Դավիթ Բլեյանն իր Լիլիթ ավագ քույրիկին, նրա ամուսին Վահեին ու իր Սոնա կրտսեր քույրիկին ճանապարհեց Բախի «Տոկատա ֆուգա»-ի սեփական կատարման ներքո… Լիլիթը աստիճաններից վերադարձավ, հուզված գրկեց բոյ քաշած-հասունացած եղբորը… Դավիթը խոստացած շուտ պառկեց, բայց երկար ժամանակ նրա ննջարանից Արմինեի այֆոնով, Դավթի խիստ ընտրությամբ Բախ-Մոցարտ-Շուբերտն էր հնչում… Օպերատիվ TV-ն կարող էր լուսաբանել և՛ սա, և՛ Սոնա-Դավթի սարքած իրիկնային աշխարհը մեր հյուրասենյակի ընդարձակ կենտրոնում. թե ինչո՜ւ բաց թողեց… Բազմոցի բարձերից, աթոռակներից-փափուկ մեծ խաղալիքներից-մութաքաներից, անուշեղենի ափսեներով, սիրելի զիզիբիզիներով աշխարհում մի քանի ժամ ապրեցին քույր ու եղբայր թե քեռի-զարմիկ՝ օգտվելով Արմինե ուսուցիչ-մայրիկի բարեհոգությունից… Լավ ուսուցիչը մայրենիի այսպիսին՝ Արմինեի նման է լինում… Արմինեն Սոնային է գովում, Սոնա-Լիլիթը՝ Արմինեին… Մնաց՝ մեր Արևմուտքում արագացնենք ակումբ-ընթերցարանի բացումը…
«Հնարագիտություն փոքրերի համար» նախագիծ։
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի
Սոնան հրաժեշտ տալիս մենակ հավաքեց իրենց աշխարհը… Ուսուցչու տանն է, հասուն աղջիկ մեր գեղեցկուհի օրիորդը, սկսել է նաև կիթառ նավագել… Լիլիթ Բլեյանն էլ մեծ համերգային նախագիծ է արդեն մտմտում քանի՜ երաժշտի մասնակցությամբ՝ Դավիթը՝ դաշնակահար աբսոլյուտ լսողությամբ, Սոնան՝ կիթառ+ջութակ՝ աբսոլյուտ լսողությամբ, Շուշանը՝ սոպրանո Վիեննայից, Ավստրիայի Հանրապետություն… Լիլիթի համերգային ընկեր հայտնի Տիգրան Տեր-Ստեփանյանին վախենամ տեղ չգտնվի…
— Դավիթ,- խոժորվում եմ, իբր՝ ինչո՞ւ Սոնային չես օգնում…
Դավիթն իհարկե համաձայն չէ Սոնայի արածի հետ, որքան էլ այն անխուսափելի է թվում…
— Ինքն ա ուզում,- նեղացած,- թող մենակ հավաքի…
Ի՜նչ կադրեր-տեսանյութեր մնացին չնկարահանված… Ինչպիսի՜ ապրումներ, ողբերգությո՜ւն… Սա էր, որ արտահայտում էր Դավիթն իր հրաժեշտի Բախով… Լիլիթը նորից ոգևորվեց, այս անգամ Դավթի քնի ուղեկից երաժշտության ունկնդրումով… ու մեկնաբանեց.
— Երաժիշտները օրվա աղմուկից են այսպիսով ազատվում… Իրենց հատուկ ականջներով, ներաշխարհում իրենց՝ նույնքան հատուկ-փխրուն, մեծածավալ աղմուկ է հավաքվում օրվա ընթացքում և քնելուց առաջ պիտի ազատվեն… այսպիսով՝ նվագելով, լսելով…
Ըստ իմ կարծիքի… Տերյանը գրել է հենց սիրո հիման վրա… Ինձ թվում է՝ ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է սիրո գերի, էսպես ասած, ու իր մոտ շատ լավ բանաստեղծություններ են ստացվել… Շատ է ուսումնասիրել էդ կողմը կյանքի, որ հիմնականն է համարվում՝ սերը, ու բնութագրում է ոչ թե սիրահարվածությունը, այլ հենց սերը… Ինձ, օրինակ, շատ դուր եկավ…
Կարդում ենք Տերյան… Մեր օրացույցի փետրվարի 8-ից՝ Տերյանի ծնունդից սկսվող ու փետրվարի 19-ի Թումանյանի հայտնության օրով մինչ մարտի 13՝ Չարենցի ծնունդ ձգվող շրջանում «Կարդում ենք» ստուգատեսին, ընկերներ, ոչ միայն միասին կարդում ենք, այլ, ստուգատես է ընթերցողական նախագծերի սեբաստացիական, ներկայացնում ենք՝ ինչ ու ինչպես ենք կարդում… հեղինակային կրթական ծրագիրը, հանրակրթական մեր միջավայրը ինչ փոփոխություններ է կրել-կրում ստուգատեսից-ստուգատես… ինչ զարգացումներ կան…
Արևելքի սովորողները ծառերը կրապատում են։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Ավագ դպրոցի 3-րդ հարկում են մեր հայտնի նկարիչ-ուսուցիչներ Գագիկը, Կարենը, Կարինեն Մացակյան… Բաց մի՛ թողեք… Ողջ երրորդ հարկը դարձրեք յուրահատուկ ընթերցողական աշխարհ անկյուններով, որ Մայր դպրոցում առաջացող բնականոն աղմուկից ազատվեք օրվա մեջ՝ փոխադրվելով ընթերցողական աշխարհը Տերյանի… Լռությամբ, սիրով ազատվեք…
Ես անհամբեր սպասում եմ վաղվան, մեր հետաքրքիր և ուրախ խաղին… Շուշան Փաշինյանը հայտնվել է աղջիկների ֆուտբոլում ու պատմում է իր առաջին մրցումի-խաղի մասին…. Լավ է մտածված՝ թաղի խաղահրապարակներում…. Աղջիկների ֆուտբոլով Կրթական պարտեզը այլ զարգացում կունենա. 6-րդցի Չաչանակները չեն լռի… Այնինչ կարոտել եմ իրենց գարնանաբեր շատախոսությանը, որքան էլ գարունը այս տարի ձմռանը եկավ ու չգնաց… Դավիթ Բլեյանի սիրտն էլ ֆուտբոլ է ուզում, ու չգիտես ինչու, երկարօրյայում զրկել են (պատժել են) տղաներին աղջիկներին ֆուտբոլից ամենօրյա… Ո՛չ գնդակ ունեն, ո՛չ դարպասով-գոլերով դաշտ…
— Դավիթ,- ասում եմ,- ինչո՞ւ չես մոտենում քո ընկեր Միքայելին, ուրախ տնօրեն Տաթևին, իմանաս՝ ինչ խնդիր է, ինչու, ինչպես…
— Հիմա մոտենամ քեզ, Տիա՛ր… Էլ ինչքա՞ն մոտենամ…
Կպնում է ինձ…
— Էս անգամ դու լուծի, թե չէ՝ էս տաք ձմեռը կանցնի….
Ծիծաղում ենք… Երեկ օրվա վերջում, Ագարակի ճամփին ուրախ տնօրեն Տաթևին ու դիզայներ-նախագծող Կարինե Մացակյանին հանդիպեցի… Ողջ Արևմուտքը ներսով-դրսով սկսել են չափել, գծմծել-նկարել… Լավ է, իհարկե, բայց հանկարծ էս տաքերը չանցնեն, ու քամոտ-անֆուտբոլ գարունը գա… Ագարակի բարձունքից նայեցի արևմուտք-արևելք անցքով ձգվող տարածքին, որոնց վրա պիտի վաղուց շարված լինեին մարզահրապարակները-դաշտերը…
— Իսկ ինչո՞ւ, Դավիթ, դարպասի տեղերը չեք փոխում՝ ուղղությունը հյուսիս-հարավ դարձնում, ու վերջ… Խաղացեք…
Շիլաուտոցի Քոլեջի 2-5 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Շնորհակալ եմ Քնարիկին Ներսիսյան՝ Վոլդ Վիժն ոչ կառավարական միջազգային կազմակերպության տարածաշրջանային ղեկավարների հետ Հյուսիսի այս շրջայցի համար, Նառա Նիկողոսյանին՝ այս անգամ մեր քոլեջում շրջայցով ավարտված Կլոր սեղանի կազմակերպման համար… Ես այդ ժամանակ Աշտարակում էի, և տեսեք տեսանյութն այս, որի դիտումը վայելք է հիմա… Սա եմ ես անվանում խնամքի մանկավարժության. այն, ինչ այֆոնով Քնարիկը ֆիքսել է, տարիներ շարունակ մեծ հավաքանին օրն ի բուն իր խնամքով ստեղծել է: Սրա մասին հընթացս ես մտա «գլխավոր ասպեկտի», կասեր մեր 11-րդցի Տիգրան Աբազյանը, խնամք դարձած սիրո մանկավարժության մասին…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1302