Շաբաթվա վերջում, այո, հարսանիքի գնացինք`Տաթև, Աննա, Առնոլդ, Արթուր և էլի շարք Բլեյաններ, Էդիտա, Սուսան ու էլի շարք զարմանալիորեն այլ ազգականներով, էլի Բլեյանների հետ պիտի ներկա գտնվեինք իմ Նեկտար քրոջ՝ բոլորի հորաքույր-մորաքրոջ թոռան` Կարենի ու Անիի հարսանյաց հանդեսին «Ղարս» ռեստորանային համալիրում: Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին՝ Եղվարդից, ուսուցչի, աշխատավորի ընտանիքից, այս պահից ինքնուրույն ընտանիք են, իրենց պատասխանատու կյանքով նորանորոգ սեփական հայրական ժառանգության բնակարանում: Իրենց ընտրությունն է: Գեղեցիկ, երիտասարդ, առողջ զույգ. տեսեք՝ քանի պար պարեցին, ու ոնց է Կարենը մեր զմայլված նայում իր ընտրյալին: Իմ քրոջ աղջիկ, իմ քույր Լիլիթին, ում հետ մեծացել ենք մի թաղում, ումով մշտապես հիանում եմ, այս սպասված իրադարձությունը, որի մասնակից դարձանք միասին, փառքդ շա՜տ, թող լինի բուժիչ-բալասան:
Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին
16.07.2014
0 Comments
Explore More
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ընտանեկան փուլի մեկնարկի օրը
Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում… “Я в себе
Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…
Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն
Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը
Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի