Սթիվ Ջոբսն է ասել։

Իմ գիրը-բլոգապատումը, որ սկսվում էր, երբ «Յունիքոմփ» ֆիրմայի աջակցությամբ սեբաստացի սովորողները «Մեկ սովորող՝ մեկ համակարգիչ» անունով ծրագրով առաջինը հանրապետությունում (այն ժամանակ էլ, հիմա էլ՝ միակը), «Ինտել»-ի կապույտ-հատուկ ուսումնական նեթբուքներով, Հանրապետության հրապարակից սեբաստացի սովորող-ուսուցիչների 25 հոգիանոց խումբը շարժվեց Արցախ, ճանապարհին, Արցախով մեկ ցուցադրելով նոր թվային գործիքներով ուսուցման կազմակերպումը՝ ստեղծական ու մոբիլ․․․ Ո՞վ է ավելի լավ հիշում, ընթերցող-ընկեր է, թող շարունակի, իմ տարիքում մի՞տք է մնացել, որ հիշի․․․ 2011թ․-ի հուլիսի 21-ին ավտոբուսը սովորողներով-ուսուցչով, սովորողները-ուսուցիչը՝ իրենց նեթբուքներով, դասարան էին շարժական, անիվների վրա․․․ Սա միտս եկավ նախորդ օրվա գրում, երբ հրավիրում էի Դավթի ուսուցիչներին, դասընկերներին դասարանով, դասարան անիվների վրա, յուրաքանչյուրն իր անվավոր միջոցով՝ անվաչմուշկ, ինքնագլոր, սքեյթ, հեծանիվ․․․ հավաքվեն Վարդան Մամիկոնյանի հրապարակ, մարզական պարապմունքների՝ մի կողմ դրած համակարգիչները․․․ Դասարան՝ անիվների վրա։ Ուրկե՝ ուր․․․ որտեղից՝ որտեղ․․․ Հասա՞նք։ Պատասխանում եմ՝ այո՛․․․

Ինձ իմ կոչը-հրավերը ոգևորում է։ Երեկ գիրն ավարտել էի, այսօր շարունակում եմ։  Այսպիսի ստուգատեսը մայիսյան հավաքի օրերին՝ ուսումնական-ճամբարային-մոբիլ-ստեղծական ու համերաշխ, միասին, նոթբուք-պլանշետները ուսապարկի մի հատվածում, անձնական անվավորի վրա, դասարանով-ուսուցչով․․․ մեր հեղինակած մանկավարժության այսպիսի զարգացումը ձեզ չի՞ հիացնում․․․

Նկարչական պլեներ Հյուսիսի լանջերին:

Ոգևորում է «Իսկական հարսանիք կրթահամալիրում» նախագծի հաստատումը ուսումնական օրացույցով, հունիսի 7-ին, Արևելքից մեր Սմբատ Պետրոսյանի՝ Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար-մաթեմատիկայի ուսուցչի, և Հյուսիսից հարսնացու՝ դասվար Սեդա (իմ սիրելի Սիդոնյա) Վիրաբյանի, Մարմարյա սրահով-սկսած, Արատեսի ծիսական կենտրոնում, որպես քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց ամենամյա՝ անդրանիկ փառատոնի պսակ, հունիսյան դաշտային ժողովրդական օպերաների կուտակում-ցնծություն․․․ Ընթերցող, գիշերվա ժամը երկուսին՝ Արատես իմ մեկնումից ժամեր առաջ, ես ինչպե՞ս քեզ ոգևորություն-ջանք փոխանցեմ այսպիսի ուրախության պատրաստության համար․․․ Սկսեցինք՝ «легко и изящно», ինչպես ասում է Դավիթ Բլեյանը։

Դավթի դասընկերը՝ ընտանիքով սեբաստացի Ալեքը, իր ծննդյան օրը դասարանով կնշի Ագարակում կրթահամալիրի, որպես ուսումնական նախագիծ․․․բազում պայմանավորվածություններ, լուծումներ․․․ «Սովորող-սովորեցնող» նախագծով․ ինքնավար-նախաձեռնող․․․ Լուսինե Փաշայանն ու Սոֆյա Գրիգորյանը մեր, գործուն աջակցությամբ գլուխ կբերեն նախագիծը՝ անմոռանալի օր պարգևելով դասարանին-Ալեքին․․․

Քանդակի պարապմունք։
Լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի, Ռիմա Քեքեջյանի։

Ամեն ուրբաթ առավոտյան սեբաստացիների ուսումնական ժամերգությունը Սուրբ Երրորդություն եկեղեցում մայիսյան ստեղծագործական հավաքի օրերին ի՞նչ զարգացում կունենա. երեկ ես, որպես ժամերգության մասնակից, առաջարկներ արեցի․․․ Լսեցի՞ք։ Ուսումնական նախագիծն այս մեր սեպտեմբերի-հոկտեմբերի տոնացույցով «Կոմիտաս 150»-ի պսակը կարող է դառնալ․ ցանցային կազմակերպմամբ հանրապետության տարբեր դպրոցների նախագծային խմբեր որ միանան, կրկնակի աղոթքը և՛ ավելի լսելի կլինի, և՛ փառավորում կպարգևի․․․ օրհներգություն կտարածի․․․

Հարավի երաժիշտ-կազմակերպիչ, «Սեբաստիո» համույթի ղեկավար՝ Մարիամ Մնացականյանի ուսումնական նախագիծը՝ երաժշտական մանկական ազգային խաղեր, մայիսյան հավաքին կներկայանա սեբաստացի 5-6 տարեկաններով․․․ Ազգային հանրակրթության ամենակենսական տարրերն են երաժշտական խաղերը, ամեն մեկը՝ մի գանձ․․․ Մեր դպրոց-պարտեզների խմբերից յուրաքանչյուրը մի խաղիկ որ բերի-ներկայացնի, հրավառություն կլինի․․․

Շաբաթ-կիրակի ես կլինեմ Սևանի շուրջ, Վարդենյաց լեռնանցքով անցում կատարելով Եղեգիսի կիրճ, Արատես․․․ Ծո՜վ աշխատանք կա, որքան էլ որ ողջ ձմեռ դպրական կենտրոնի բարեկարգումը-կացարանների նորոգումը շարունակվեց․․․ Ինչպե՞ս թափ հաղորդենք․․․ Կգամ, կպատմեմ։ Անձրևներից ամպրոպախառն չընկրկեք․․․

Բացօթյա նկարչություն. Հյուսիսային դպրոց-պարտեզ, 2-4 տարեկաններ:
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1651

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով

— Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։ — Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում

Սիրով, հեշտությամբ, հավեսով՝ մկրտությամբ թափառումի մասին է իմ գիրը

Քանի՜ հոգու կնքահայր եմ ես, սա ասվիլ չի… Եթե անգամ մատյան պահելու, սանիկներիս արձանագրելու որոշում կայացրած լինեի, մկրտությունների իմ պատմությամբ-ձևով-պայմաններով, հնարավոր չէր լինի իրագործել… Ինքս ուշ եմ մկրտվել, երբ ամուսնացած արդեն, պատրաստվում

Այս շքերթի հրամանատարը ես եմ…

Դուք հասկացա՞ք, թե ինչու Գյումրիում չեղարկեցին Անկախության քսանհինգ տարվա տոնակատարությունները, իսկ, ասենք, Երևանում, դա չարեցին. սեպտեմբերի 20-ին  սպանված  մեկ հոգու՝ Արշակ Գրիգորյանի  համար… Իմ խորին, անհատական ցավակցությունը Գրիգորյանների ընտանիքին, բայց… Հայաստանի  երկրորդ