի մեր մանկավարժության ամբողջական ներառական շրջան ենք մտնում Գրիգոր Խաչատրյանի դրած-թողած բոլոր թակարդների, անջրպետների, ալարկոտության, նստակեցության, սիրելի-գրավիչ անձի պաշտամունքի պարտադրանքները հաղթահարելու վճռականությամբ… Կերպարվեստը Մայր դպրոցում, որպես հանրակրթություն, Մացակյան Կարինեի ու Տաթև Աթոյանի ներգրավմամբ տեսանելի կդառնա ամեն օր… Խեցեգործություն-կերամիկայի հնարավորությունների, մեր հեղինակած կազմակերպման ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել մարտի տեխնոլոգիական ստուգատեսով… Պատրաստվեք ողջ ուժով, Մովսես Ավետիսյան ու ընկերներ, Արևմուտքի Զառայով, Հարավի Արևիկով, արևելքի Հասմիկով… Տեխնոլոգիական ստուգատեսի կազմակերպման գործընկեր կդառնան այս անգամ Արագածոտնի, Աշտարակի, Գյումրիի հայտնի-անհայտ կենտրոնները կերպարվեստի-արհեստագործության…

Բայց այս ծավալուն թեմայից կտրուկ շեղում եմ անում, աչքիս առաջ ունենալով միջին դպրոցի Մարալ Կարապետյանի այս ֆոտոպատումը… «Կրթական պարտեզի» մեծ սարալանջը շրջանցել չի հաջողվի. մնում է նրանով ներառումը… Կրթահամալիրով մեկ ամբողջական-ներառական մեր մանկավարժության գեղարվեստի հաստատումը ենթադրում է Մայր դպրոց-Հյուսիս հետիոտն ուղիների առաջնահերթ լուծումներ, Հյուսիս-Մայր դպրոց տեսանելի-հիգիենիկ-հետաքրքիր անցում…

Կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակների տեխնոլոգիական գործունեություն։

Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածնի եկեղեցու բարձունքը հավանում եմ…
Հետևո՞ւմ եք իմ գրին, ես գործածում եմ ոչ թե թաղում, այլ հրաժեշտ… ճանապարհում… Շաբաթներ առաջ հրաժեշտ-ճանապարհումն էր Համլետ Խաչատրյան ընկերոջս, հիմա՝ Ռոզալիա հարսիս… Շնորհակալ եմ, ընկեր սեբաստացիներ, որ միասին ենք: Կյանքն էլ ամբողջական է՝ իր մուտքերով-ծնունդներով ամենօրյա, իր հրաժեշտ-ճանապարհումներով… Արմինեի հետ մինչև հոգեհանգիստը եկեղեցում ենք մեր…

Մալաթիա-Սեբաստիա աշխարհին այս բարձունքից պարբերաբար նայում եմ… և երեկոյան ժամերգություն ունկնդրում…
Մեր հանրային ամբողջական-ներառական կյանքի ճանապարհները մեզ կբերե՞ն մեր բնակավայրի եկեղեցիներ՝ առավոտյան, երեկոյան ժամերգության, պատարագի… Կգա՞նք շարականով՝ կրկնակի աղոթելու, ինչպես մենք՝ այսօր, ուրբաթ, ժամը 9.00, Սուրբ Երրորդություն…

Վերապատրաստման ամփոփում կրթահամալիրի Մարմարյա սրահում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1309

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որպես առակ… չնախատեսված

Եվ կրկին հանդիպեցին տղան ու աղջիկը: Ամառը չգոլորշիացրեց նրանց զգացմունքները: Աշունը հարսանիք էր կանխատեսում: Ձմեռը հիշեցրեց անցյալը: Գարնանը սելավ էր: Աշոտ Տիգրանյան Մենք Արմինե Թոփչյանի հետ հեծանվով հարավարևմտյան զանգված Բանգլադեշի

Փաշինյան Արփին է եկել՝ սեբաստացի չորրորդ Փաշինյանը….

Արդեն համալսարանական Մարիամ-Աշոտ Փաշինյանների ականջը կանչի Խաչատուր Աբովյանի Դորպատ-Տարտուում, Շուշանը թող ֆիլմեր նկարի իր Միջին դպրոցում, իսկ Արևելյան դպրոցի պարտեզ արդեն երեք տարեկան Արփին է մուտք գործել ու մնացել Նելի

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