Պետական կրթական ծրագիրը իրական կյանքում հենց հանդիպում է դժվարության, ասենք ամեն օր`դասարանում, նույն պահանջ-պայմանն է ներկայացնում` մի խանգարիր, եթե չես օգնում, չես կարող օգնել…
Մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ իր հիմնադիր տնօրենի ուժով, Մայր դպրոցի Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի` ամենուրբաթյա, 15:15 սկսվող 45 րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ժամանակ տարատարիք (չկան սովորողներ և ուսուցիչներ ռանգավորված, կան մասնակիցներ) մասնակիցներին կոչ էր անում խանգարելու` ինչով կարող էին, երբ ելույթ էին ունենում պատանեկան երգչախումբը կամ կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների «Շրխկան» համույթը… Ու խանգարում էին, ով ինչ շրխկան ուներ ձեռքին, չունեցողները` մշտական երաժշտական գործիքներով`ձեռք ու ոտքով… Իսկական համույթ… Ով չէր լսում` սկսեց, ով չէր համաձայնեցնում իր գործողությունները, սկսեց… Կենդանի-զարգացնող համույթ: Մյուսներն էլ մարզական գործիքներով, օղակներով ու թունելներով կրկեսային համարներ էին ցուցադրում:
«Քո ոտնաձայները կլինեն ինչպես երաժշտություն»… Սրան հակառակ՝ մեր տանը հիմա աղմուկ է եթերային. ինչո՞ւ են մուլտերը, մանուկներին հասցեագրված անիմացիոն ֆիլմերը այդքան աղմկաշատ… Անհատականացված փրկությունը թվային աշխարհն է: Մենք ընտանիքով նորից Փոքրիկ Իշխանի մոլորակում ենք`Կարինե Բաբուջյանի դասարանում, Թումանյանի, Կոմիտասի, Ռոդարու՝ մեր ստեղծած, անընդհատ հետաքրքիր ու բազմաձայն-բազմազան ընդարձակվող աշխարհում:
Թեթև տարեք ձեր «կրթության» կարևորությունը…
Հրանտ Աբրահամյանից եմ վերցրել իմ օրագրի այս մի էջի վերնագիրը: Հրապարակումն այս ամբողջությամբ կիրակնօրյա ընթերցանության երաշխավորող այն նյութերից է, որ միշտ էլ կարելի է, երբեք էլ ուշ չէ, ավա՜ղ, այժմեական է մնում կարդալը: Առիթը երեկվա իմ մասնակցությունն էր Կենտրոն TV-ի «Քո սխալը» հաղորդաշարին. չեղավ մերժել հաղորդաշարի հեղինակ-վարող Տաթևիկ Գալստյանին։ Մնացածը՝ հաղորդումը առաջիկայում դիտելուց հետո: Տգիտությունը, թյուրիմացությունը, չմտածված չարությունը լուրջ խոչընդոտներն են` արգելքներ մեր կյանքում, թումանյանական բնորոշմամբ, որ գոնե Թումանյանի շրջանից, արդեն շուրջ երկու հարյուր տարի ուղեկցում են մեզ… Էն էլ այս համատարած լուսավորության-կրթության ժամանակներում, պատկերացրեք մեզ, հայ իրականությունը, ասենք, 15-19-րդ դարերում… Իսկական միջնադարյան խավար՝ առանձին առկայծումներով թե բռնկումներով, օրինակ` Մխիթար Սեբաստացու ու իր սեբաստացիական միասնության տեսքով…
Իմ ձեռքի տակ ընկած օրվա ինտերնետից ես առանձնացրի կիրակնօրյա ընթերցողի «թոփ տասնյակը»…
Թոփ 1՝ «Համբույրի զանգվածային ֆլեշմոբ Հնդկաստանում»։ 1in.am-ի այս նյութը հենց աշխարհագրական տեղանունով զարմացրեց`Հնդկաստանում, այո: Գանդիի հավատամքը` հակաբռնությունը, զորեղ ազդեցություն ունի: Ու տեսեք, որ բռնության դեմ գնալ, ազատության համար պայքարել կարելի է և սիրով, զույգով, համբուրվելով…
Թոփ 2՝ «Մեղրը կօգնի նիհարել»։ 168.am-ի Լիլիթ Հարությունյանի կազմած շարքից է: Իմ ավելորդ քաշի 10-15 կիլոգրամները հանգիստ չեն տալիս` այսքան շարժում, ոտքի վրա, ինչ ուտող-չխմող, ուտուշ-խմուշի սեղան մերժած մարդուն… Մեղրը գործածում եմ, շաքարն ու աղը համարյա հանել օրվա ռացիոնից…
Թոփ 3-րդ. այս նյութի «Նախանձի գույների» առաջացումը պայմանավորված է իմ նոր հեծանվի ազդեցությամբ… Նախանձից ի՞նչ եք անելու, նավսելու եք, գնամ ու գնամ, արգելքներս չպահեն, արագություն հավաքեմ, գլորվեմ ու գլորվեմ…
Հասեք իմ հետևից, առայժմ մտեք Սուսան Մարկոսյանի մասնագիտական ժողովի սենյակ, շոշափեք նժույգները, նկարվեք, սելֆի արեք իմ հեծանվով, կարդացեք «Նախանձի գույները», տեսնենք՝ ձեր ոտքերին ինչ անիվներ են գալու…
Մեր սիրելի Բաբուջի ծննդյան օրն է։ Մենք ակումբային հավաք ունենք Մեդիակենտրոնում։ Ուռա՜ իմ ու Արմինեի զույգ հեծանիվները հասան Բանգլադեշ ու հիմա ցուցադրվում են Մեդիակենտրոնում …Տեսարան՝ կռասավեց-ինքնագլորների… Հետևեք ինձ , սիրելի սեբաստացիներ բոլոր տարիքի, լսում ե՞ք գարուն է գալիս, պատրաստվեք 2015-ի գլորումին… Տարի անիվների վրա, բեկումի 2015, թավալգլորի տարի:
Շաբաթվա վերջում, այո, հարսանիքի գնացինք` Տաթև, Աննա, Առնոլդ, Արթուր և էլի շարք Բլեյաններ, Էդիտա, Սուսան ու էլի շարք զարմանալիորեն այլ ազգականներով, էլի Բլեյանների հետ պիտի ներկա գտնվեինք իմ Նեկտար քրոջ՝ բոլորի հորաքույր-մորաքրոջ թոռան` Կարենի ու Անիի հարսանյաց հանդեսին «Ղարս» ռեստորանային համալիրում: Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին՝ Եղվարդից, ուսուցչի, աշխատավորի ընտանիքից, այս պահից ինքնուրույն ընտանիք են, իրենց պատասխանատու կյանքով նորանորոգ սեփական հայրական ժառանգության բնակարանում: Իրենց ընտրությունն է: Գեղեցիկ, երիտասարդ, առողջ զույգ. տեսեք՝ քանի պար պարեցին, ու ոնց է Կարենը մեր զմայլված նայում իր ընտրյալին: Իմ քրոջ աղջիկ, իմ քույր Լիլիթին, ում հետ մեծացել ենք մի թաղում, ումով մշտապես հիանում եմ, այս սպասված իրադարձությունը, որի մասնակից դարձանք միասին, փառքդ շա՜տ, թող լինի բուժիչ-բալասան:
Մենք պատրաստվում ենք Դավիթ Բլեյանի ու իր կուկուների խմբի բացմանը: Չարչարվեցինք. համեցե՛ք ձեր ֆոտոօբյեկտիվներով, 2-4 տարեկանների սեբաստացիական հերթական, նորացված աշխարհ: Դավիթն էլ է պատրաստվում։ Շաբաթ օրը Րուզան մորաքույրը և իր-մեր Արմենը անցկացրել են Դավթի հետ, մեր տանը: Դավիթը ցերեկը քնել է ուշ, բայց քնել է, է՜… ուշ արթնացել, երբ Ռուզանը գնացած է եղել ու… լաց ու կոծ դրել.
— Մորաքույր Րուզանին եմ ուզում…
Այսպիսի կապ:
Մեր հերոսի ատամը ցավում է. երկուշաբթի պիտի առաջին անգամ ատամնաբույժ տեսնի… Այլ լուծում չկա, հաստատ է, որ ես չեմ մասնակցի, չեմ պատկերացնում իմ անելիքը. մորաքույրը այսպիսի բարդ դեպքերի համար է: Տեսե՜ք, ինչ զգույշ, շնորհքով է կտրել Դավթի մազերը. картинка:
— Ի՞նչ օր ա արդեն,- շաբաթ և կիրակի անպայման հարցնում է Դավիթը՝ հաստատելով ընտանիքում միասին անցկացնելու իրականությունը:
— Չեմ ուզում,- կարճ պատասխանում է Դավիթը:
— Ինչո՞ւ,- սկսում եմ սիրած ընթացքը…
— Որովհետև չեմ ուզում…
-Ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ ուզենաս, ախր ես շատ եմ ուզում…- աղվեսանում եմ…
-Որ ուզեմ` կուզեմ, կիմանաս—չես իմանա, հետո մայրիկը կգա, կգա-կգնա, չի մնա՝ կգնա…
Կռահեցիք, երևի զրուցում ենք լողարանում…
-Ի՞նչ ենք անելու այսօր, հայրիկ, ո՞ւր ենք գնալու:
Ես ընդմիջում եմ վերցնում…
— Հայրիկ, կիրակի է, չէ՞… Չեմ ուզում` դու Մեդիա գնաս…
Լսել է, ամեն ինչ լսում-հասկանում է մեր հերոսը: Հեշտ-դժվար շրջան ենք մտել ու դեռ գլխի չենք:
— Հայրիկ, փորս ցավում է…
Արթնացել, եկել դիմացս կանգնել է կտրած մազերով «Աշոտիկը»:
-Ի՞նչ անենք, Դավիթ ջան, որ անցնի…
— Լողանանք՝ կանցնի, հայրիկ…
«Աշխատում ենք կավով: Կերտում ենք «Պապն ու շաղգամը»»
Նոր դպրոց, Հասմիկ Ղազարյանի 1-ին դասարան