Այնպես չէ, որ ես ուրիշ տեղ էի այս օրերին… այո, փախուստի մեջ, բայց ես ձեզ հետ էի… Երեկ, ողջ օրը, իհարկե, կեսօրից հետո Մայր դպրոցում՝ Միջին ու ավագ դպրոցների հանդեսներում էի տոնական, մարմարյա սրահում, հետո, իհարկե, Գրական ակումբի հետ Միջին դպրոցի ակումբի նորամուտ — Մարիետ Սիմոնյանի ծննդյան շնորհավորանքին չէի կարող չմասնակցել… Սա՝ որպես աներևույթ Ձմեռ պապ… Կեցցեք, մեր ձեռագիրն է ամենուր, տոնականորեն ուրախ-մարդկային-բաց, ամենուր մենք ենք…
Խոստում-կիսատ կա, որ որպես Տիար՝ անկատար-դրժած չպիտի թողնեի… Արևելքի մեր կասկադում էի. կարևոր է, որ ամբողջանա միջավայրը այնպես, որ արևելյան մեր երկու հաստատությունները՝ քոլեջն ու դպրոց-պարտեզը ձևավորեն մի խնամված կրթական միջավայր, ընդհուպ մոտենալով, ընդհանուր սահմանով շրջապատելով մեր հարևան շենքերի բակերը «զաբորապատ»… ինչպես, օրինակ, Աննա Երիցյանենց շենքը… Ֆեյսբուքում էլ թե ուղիղ եթերը ջնջես, իմ 2018-ի անելիքից չի ջնջվի…
Ամանորի ծեսը Հյուսիսում։
Հյուսիսում, նախակրթարանում ունենք մի կարևոր շտկում, որ հենց ելքի-մուտքի այս օրերին պիտի արվեր… 2018թ. հունվարից, հիշեցնում եմ, ամեն ամիս հանրապետության, Արցախի, Վրաստանի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների, այլ պատվիրատուների՝ դաստիարակի աշխատիանք փնտրողների թե պարզապես ծնողների,…. հնգօրյա վերապատրաստումներ են, և մեր հինգ նախակրթարանները նորացման ընթացքի մեջ են՝ ներսով, դրսով, նաև որպես հարմար մենթորական լաբորատորիաներ։
Ուսումնական Ագարակում էի մեր… Այս ծավալի աշխատանք՝ 2017-ի ելքին 2018-ի մուտքի՞ն… Կտեսնեք… Խորենն իր ընկերներով կեցցե, բայց այսպիսի ծավալի գործերը Տիարի կոնկրետ-հետևողական աջակցություն են ենթադրում… Ագարակը հունվարի 8-ից սկսվող մեր ճամբարների ուսումնական մշտական տարածք է՝ մեր յուրաքանչյուր դպրոցի ճամբարի, ամեն մի ջոկատի, տարիքային խմբի համար իր նախատեսումներով… 2018-ի հունվարով Ագարակում մեր նոր տարին է սկսվում, ասենք շնորհավոր…
Միջավայրի խնամք. Հյուսիսային դպրոց , 2-4-տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի
Խոստացել էի, պիտի զրույց-ամփոփումով շնորհավորեի 1-ին.am TV-ին, իր նոր «ագարակում»՝ հեռուստաղավարում… դրա համար այս շվար քաղաքում օրվա պիկին՝ 5-ին 6-ին, հասնեի պլանի գլուխ… Շնորհավորեցի… Մութ էր արդեն, ու ես քայլեցի. խոստացել էի, պիտի այցելեի Խաչատուր Աբովյանին իր հրապարակում, խախտելով բոլոր կանոնները անվտանգ երթևեկության… ինչպե՞ս բացել այսօրվա մարդու ճանապարհը դեպի Ուսուցիչը։ Ընտրություն չունեի, կանգնել էի Պլանի գլխի նշանավոր հրապարակում, իմ հերոսի պատվանդան-արձանի առաջ՝ ակնապիշ հայացքով, սարսուռով-ակնածանքով, արցունքներով, այո… Երկար-երկար իրար չափեցինք…
Հետո թափառում իրիկնային, որպես մոլորյալ մի երևանցի, որ վերջնական է կորցրել կապը իր ծննդավայր, 62 տարի անընդհատ բնակավայր Երևանի հետ… 2018-ի հունվարի ուսումնական ճամբարներում մեկնարկող «2800 խնդրով Երևան» նախագիծը չեմ կարող ես չհամակարգել, չեմ կարող այս շրջանը նախագծի՝ այսպիսի ծավալուն-շարունակական, ողջ 2018 տարին ձգվող ու, իհարկե, 2018-ից հետո շարունակվող… որպես յուրաքանչյուր սեբաստացի սովորողի-ուսուցչի ուսուցման-կյանքի բովանդակության… Պատշաճ գործիքի փնտրտուքն ավարտված է. ես սկսում եմ իմ օրագրում բլոգում «2800 խնդրով Երևան» ժողովածուի կազմումը… Միացեք ինձ ձեր բերած-առաջարկվող-լուծվելիք խնդրով երևանյան: Մեծ ու փոքր խնդիրս ո՞րն է, եթե այն ձերն է, կա ձեր կյանքում՝ որպես խոչընդոտ-արգելք-անհարմարության-վտանգ, հո հաջորդ 2800 տարու շրջան չե՞նք տեղափոխելու. ձևակերպեք, բերեք մեր խնդրագիրք նախագծային-ուսումնական, ու սկսենք միասին լուծել, որպես ուսումնական, երևանցիներին միավորող-սազական աշխատանք, որպես ցատկահարթակ: Իմ տեղը՝ Երևանում-Բանգլադեշում թե… Գյումրիում, գիտեք, ես կապի մեջ եմ–հասանելի անընդհատ… Դավիթ Բլեյանին երեկ իրիկուն հնարավոր չեղավ կտրել իր մեքենաների ինտերնետ աշխարհից, բայց, մեկ է, Դավիթ երևանցին չի կարող իմ կողքին չլինել այսքան բազմածավալ այս ձեռնարկում…
Սուրբ ծննդյան նախապատրաստական աշխատանքներ Հյուսիսում:
Մահը հարազատի այսպիսի հետևանք է ունենում՝ բաց տեղ է առաջացնում… Մարդու ազդեցություն-կարևորությունը, քո կյանքում ունեցած նշանակությունը, ցավոք, մահով է որոշակիանում… Այսպես է իմ ընկեր Համլետ Խաչատրյանի դեպքում… Ես շփոթված եմ ու ինձ բնորոշ համախմբման ուժով ընկերոջս թողած բաց տեղը լրացնում եմ… կարգավորումով, այնպես, որ շարունակի հարաբերվել՝ ազդել… Հնարավո՞ր է: Ուրիշ ինչպե՞ս՝ հարցնում եմ: Եվ Համլետի ամենահարազատների՝ Մարիա կնոջ ու Արմեն որդու, մերձավոր ընկերների մի խմբի հետ օգտագործում ենք մխիթարության՝ ծիսական կարգով հրաժեշտի օրերը ֆիզիկական կորստից որպես իր հոգևոր կյանքի ծնունդ անցումի համար:
Սեբաստացի լրագրողական խմբերի հետ իրենց որոշած միջավայրում մեր հանդիպումների շարքն ավարտվե՞ց Արևելքում՝ չգիտեմ, բայց բոլոր հանդիպումների գրավոր տեքստերի ժողովածուն, իմացեք, իմ բլոգում Ձմեռ պապի նվերի արժեք ունի…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1252