Էս ի՜նչ կիրակի դարձավ Ավագ և տոնական շաբաթների արանքում… Կիրակի չէ, այլ կրակ… ես էլ՝ ոնց որ կրակն ընկած… Արթնացել եմ գիշերը, իհարկե, 2-3-ի արանքում ու պիտի կարդամ ու կարդա՜մ… Կիրակնօրյա էջ, նախատոնակի խմբագրակազմ-սովորող-ուսուցչով, այսքա՜ն անպաճույճ-տեղին՝ ինձ հուզեցիք… Տիգրան, Աստղ, Նորայր, Դավիթ, Մերի… + Սոնա Բեզիրգանյան + Շուշան Եփրիկյան… 2016-2017-ին, երբ ֆիզիկական միջավայրով լրիվ բաց դարձավ կրթահամալիրը՝ իր բոլոր աշխարհներով, ավելի ու ավելի տեսանելի դարձավ, որ այս կրթահամալիրի Բանգլադեշը ոչ միայն ստեղծվել է ձեզ համար, այլև դարձել է ձերը: Ի՜նչ ասեմ՝ հալա՜լ է-հուսալի է-փոխանցովի է… Գիտեք, սրանով դուք ներկայանում եք որպես կրթահամալիրի համասեփականատերերի… և մեր Սեբաստացու օրերը դառնում են կրթահամալիրի համասեփականատերերի տոնական-հրապարակային հավաք-ստուգատես…

Մեկնարկեցին Սեբաստացու օրերը. լուսանկարները` Ռաֆայել Խաչատրյանի։

1984-ին Կամիլա Կլոդելի քանդակների ցուցահանդեսը… Ռոդենի թանգարանի դիմաց… «Ավելին, քան սերը» ֆիլմը… Քառասուն րոպե… Դրանից առաջ-հետո Ռոդենի թանգարանի մասին ֆիլմը, Ռոդենի կտակը… Վանո Սիրադեղյանի 70-ամյակի նախագիծը… Որովհետև հայ մարդը ճշմարտություն չի սիրում… Սոնա Բեզիրգանյանի «Անզորությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է գործողությունը» համապարփակ վերլուծությունը… Հետո՝ Վիկա Նավասարդյանի խոստովանությունը… Գոհար Բալջյանի «Իմ քաղաքը» նախագծով ռադիոնյութը, Աշոտ Տիգրանյանի Մխիթար Սեբաստացու դասերը՝ առցանց քննարկում, քննարկումների շարք, երևի, որի ընթացքին պիտի (նպատակը կատարմամբ է գեղեցիկ) հետևեմ՝ գործնական ու շնորհակալ, հարգելի ընկեր Աշոտ Տիգրանյան: Աննա Պետրոսյանի հայրենապատումի «Մխիթարյաններ» բաժինը… Քանի՜ ժամ… Արևիկ Տատինցյանի բլոգը... Յուրա Գանջալյանի հոդվածները թարգմանական, Գևորգ Հակոբյանի՝ կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածումը՝ որպես լրացուցիչ կրթություն…

«Կյանքը, զոր վարեց Մխիթար… ուր կտեսնենք մարդ մը, որ մին մենակ, իր հոգեկան կորովին ուրիշ որևէ միջոց ու զենք, ընկերական, քաղաքական, բնական ուժերուն ընդդիմադրությունը կնվաճե և կհաջողի ոչնչեն աշխարհ մը ստեղծել»… Արշակ Չոպանյանի բնութագիրն է. ոչնչից աշխարհի ստեղծողը՝ Մխիթար Սեբաստացի… սեբաստացի…

Հասցնելու, բաց չթողնելու խնդիրը կա, իհարկե… Մի՛ զլացեք, պահանջ կա, կրկնեք, թվայնացրեք, բարեխիղճ տեսագրեք, տեսապարապմունքի վերածեք… Այ, օրինակ, Արփի Սահակյանի ու Մերի Մարկոսյանի այս տեսապարապմունքին ես որքա՜ն խաղաղ մասնակցեցի։ Իսկական թերապիա, որի համար «Գարդենիա» լաբորատորիա-ակումբին շնորհակալ եմ… Կամ Սեբաստացի մոլից՝ Կենտրոնից կիրակիով տարածվող ախորժալի հոտերը… Թե չէ, կրթահամալիրի տնօրենի գրասենյա՜կ, մանկավարժության լաբորատո՜րիա… Մեր պարտեզապուրակային գործունեությունը կրթահամալիրի Բանգլադեշով մեկ՝ իր հեծանվաուղիներով, բազմապատկվող  լանջերով, իր կիլոմետր դարձով հեծանվաուղիներով, Ագարակով, ծառատունկով…

Եկեք մինչև վերջ մարդկայնացնենք-հանրայնացնենք, կրթահամալիրի սովորողինը, ծնողինը, ուսուցչինը, հետաքրքրվող անծանոթինը դարձնենք Սեբաստացու օրերն այս , մեր այս շաբաթվա առօրյան… Անպաճույճ-անկեղծ-հետաքրքրված… Ով կգա, չի գա… տեղեկացրե՛ք մեր մեդիայով, բարո՜վ գա… բայց մենք՝ մեզանով, իրար համար քիչ չենք… Ավելի լավ ճանաչենք մեկմեկու:

