Ինձ համար էլ է այդպես, Նունե Մովսիսյան. տեսնենք՝ ի՞նչ կասի քո հերթական «զոհը» այս առիթով…

«Կախարդական» անվանեց մեր առավոտը ֆեյսբուք անունով ամենագուշակը և… չսխալվեց… Սպիտակ դևը ճերմակ-փափուկ էր ներկել-պատել ողջ ճանապարհը՝ կրթահամալիրի Մայր դպրոցից Գյումրի… անընդհատ թարմ ձյուն մաղելով մեր գլխին, ճանապարհներին, Գյումրիում լինելու ողջ  օրվա ընթացքում… Մութն էր, երբ մենք, ավարտած «Ուսումնական Գյումրի 2018» հունվարի 18-ի օրացույցով աշխատանքները, սպիտակ դևի խնամակալությամբ, վարորդ Կարենի վարպետությամբ, բռնեցինք մեր Բանգլադեշի ճամփան… ողջ ընթացքում Մարիամ Մնացականյանի, գուսանուհիների երաժշտական միջամտությամբ։

Սպիտակ դևը բացել էր Գյումրիում բոլոր դռները ու մեզ լայն ինքնավարություն շնորհել, միայն այդպես էր հնարավոր ժամը 11.00-18.00 այդպիսի արտակարգ պայմաններում և՛ Երիտասարդական պալատում նշանավոր «Բամբիռի» նշանավոր երաժիշտ Ջաքի համակրանքը նվաճել, և՛ «Արձագանք» պարտեզում վարիչ-դաստիարակների հետ 2017թ. վերապատրաստման արդյունքներն ամփոփել, լսել նրանց, և՛ վրացերենի դասընթացը սկսել, և՛ համերգ տալ  պալատում Երիտասարդական՝ նշանավոր «Բամբիռ» Ջաքի մասնակցությամբ-լսումով, գուսանական-աշուղական երաժշտությունը մեր հասցնել «Չերքեզի ձոր», և՛ Գյումրու Բանգլադեշում՝ ետերկրաշարժյան Մուշ-2-ում տնտղել մեր հեղինակային մանկավարժության դպրոց-պարտեզի շենքը, և՛ կարևորել սրբազան հոր՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հոգևոր զրույցը…

Ուսումնական Գյումրի. փորձեր, լսումներ, հանդիպումներ։
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։

Զառա Առաքելյան մայրիկի օրագիրը… չուշացավ… Հը, կռասատուլյա, միշտ երջանիկ, «երբ խաղում, ժամանակ ենք անցկացնում փոքրիկի հետ, բայց ավելի երջանիկ ենք, երբ փոքրիկը կուշտ է ու քնած»… Գևորգ Հակոբյանի պես… որ եկավ Աբրահամենց տանից վերջապես ու մինչև քնելը հասցրինք, Զառ ջան, միասին Սուսան-Մարիետի լրացումներով, իհարկե, քո կարոտը առնել… Այս տեսարանից հիմա, ամենամութ պահին լուսաբացից առաջ, աչք կտրել չի լինում. իսկական հունվարյան արև… Շնորհակալ եմ:

Էս սովորող-սովորեցնողը հա՛մ նախագիծ է, որպես կոնկրետ դրսևորում, հա՛մ էլ ուսուցման հեղինակային մանկավարժության կազմակերպում կամ մեթոդ… Միջին դպրոցի 6-5 դասարանը… ահա դարձել է տուն՝ իր պարտեզ, որտեղից և դուրս է եկել… Բոլորն առաջվանն է կրկին… Եվ մեկ է թվում այլևս, ո՛ր դրվագը կվերցնես, մեր որ պարտեզում, ո՛ր ավագ խմբի աշխատանքը… Պարեք-երգեք անգլերեն արևմուտքի դպրոցում… Ցնծացեք:

Մեր Հյուսիսի դպրոցում միշտ ուսուցման ճամբարային կազմակերպում է, նախագծային ուսուցում, մեթոդն էլ սովորող-սովորեցնող… Կարինե Մամիկոնյանի ուսումնական բլոգում եմ՝ միշտ կոկիկ, հետաքրքիր պատկերապատումով… մանկավարժություն է հեղինակային… Սովորող-սովորեցնողը առանց փոխանակման, նաև ուսուցման միջավայրի՝ իր պիտույքներով կոնկրետ, չի լինի… թերի է… Տանը յուրաքանչյուրիս, ախր, այսպիսի ճամբարային-նախագծային ուսուցման համար պիտանի-անհրաժեշտ նյութ կա…  Եվ ինչո՞ւ չբերես… Բեր-տուր, այնքան, որ կա՛մ կմաշվի-գործածությունից դուրս կգա, կա՛մ կթողնես… Մեր բնագիտատեխնիկական ստուգատեսի պարապմունքները-ցուցադրությունները, եթե հաջողված են, շնորհիվ այսպիսի դպրոց-տուն փոխանակումների…

Արևելյան դպրոցի տեխնոլոգների ջոկատը Հյուսիսում։

Լուսինե Ներսեսյանի և ճամբարականների այս տեսանյութը ոչ միայն բովանդակությամբ է զարմացնում, այլ նաև մատուցմամբ… Ճիշտ ու ճիշտ Լուսինեի նման գրավիչ, որում և հետաքրքիրն է և խելքը կարողություն բերած… Մոբիլությունը, Սոնա Փափազյան-Լիլիթ Մադոյան ճամբարային դուետի՝ այս ռադիոնյութի ստեղծման օրինակով… մամա ջան, որքան ինքնուրույն, վստահ, հավես փոխանցող։

Մարգարիտ Սարգսյանի՝ mskh-ի խմբագրի առաջին էջի մանկավարժորեն ուսանելի-խելացի-դիտելի կազմածը հուշում է հարցնել՝ ինչպիսին կարող է լինել սովորող-սովորեցնողի փոխանցումը այլոց, որպես վերապատրաստման-մասնագիտական զարգացման դասընթաց… Կան նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնց ես անմիջապես չեմ արձագանքում, որքան էլ նրանք արժանի թվան… Ժամանակով ես ստուգում եմ դրանց տպավորությունը… Այսպիսին է աստղացուցարանից այս ուղիղ միացումը… Մելինե Մարտիրոսյանի հեղինակային ստեղծագործության այս ընթերցումը

Հյուսիսի 2-րդ և 3-րդ դասարանցիները Աշտարակում։
Լուսանկարները` Կարինե Խառատյանի։

Իմ սեղանն էլի ծանրացավ ընթերցվելիք գրքերի նոր պարտավորություններով… Պարսկուհի բանաստեղծ Փարվին Էթեսամիի գրքույկը՝ ինձ համար, լրիվ նոր, դարձավ ճամփորդական, իմ պայուսակի մեջ է… դուք դեռ կլսեք մեզ… Պարսկերենից այս թարգմանությունը՝ Մոհամմադ Մոհոմմադի Ռեյշահրի «Իմաստությունների գիրք Մարիամի որդի Հիսուսի. ողջույն նրանց երկուսին», հանկարծակիի կբերի յուրաքանչյուրին. ո՜վ կմտածեր… Երանի՜ նրան, ում տեսողությունը դրված է հոգում, այլ ոչ թե աչքերում…. Ահա թե ինչ բացահայտումներով լի ճանապարհ ենք անցնում հայ պարսկական հանրակրթական կամուրջներով… Իմամ Սաջադի աղոթքները՝ «Մատյան Սաջադի» կարևոր դադար են, նոր շնչառության Կտակարանի ընթերցումից առաջ: Կլսեք ինձ:

Իսկ Դավիթ Բլեյանն իր օրն սկսում է Մոցարտի հայտնի սերենադով, որ ինքն է միացնում մայրիկի պլանշետով… Մենք ուշանում ենք, բայց Մոցարտից ավելի կարևոր ի՞նչ կա, ու՜ր գնանք…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1274

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՛նչ գիր է, որ վերնագրով զարդարես…

Տեսնո՞ւմ եք, Հայաստանը՝ իր Գյումրու, Աշտարակ-Արագածոտնի, Արտաշատ-Խոր Վիրապի, Այնթապ-Փարաքարի ուսումնական-հայրենագիտական, «Բարեկամություն» ճամբարը՝ իր հայաստանյան մարզերի, Թիֆլիսի, Բակուրիանիի, Ջավախքի… Ստամբուլի մանկավարժական նորարարության փոխանակման նախագծերով հանձնել եմ ձեզ, սեբաստացի գործընկերներ, ինձ պահել

Ուրախ դպրոցների ստեղծման օրագիր թող լինի…

Գրում են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները։ Ողջույն, սիրելի՛ տնօրեն, Աշոտ Բլեյան։ Ես Միլենա Բաբայանն եմ։ 10 տարեկան եմ, սովորում եմ Արևելյան դպրոցում։ Քանի որ ես շատ եմ սիրում Թումանյան, և

Մենք ենք, կհանդիպենք…

Վերնագիրը Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի «Դասարանական ռադիո» նախագծի տոնական հաղորդումից է… Կհանդիպենք՝ ասում ենք, ցտեսություն, հանրահայտ пока՝ հայերենացած բոլոր հնչերանգներով… իսկ հանդիպո՞ւմ ենք, կազմակերպո՞ւմ ենք մեր կյանքը այդպիսի՝ խոստացած-ցանկալի, մեր