Մենք պատրաստվում ենք Դավիթ Բլեյանի ու իր կուկուների խմբի բացմանը: Չարչարվեցինք. համեցե՛ք ձեր ֆոտոօբյեկտիվներով, 2-4 տարեկանների սեբաստացիական հերթական, նորացված աշխարհ: Դավիթն էլ է պատրաստվում։ Շաբաթ օրը Րուզան մորաքույրը և իր-մեր Արմենը անցկացրել են Դավթի հետ, մեր տանը: Դավիթը ցերեկը քնել է ուշ, բայց քնել է, է՜… ուշ արթնացել, երբ Ռուզանը գնացած է եղել ու… լաց ու կոծ դրել.
– Մորաքույր Րուզանին եմ ուզում…
Այսպիսի կապ:

Մեր հերոսի ատամը ցավում է. երկուշաբթի պիտի առաջին անգամ ատամնաբույժ տեսնի… Այլ լուծում չկա, հաստատ է, որ ես չեմ մասնակցի, չեմ պատկերացնում իմ անելիքը. մորաքույրը այսպիսի բարդ դեպքերի համար է: Տեսե՜ք, ինչ զգույշ, շնորհքով է կտրել Դավթի մազերը. картинка:

– Ի՞նչ օր ա արդեն,- շաբաթ և կիրակի անպայման հարցնում է Դավիթը՝ հաստատելով ընտանիքում միասին անցկացնելու իրականությունը:

– Չեմ ուզում,- կարճ պատասխանում է Դավիթը:
– Ինչո՞ւ,- սկսում եմ սիրած ընթացքը…
– Որովհետև չեմ ուզում…
— Ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ ուզենաս, ախր ես շատ եմ ուզում…- աղվեսանում եմ…
— Որ ուզեմ` կուզեմ, կիմանաս—չես իմանա, հետո մայրիկը կգա, կգա-կգնա, չի մնա՝ կգնա…
Կռահեցիք, երևի զրուցում ենք լողարանում…
— Ի՞նչ ենք անելու այսօր, հայրիկ, ո՞ւր ենք գնալու:
Ես ընդմիջում եմ վերցնում…
– Հայրիկ, կիրակի է, չէ՞… Չեմ ուզում` դու Մեդիա գնաս…
Լսել է, ամեն ինչ լսում-հասկանում է մեր հերոսը: Հեշտ-դժվար շրջան ենք մտել ու դեռ գլխի չենք:

– Հայրիկ, փորս ցավում է…
Արթնացել, եկել դիմացս կանգնել է կտրած մազերով «Աշոտիկը»:
-Ի՞նչ անենք, Դավիթ ջան, որ անցնի…
– Լողանանք՝ կանցնի, հայրիկ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արև, արև, դուրս արի…

Կիրակի Դավիթը լողացավ ժամը 9-ի մոտերը. մինչ այդ նստած է զուգարանակոնքին՝ քաքիկ է անում, խոսում է, գժություններ ասում-անում: Արմինեն երանության մեջ է՝ քնա՜ծ, ես ու Դավիթն էլ մեր երանությունն ենք

Մայրիկ, ուզում ե՞ս

Դավիթ Բլեյանը, ասել եմ, երկար ժամանակ է, ինչ դոշնուկ (գոգնոց) չի կրում։ Տեսեք՝ խոհանոցի մեծ ու բարձր սեղանի մոտ առանձին բազմել ու ի՜նչ մաքուր է ուտում պատառաքաղով. տոնական (մարդամեջ դուրս գալու) շորերն

Մազերը բիզ-բիզ կանգնի

Դավիթ  Բլեյանը կիրակի ցերեկը չքնեց. այդպես է, պարտեզում ամենաշուտը պառկող ամենաշուտը վեր կացող մեր տղան առանց ճիգի առավոտ 9.00-ից մինչև երեկոյան 10.00-ը խաղաց ու խաղաց… Հետո համաձայնեց մայրիկի հետ ննջարան