Իսկ Դավիթ Բլեյանը ընկեր Կարինեին, տիկին Սոֆյային ու նրանց պարգևած համերգները այնքան է սիրում, որ կարող է հանկարծ առաջարկել.
– Հայրիկ, արի մեր կուկուների նման նվագենք…

Ինչ  համերգ-նվագ-խաղ էր 45ր շարունակ, 15:15-16:00, Մայր դպրոցում: Շնորհակալ եմ, այսպիսի պարգևի համար, ես կարող եմ անդադրում բանել ու բանել…

Առանց կախարդական Գուլպայի դժվար է մեր Դավթի համար. թուլացել, ուժազրկվել է…
– Հայրիկ, ի՜նչ կլինի, թող գա Գուլպան, ուզում եմ, որ կախարդի, ինձ ամբարձիչ մեքենա բերի…
Նվնվում է.
– Ցավում է, հայրիկ, «փորիկս գոռգոռում է»…
Տեղը չի գտնում.
– Արի գնաք քնենք… կարող է՝ առավոտը Գուլպան գա…

Դավթի կողքին քնելը պատիժ է, իհարկե, Աստծու տված անգին  պատիժ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ստվերն ու անձրևը…

Նոյեմբերի 6-ին ավարտվեց իմ աշնանային արձակուրդը. սեբաստացի սովորող-ուսուցիչները, կրթահամալիրի խորհրդի անդամները, օրագրի ընթերցողները կարողացա՞ն գնահատել՝ երբ եմ ես ավելի արդյունավետ տնօրինում՝ արձակուրդո՞ւմ, թե՞ … Իսկ նոյեմբերի 7-ին, երբ աշխարհի հետադեմ

Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը

– Ծիրանագույն, նշանակում է ծիրանի գույն,- բարձրաձայն հայտնագործում է կամ ինձ ուսուցանում-իր գիտելիքներով ներկայանում Դավիթ Բլեյանը… – Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը,- շարունակում է… – Չեմ ուզում երեք գույն, կապույտն

Դավիթ Բլեյանի համար գիրք կարդալը

Հիմա հեշտ գործ չէ Դավիթ Բլեյանի համար գիրք կարդալը: Լավ է, որ ինքն ընտրում է, բերում դնում սեղանիդ՝ կարդա: Բայց ամեն նախադասությունից, բառից հետո հարցով ընդհատում է՝ «ի՞նչ է նշանակում»,