«Կրթահամալիրի բրուտանոցում». լուսանկարների հեղինակ` Մարինե Խաչատրյան։

Նունե Մովսիսյանի բլոգին պարտական եմ Ռոդենի վերադարձի համար… Վերադարձիր, օ՜ վերադարձի՜ր… Հին կապ է… Սանկտ Պետերբուրգ, այն ժամանակ դեռ Լենինգրադ , Էրմիտաժ… Ես որքա՜ն ժամանակ անցկացրի Ռոդենի «Հավերժական գարուն» քանդակի շուրջ, այդ սրահում… Ռոդենի օր եղավ՝ հավերժական գարունով… Որքան էլ Արամազդ Ղալամքարյանը հրահրի, իմ բլոգը կրթահամալիիրի տնօրենի բլոգ է դեռ, ու ամեն ինչ չես պատմի… Դրա ժամանակն էլ կգա, ի՜նչ մնաց… Ռոդենի թանգարանի, Կամիլայի մասին պատմող ֆիլմերը հափշտակությամբ դիտեցի… Ավստրիական նկարչության մեջ մոդեռնի հիմնադիր Գուստավ Կլիմտի հետ իմ հանդիպումը եղավ շաբաթներ առաջ Վիեննայում, կենտրոնի փողոցներից մեկի հայտնի խանութ-ցուցասրահում… Շնորհակալ եմ Շուշան-Լիլիթ Բլեյաններին, այնքա՜ն շնորհքով-խնամքով նախապատրաստել էին մեր հանդիպումը Վիեննայում մեծ հեղինակություն վայելող արվեստագետի հետ… Այստեղ կարելի էր գնել Կլիմտի բոլոր գործերի բարձրորակ կրկնօրինակները՝ նկարների, բացիկների, բաժակների, պայուսակների… վրա… Այս աշխարհում կերպարվեստի ես առանձնացա Գուստավի բնորդ-տենչանքի-նշանավոր կնոջ՝ Ադել Բլոխ Բաուերի հետ… Հայտնի դիմանկարը՝ «Ավստրիական Մոնա Լիզան» թե «Ոսկե Ադելը», երբևէ ամենաթանկ վաճառված կտավներից, ես դիտում էի հնարավոր բոլոր դրսևորումների մեջ, նրա ու Գուստավի սիրո պատմության ունկնդրությամբ… Մեր երևանյան թանգարանները մարդկայնացման-կենդանացման (առևտրայնացման) կգնա՞ն, կա՞ դրա հասարակական պահանջը… Շատ չե՞ն մոնումենտային, հեռու մարդուց-աշխույժից… նույն Ավստրիայում, տեսեք, կին ֆերմերների մասնակցությամբ ինչպիսի՜ էրոտիկ օրացույց են կազմել… Առանց ֆերմերի այսպիսի կնոջ կփրկվի՞ հայոց ագրոն…

«Սև ու սպիտակ». լուսանկարների հեղինակ` Ռաֆայել Խաչատրյան

Ներկայացումից, որ դիտել է Դավիթ Բլեյանը իր մայրիկ-ուսուցչուհու 4-5-րդ դասարանցիների հետ, Փոքրիկ իշխանի այս նամակը «Առավոտյան որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը», հասել է Դավթին։ Որքա՜ն արագ է մեծանում-աճում…
— Պա՛պ, դու կթողնե՞ս՝ ես իմ ընկերների հետ շուն վարժեցնողների ակումբին գամ… Որ շներից էլ չվախենանք, կթողնե՞ս՝ մեր դպրոցում շուն պահենք ընկերներով…
Սրա զարգացումը կա. հետևեք իմ գրին։

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#841

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առաջատարը առաջ տանո՞ղն է, թե՞ առաջ տարվողը….

Լավ է, որ կրթահամալիրի դպրոցների շենքերն ունեն մի քանի մուտքեր-ելքեր, բոլորն էլ՝ բաց-անպահակ, առավոտյան՝ մինչ պարապմունքների սկսելը, հետաքրքիր-օգտակար է այս դռներից մեկով աննկատ թափանցելը դպրոց, անցնելը ուսումնական սրահներով… Մինչ դրսում՝

Նոր համակեցության Սիսիան․․․

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության՝ ներքին-բաց սահմաններով, ԽՍՀՄ միասնական օրենքներով համակեցության շրջանում, ՀԽՍՀ Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի շրջաններում բնական համակեցությունը բերել էր հայերով-ադրբեջանցիներով բնակավայրերի, բնակավայրերի՝ հայկական, ադրբեջանական թաղամասերի առաջացմանը․․․

Վախճանեք բաշխված դերերը — խոստացածի պես…

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նոր նախագահի նշանակումը և ճանաչված տրոբադար Գոռ Հարությունյանի «Երեք գազելով զրույցը Աստծու հետ», «Գազել 2. Զրույց բախտի»-ն ինձ զբաղեցրին առավոտ շատ, երբ ակամա-անպատեհ, միշտ է այսպես,