Պետական կրթական ծրագիրը իրական կյանքում հենց հանդիպում է դժվարության, ասենք ամեն օր`դասարանում, նույն պահանջ-պայմանն է ներկայացնում` մի խանգարիր, եթե չես օգնում, չես կարող օգնել…

Մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ իր հիմնադիր տնօրենի ուժով, Մայր դպրոցի Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի` ամենուրբաթյա, 15:15 սկսվող 45 րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ժամանակ տարատարիք (չկան սովորողներ և ուսուցիչներ ռանգավորված, կան մասնակիցներ) մասնակիցներին կոչ էր անում խանգարելու` ինչով կարող էին, երբ ելույթ էին  ունենում պատանեկան երգչախումբը կամ կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների  «Շրխկան» համույթը… Ու խանգարում էին, ով ինչ շրխկան ուներ ձեռքին, չունեցողները` մշտական երաժշտական գործիքներով`ձեռք ու ոտքով… Իսկական համույթ… Ով  չէր լսում` սկսեց, ով չէր համաձայնեցնում իր գործողությունները,  սկսեց… Կենդանի-զարգացնող համույթ: Մյուսներն էլ մարզական գործիքներով, օղակներով ու թունելներով կրկեսային համարներ էին ցուցադրում:

«Քո ոտնաձայները կլինեն ինչպես երաժշտություն»… Սրան հակառակ՝ մեր տանը հիմա աղմուկ է եթերային. ինչո՞ւ են մուլտերը, մանուկներին հասցեագրված անիմացիոն ֆիլմերը այդքան աղմկաշատ… Անհատականացված փրկությունը թվային աշխարհն է: Մենք ընտանիքով նորից Փոքրիկ Իշխանի մոլորակում ենք`Կարինե Բաբուջյանի դասարանում, Թումանյանի, Կոմիտասի, Ռոդարու՝ մեր ստեղծած, անընդհատ հետաքրքիր ու բազմաձայն-բազմազան ընդարձակվող աշխարհում:

Թեթև տարեք ձեր «կրթության» կարևորությունը…

Հրանտ Աբրահամյանից եմ վերցրել իմ օրագրի այս մի էջի վերնագիրը: Հրապարակումն այս ամբողջությամբ կիրակնօրյա ընթերցանության երաշխավորող այն նյութերից է, որ միշտ էլ կարելի է, երբեք էլ ուշ չէ, ավա՜ղ, այժմեական է մնում կարդալը: Առիթը երեկվա իմ մասնակցությունն էր Կենտրոն TV-ի «Քո սխալը» հաղորդաշարին. չեղավ մերժել հաղորդաշարի հեղինակ-վարող Տաթևիկ Գալստյանին։ Մնացածը՝ հաղորդումը առաջիկայում դիտելուց հետո: Տգիտությունը, թյուրիմացությունը, չմտածված չարությունը լուրջ խոչընդոտներն են` արգելքներ մեր կյանքում, թումանյանական բնորոշմամբ, որ գոնե Թումանյանի շրջանից, արդեն շուրջ երկու հարյուր տարի ուղեկցում են մեզ… Էն էլ այս համատարած լուսավորության-կրթության ժամանակներում, պատկերացրեք մեզ, հայ իրականությունը, ասենք, 15-19-րդ դարերում… Իսկական միջնադարյան խավար՝ առանձին առկայծումներով թե բռնկումներով, օրինակ` Մխիթար Սեբաստացու ու իր սեբաստացիական միասնության տեսքով…

Հասեք իմ հետևից, առայժմ մտեք Սուսան Մարկոսյանի մասնագիտական ժողովի սենյակ, շոշափեք նժույգները, նկարվեք, սելֆի արեք իմ հեծանվով, կարդացեք «Նախանձի գույները», տեսնենք՝ ձեր ոտքերին ինչ անիվներ են գալու…

Մեր սիրելի Բաբուջի ծննդյան օրն է։ Մենք ակումբային հավաք ունենք Մեդիակենտրոնում։ Ուռա՜ իմ ու Արմինեի զույգ հեծանիվները հասան Բանգլադեշ ու հիմա ցուցադրվում են  Մեդիակենտրոնում …Տեսարան՝ կռասավեց-ինքնագլորների… Հետևեք ինձ , սիրելի սեբաստացիներ բոլոր տարիքի, լսում ե՞ք գարուն է գալիս, պատրաստվեք 2015-ի գլորումին… Տարի անիվների վրա, բեկումի 2015, թավալգլորի տարի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավեսը բարձունքի, ինչպես ախորժակը, համակում է, երբ սկսում ես…

Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ,

Մեր ապրած կյա՞նքն ենք որպես գաղափար կտակում…

Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝

Կյանքը եռանկյունում ու եռանկյունուց դուրս…

— Պաˊպ, դինոզավրերն ինչո՞ւ վերացան,- առավոտ ժամը յոթին… ջրային հովազի նման լողարանում լողում և քննախույզ է անում Դավիթ Բլեյանը… որ պարզել է արդեն որերորդ անգամ՝ իˊնչ են ուտում, ում չեˊն