Սրանց, Կարլ Յունգի՝ «Թարգմանիր»-ի հայերեն դարձրած, մեդիա բերած 20 մտքերից 19-րդը վերնագիր սարքիր ինձ հետ ու հետևիր իմ 824-րդ գրին, ընթերցող։ Պրահայում անցկացրած երեք գիշեր ու երկուսուկես օրը  մոգական-սպասված, ազդեցություն ունեցան ինձ վրա, որ ուղղակի իմ հոգեկանի իմաստն արտահայտող ուրիշ բառ է։ Իմ գրելը գալիս է, իմ գործելը, չէ՜-չէ՜, իմ ապրելը ո՜նց է գալիս, իմ հավեսի հազարն է դառնում նոյեմբերը․․․

Պրահա․․․ Այսքա՜ն աղավնիներ, զանգեր ողջ քաղաքով եկեղեցու-տաճարի․․․ տրամվայներ ու Արևիկի հավանած տրդելնիկները (չեխական խմորեղեն)՝ պաղպաղակով ու շոկոլադով․․․ Ժամանակի կարճությունը, Շուշան-Դավիթ տանդեմը թույլ չեն տալիս Պրահայի՝ զբոսաշրջիկներով լեցուն այս քաղաքի մասին այլ շարադրանք անելու, բայց մի զուգահեռ անեմ, որ երևանցի Արմինեի ու Շուշանի համաձայնությամբ ես հիմնավորեցի որպես Երևանի ու Պրահայի՝ մեզ համար ամենացավալի տարբերություն, դա Վլտավա ու Հրազդան գետերի նկատմամբ հակադիր քաղաքաշինական վերաբերմունքն է։ Պրահան Վլտավայի վրա փռված-ներկայացված-ցուցադրված 18 տպավորիչ կամուրջներով քաղաք է՝ որպես ամբողջություն աջափնյայի ու ձախափնյայի, իր բազում կղզիներով-կղզի-պուրակներով․․․ Մեր երկու-երեք օրը զբոսանք էր գետի վրայով-գետի շուրջ. քաղաքը հիանում էր Վլտավայի ջրերով, ջրերը բռնած բազմապիսի նավերով, բադերով, կարապներով, սպիտակ այլ թռչուներով․․․ Վլտավան քաղաքով ծայրից-ծայր անցնում է՝ միշտ բաց, թափանցիկ, մատչելի, անցողիկ. ի՞նչ է Պրահան առանց գետի․․․ չկա Պրահան առանց Վլտավայի․․․

Ինչո՞ւ մեկ միլիոնից ավելի բնակչությամբ մայրաքաղաքը մեր, ծայրից-ծայր ունենալով Հրազդանի նման գետ, չօգտվեց այդպիսի գեղատեսիլ կիրճ-ռելիեֆի բնական հնարավորությունից, աստվածատուր դիրքից։ Ինչո՞ւ քաղաքի զարգացումը դարձավ փախուստ Զանգվից, մեջքով դեպի գետը-կիրճը, այնպես, որ քաղաքացիները մոռանան-չհիշեն, որ գետ ունեն, որ ապրում են գետի-կիրճի ափին․․․Ընդամենը չորս, թե հինգ կամուրջ պարիսպներ-ծածկոցներ ողջ գետի հոսքով․․․ մեկական տեսարան՝ Դավթաշենի, Կիևյան, Հաղթանակի, Շենգավիթի կամրջից ու վերջ․․․ Ո՜ւր է քաղաքը, ո՜ւր է գետը․․․ ի՞նչ եղավ կիրճը այս միլիոնանոց քաղաքում․․․ Ինչպե՞ս գտնես-մոռացումից բերես քո ծննդավայրը։ Ո՞վ բերի․․․

Հավատա՞ց Շուշանը, որ ես տարիներ հետո որևէ կարգավիճակով, ֆորմալ-ոչ ֆորմալ, բայց ուղղակի զբաղվելու եմ Երևանի գետով՝ Հրազդանով․․․ բայց իմ այս որոշման վրա Պրահան՝ իր Վլտավայով, ուղղակի մոգական ազդեցություն թողեց․․․ իսկ Շուշան աղջիկս, կարևոր է, որ գոհ է հայրիկի ֆիզիկական ու հոգեկան վիճակից։ Շուշանը կեղծողներից չէ՜։

Դավիթ Բլեյանի ճամփորդական օրագրից

— Դինոզավրերը չեն վերացել, նրանք ապրում են․․․ նրանք մտել են մեր մտքերի մեջ, պա՜պ։

— Առաջին մարդը դինոզավրերից հետո Արտաշես պապիկն է, հետո՝ Նեկտար հորաքույրը․․․ հետո ո՞վ, պա՜պ․․․ Չէ՜, չէ՜, դու միշտ դինոզավր ես․․․,- ծիծաղում է։
Շուշանն ավելացրեց․
— Մեր Ադամն ու Եվան Արտաշ պապն ու Նեկտար հորաքույրն են։
— Ադամն ո՞վ ա, մեր Արտաշես պապի՞կը․․․
— Կյանքը որտե՞ղ է, Շուշիկ, ասա՛․․․
— Քո անմահ հորը հարցրու,- պատասխանում է Շուշոն՝ փակելով պատշգամբի դուռը։
— Պրահայում ագռավներ չկան, պա՜պ․․․ ի՞նչ եղան․․․ նրանց փոխարինել են աղավնինե՞րը․․․

Առավոտը մեր պատշգամբի դիմաց փռված Կառլովի հրապարակից, նրա պուրակներից հանկարծ ճախրեցին հարյուրավոր, չէ՛, հարյո՜ւր հազարավոր աղունիկներ․․․

— Ինքը քո պապան է․․․իմն էլ․․․ Դրա համա՞ր է Շուշիկը իմ քույրիկը․․․

— Կարինե տատիկը Շուշիկի մայրիկն է, իսկ իմ մայրիկն ու Շուշոն ընկերուհիներ են․․․

#824

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գետերի գրկախառնումով, ուխտի ճանապարհ որպես․․․

Մաքրելով, երգով, քայլքով ուրախ, Բյուրականից Օրգով անցումով, Աղձքով Ագարակ, քարափային անցումով Ոսկեհատ-Ոսկեվազով։ Ամբերդ գետի հունով մինչև Քասախ ու Ամբերդ գետերի գրկախառնում Ամբերդ գյուղի ընդարձակ դաշտում։ Իմ գրից անընդհատ, պատումից ո՜նց

Հրաշալի ես, օ՜ր, իրականում, իմ գրում…

Վիգեն Ավետիս հայտնի քանդակագործը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր հեղինակած-ստեղծած, իր անունով՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի շնորհիվ նույնչափ հայտնի է դառնում-կդառնա ամեն օր, նաև հրաշալի ընկեր է ու … վարորդ,

Իմ կրթահամալիրում, իմ մոլորակում, ինչպես մարդու ներաշխարհում

«Դպիրը» կհաստատի՝ Մայիսյան ստեղծագործական հավաքներն ինձ համար առիթ են եղել հավաքի, մեկնարկի, հավաքից-հավաք կատարվածին գնահատական տալու, հավաքի օրերը կարևորելու. Տեղեկատվական հաղորդակցության (ինֆորմացիոն) տեխնոլոգիաները` ուսուցման միջոց Գլխավորի մասին Գլխավորը` իրական հետազոտական