Սովորել-ճանաչել, իմանալ-տարածել՝ փոխանցել նաև որպես Ձմեռ պապ՝ իր գավազանի կախարդանքի ողջ ուժով…
Որքան էլ ամանորի պարտադրած անհոգությունը, օր առաջ պարապ, իբր հրաշքի սպասումին հանձնվելու հանրային իներցիայի ուժը զոռում են, կա՛ այլընտրանքը, և երեկ, անկումներով, սպիտակ ձիուց սև ձիու անցումներով, կարմիր նժույգի փնտրումով, ես հեծանվի վրա էի… Երբեմն դպրոցից դպրոց այնքա՛ն վռազ էի անցնում, որ չիմացա՝ Կարինե Բաբուջյանի «Գույն TV»-դասարանի Առաքելի Լուսինե մայրիկի՝ հատուկ ինձ համար թխած փախլավան, ինձ համար աճացրած, հավաքած, ամանորյա չիր դարձրած անուշեղենը ափսեով ո՜ւր մնացին, որ գելի բաժին դարձան…
Ճաշա՜կ, ճաշա՜կ, ճաշա՜կ… Կրթական ծրագիրը ցենզո՞ր (գրաքննիչ) է, զտիչ. պետական դպրոցի, հանրային հաստատումով անցնող կրթական ծրագրի միակ արդարացումը մանկանց ճաշակի ապահովման պատասխանատվությունը կարող էր լինել… Եթե սա չկա… Ինչպիսի՞ն է երաժշտական ճաշակի-երգեցողության վիճակը՝ որպես հանրակրթություն Հայաստանով մեկ… Հայաստանում, հարյուր ու մի վերահսկողական մարմնի ու սրանց հազար ու մի հաշվետվության կհանդիպեք, իսկ, ա՛յ, մասնագիտական սրտացավ երգեցողության վիճակի մի ուսումնասիրություն… Ո՞վ է հիշում… և եղե՞լ է արդյոք…
Համերգ «Տանք ավետիս աշխարհին»…
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:
Երգեցողության ճաշակի փոխանցումը կրթահամալիրում կա. եղել է և՛ հին տարում, և՛ փոխանցվում է նոր տարուն… և համերգները երեկվա, այսօրվա—վաղվա հենց մտածված են որպես ստուգատեսներ-ուղիղ եթերներ՝ հանրային ճաշակի… Արևմտյան և Հյուսիսային դպրոց պարտեզների տոնական համերգները «Սեբաստիա» համերգասրահում, սովորողների ծնողների՝ դահլիճ-հանդիսատես որպես երգչախումբ, գործուն մասնակցությամբ, որքա՜ն իրար նման են… Ես մտքով-միջամտություններով չէի կարող չտեղափոխվել 1910-1914թթ Պոլիս, Կոմիտասի ստեղծած 300 հոգիանոց խառը երգչախմբի շրջան… Երգեցողություն, հանրային երգեցողության միասնական օրեր կլինեն, իհարկե, 2018-ում, և առաջինը՝ որպես մեդիաուրբաթ համերգ, 2018-ի հունվարի 26-ին, առավոտվա միասնական երգեցողությամբ, հետո Մարմարյա սրահում, որպես մեդիա համերգ-երգեցողություն-ցնծություն-հակաբացիլ, որպես ուսումնական ճամբարային նախագծային ուսուցման ամփոփում…
Ամանորյա կերպարներ Հարավից:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի:
Լավ է, որ իմ երեկվա մեջ (քիթը քորելու ժամանակ չկար, իսկ հեծանիվ քշող յուրաքանչյուր ոք գիտի, որ դրա անհրաժեշտությունը լինում է) կարողացանք 2018-ի հեղիանակային մանկավարժության տարածման հունվարի-ողջ տարվա օրացույցի-բովանդակության որոշմամբ նաև զբաղվել… Շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին, որ իր մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետ Մամիկոն Աբգարյանի և օգնական Արմինե Խերանյանի հետ մեզ ընդունելու-ուշադիր լսելու հնարավորություն ունեցավ… Այսպիսի մի հանդիպում ունեցել ենք, պատմել եմ դեկտեմբերին, Աշտարակի քաղաքապետի հետ… Հանդիպման տեսանյութը լսելու հնարավորություն դուք կունենաք (կրթահամալիրի տիար տնօրենի բլոգի-օրագրի առանձնահատկությունն է). համեցեք և նամակը, որը որպես օրակարգ դրված էր հանդիպման մասնակիցների սեղանին… Ողջ 2018-ին, բովանդակազուրկ-ցուցադրականը մերը չէ, Հայաստանում՝ որպես «Ուսումնական Գյումրի» ծրագրի, «Քաղաքը բաց հանրակրթական լաբորատորիա» նախագծերի, թե «Գետը համայնքում» նախագծերի հանրակրթական կամուրջների տեսքով, Արցախում, Վրաստանով մեկ, Ջավախքով, իհարկե, մեր մանկավարժությունը սովորող-սովորեցնող մեթոդով արտագնա՝ մոբիլ-ստեղծական, թե հյուրընկալ (կրթահամալիրի Բանգլադեշի 60 տեղանոց ծառայությունը՝ իր մասնագիտական զարգացման ներուժով-հնարավորություններով հենց այսպիսի շրջանի համար ենք ստեղծել), մենք որպես Ձմեռ պապ կփոխանցենք մեր մանկավարժության ձեռքբերումները, նորարությունը, մեր հեղինակած ուսուցումը ամեն մի սովորող համայնքի՝ քաղաքի, խոշորացված, թե գյուղական փոքր բնակավայրի, դպրոցի-ընտանիքի։ Սովորելու-ճանաչելու ոչ մեկի նախաձեռնությունն անարձագանք չի մնա. ես այս մասին հայտարարեցի, կկազմակերպեմ կրթահամալիրի ընդունակ գործունեությունը…
4-5-րդ դասարանների ամանորյա տոնախմբություն Հարավային դպրոցում:
Իսկ մեր տան օրվա իր ուսուցչի կամքով հանկարծ ձմեռ պապ դարձած Դավիթ Բլեյանը խորը-անդրդվելի խորը քնած է. իրիկունը փորձեց պապի արդուզարդը՝ Երևան մոլից իր մասնակցությամբ հայտնաբերված… Լուսո ջան, էս մեր Պապին առաջիկա 2019-ին էլ սազ կգա, դերը հանկարծ չփոխես… հագավ, ներկայացավ… Ձմեռ պապի միլիոն օգնականներից մե՞կը…
— Լավ է, իսկն է, մնում է պարկը, ի՞նչ ես բաժանելու վաղը, մյուս օրը, ողջ տարի… Մարդիկ, երեխաները քեզ են սպասում, Ձմեռ պապ, քո պարկին…
Էս որ չլսեց՝ մի ծղրտոց-ղժժոց դրեց, հանեց մունդիրը պապի ու շպրտեց… Բաժանել-բաշխել-նվիրել չի ուզում… իրենը ստանալն է…
Իմը, տարեմուտի այս օրերին, համերգներն են, ուրախությունը, հացատունը ագարակի, Սուրբ Ծնունդ-Ուսուցչի լույսը կրթահամալիրում… 2018-ի հունվարի 8-ից սկսվող ուսումնահետազոտական ճամբարները…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1250