Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ,
Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել

Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր․․․
Այգեստաննե՜ր։

Իմ «Ամառ 2016»-ի կառուցումի, նույնն է թե` քանդումի նախագծերով, ահա՝ Մահարու Այգեստաններում իմ մեջ կատարվողը-կատարվածը կա․․․ Դրեցի իմ ընթերցարանում, կարդացի (կարդացի՞ք) քանի անգամ, որ փոխանցե՞մ․․․ Հակառակ դեպքում ինչպե՞ս իմանաք` ինչ էի անում, ի՞նչ էի կորցրել ես Բանգլադեշի փոշումը․․․Կորուստն է, թե՞ կառուցումը քոնի, ունեցածի, գտածի․․․ Կառուցում եմ, որ չկորցնե՞մ․․․ Կապի կորուստը մեր հայրենիի-մայրենիի հետ։ Բոլո՞րս այս վտանգն ունենք ու միասին պիտի կառուցենք, նորոգենք, հաստատենք կապը, թե չէ՝ հա՜յդե․․․

Իմ մրգաստան երկի՛ր, մրգանման իմ երգ․․․

Կրթահամալիրի դդումները:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Գևորգ ընկերս, սանիկս, ետևիցս-առաջիցս ահա Արագած-Աժդահակ․․․ (երեկ լողում ու խոսում էինք հաջորդ մեր բարձունքի մասին․․․ Իշխանասա՞ր, իկարկե՛)։  Քայլողը-ուղեկիցը ասում է, որ մի քիչ շատ էր․․․ Ես էլ ահա, արդարանում եմ․ իսկապես հունիսին գիտեի-որոշել էի շատ ավելի քիչ, ոչ այս ծավալով․․․ Հետո Խորենն իր Ագարակը այնքա՜ն անկասելի դեմ արեց, հետո Բ-4-ի «Մալայա զեմլյա» եռանկյունում հայտնված Տաթևի դպրոցի ապաշրջափակումը․․․ Հետո Գեղարվեստի բարձր հենապատի քարը, որ ընկավ ինձնից  քիչ այն կողմ ու կանխորոշեց․․․ Հետո իմ հեծանվաուղին Մեդիայից-Գեղարվեստ-Քոլեջ․․․ Մետաքսի ճանապարհով աջից Արարատը պատնեշող պարիսպը երկա՜ր, այսքա՜ն երկար․․․

Ճամբարականների Կարմիր բլուր հաղթարշավ:
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի:

Եվ իհարկե, Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց կրթական կասկադը ամբողջական տեսնելու պահանջը․․․ Ինչպե՞ս եմ հանկարծ որոշում․․․ Որքան էլ ես, թվում է, հախուռն-անմիջական, բայց իմ որոշումները քանի՜ տարի ինձ հետ ապրում են, մինչև անտանելի դառնալը․․․ Վե՛րջ, ասում եմ, դու այլևս չկաս, դու մեռել ես, «հողին եմ հանձնում»․․․ Ինչպես երեկ Նոր դպրոց-Մայր դպրոց ճանապարհը փակող հենապատը․․․ Այսօր այն կսկսի չլինել ու կբացվի արևելք-արևմուտք անցումը․․․ Տեսքի պիտի գա Վահան Ասատրյան պուրակը․․․ Նայեցե՛ք մեր «կրթական պարտեզի» առաջարկ-սխեմային՝ գլխավոր հատակագծին «Ամառ 2016» նախագծերի․․․

Հենապատից ընկած քարը՝ քիչ այս կողմ ու ինչպես Անգլիական այգու վիթխարի ծառը, ինչպես Զանգվի կիրճից դուրս պրծած մարդակեր շունը․․․ Աստծուն պահում ենք մենք, որ պահպանի՞ մեզ դրախտ վերադարձի ճանապարհին․․․ Գիտե՞ք՝ ինչու ես այդպես էլ մեքենայի ղեկին չնստեցի․․․ որքա՜ն անհարմարություններ  պատճառելով ինձ, իմ ընտանիքին, սահմանափակելով իմ ազատ տեղաշարժի ազատությունը․․․ սպոնտան ապրելու-գործելու։ Վախը անհաղթահարելի, որ ես իմ մտքերով ընկած-տարված-վերացած կարող եմ վնասել-վերացնել մարդու․․․ Հետո ո՞նց կապրեի այդ գիտակցումով-փաստով… «небивать»…  Հեծանիվն,  իհարկե, ուրիշ է, էլի ես եմ ու իմ մտքերը․ ահա իմ ճանապարհին մեկ Կոնյակի գործարանն եմ հիշում, կամուրջը Հաղթանակի, մեկ էլ՝ Սեբաստիա փողոցի վրայի կիզիչ արևի տակ, սյունին հենած, մայթեզրին վաճառքի ձմերուկի գովազդը՝ «սառը ձմերուկ» ցուցանակով․․․ Արանքում տասը րոպե մեծ արագությամբ ես քշել եմ անջատված, իմ մտքերով․․․ Ահա և հասանք մորս պատմությանը․ դադա՜ր․․․ հետևե՛ք իմ գրին։

Կրթահամալիրի կրտսերները Սևանի «Ժայռ» ճամբարում:
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:

Առե՜ք, առե՜ք երգս ոսկեբառ ու հզոր,
Այգեստաննե՜ր բերրի ու ձեր գիրկը տարեք․․․
Այգեստաննե՜ր, դուք որ վարարել եք այսօր,
Այգեստաններ․․․
Գ․ Մահարի 1927

#760

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դեպի նոր աշխարհակարգ марш-бросок-ով

Քաղաքական օրագիր Տեսե՛ք, մեկ-երկու օրով ուշացրի իմ քաղաքական օրագրի համար ընտրած ընթերցանության նյութերի հրապարակումը՝ հրամցումը քեզ, մեծարգո ընթերցող օրագրի, և… ուշացա՞. պատմական նշանակությո՞ւն ունեն դրանք… Իսրայելը և Թուրքիան հասել են

Ամենալավ երազը՝ բաց աչքով տեսածը…

Դավիթ Բլեյանն արթնացավ ֆոտոսեսիայով  իմ այֆոնի. կենգուրուի ձագի պես մեր անկողնուց, ինչպես իր պարկից, զգույշ դուրս է գալիս… Արմինե Թոփչյանն իմ առավոտվա 7։30-ի աշխատանքը չի՞ հավանի…        

Հետևողականությունը ինքնահիացմունքի ճանապարհ

— Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս: — Մայրիկ, շան պոչ կուտե՞ս: — Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա: — Չի կարա, ես մայրիկին կծեծեմ: Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական,