Իհարկե, լավագույն հանդիպումները չկայացա՞ծ հանդիպումներն են… Ընդամենը երկու օր առաջ որքան էլ Քնարիկ Ներսիսյանը իր լրագրողական նախագծով «Զրույց ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ. «Արթմեդ» բժշկական կենտրոն, 10-րդ պալատ», չնայած ընդմիջող հազին, սիրով-բարեխիղճ ճարտարապետի խոսքը այֆոնին էր հանձնում, ես տեղս չէի գտնում, ներս ու դուրս, լուսամուտ էի փնտրում, հայացքս փախչում էր մտքերիս հետ (է՜, գը քելե՜ր, գը քելեր, հայ գը քելեր), որքան էլ հնազանդ էի Համլետ ավագի ցուցումին-կշտամբանքին՝ Աշ, այ, էստեղ նստի, ես, իհարկե, իմ կայացած հանդիպումներում էի, իմ ընկեր-ուսուցիչ, ուսուցիչ-ընկեր Համլետ Խաչատրյանի հետ…

Իհարկե, չափազանցվում է միջնակարգ դպրոցի դերը մարդու կյանքում, եթե դա կոնկրետ անձի-ուսուցչի չի վերաբերվում, եթե դպրոց ասելով՝ մենք միջավայրը կրթական նկատի չունենք՝ իր կոնկրետ ուսուցանողներով, կոնկրետ ավագներով՝ մեկ, երկու, երեք, … և անորո՞շ թվով ներս ու դուրս անողներով մեր կրթական միջավայր՝ դասընկերներ, դպրոցական այլ ընկերներ… Ինչպես թերգնահատվում են հետո ուսանողական միջավայր ստեղծող ուսանող ընկերների ազդեցությունը, թաղի-բակի-հայաթի տարատարիք ընկերների ազդեցությունը… ընտանիքի, նրա կոնկրետ անդամների կոնկրետ ազդեցությունը…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ես՝ ոչ: Համլետի Խաչատրյանին, պատմե՞լ եմ, հայագիտական դասարանների ստեղծողի-նախաձեռնողի-ղեկավարի կարգավիճակով հանդիպեցի 1979-ին կամ 1980-ին, Հուշարձանների պահպանության և վերականգնման Երևանի արվեստանոցում, նրա ղեկավար Ռոմեն Եսայանի հորդորով,  երբ պատրաստվում էինք գրող Մուշեղ Գալշոյանի կյանքի ու գրական գործունեության ցուցադրությանը…  «Նա ամենալավը կանի, ոչ միայն ձևավորող-նկարիչ է պետք էս գործին, այլև քեզ նախագծի խորհրդատու, դուք կընկերանաք»,- գիտեր Ռոմենը, և այդպես էլ եղավ, 1979-1980-ից, մի ամբողջ կյանք միասին ենք… Էլ մեզ բաժանում չկա… էլ մահը ո՞ւմ շունն է… Մեզ միացրին կրթությունը, Բլեյանի մանկավարժության, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ իր  կարևորումը, ճարտարապետությունը, քաղաքաշինությունը, հանրային կյանքի հեղաշրջումը՝ իր բոլոր խնդիրներով… իր որդի Արմեն Խաչատրյանը

Տոնի ծառի ստեղծում. Հյուսիսային դպրոց-պարտեզ:
Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

Կարևոր չէ հանդիպումների անընդհատությունը-ինտեսիվությունը, կարևորը մշտական կապն է, հաղորդակցությունը, «զանգ ընկերոջ»-ի հնարավորությունը… Ընկերոջը ուսուցիչ ասո՞ւմ են… Ես ասում եմ, չեմ էլ հասկանում՝ եթե ուսուցիչ չէ, ոնց է ընկեր… մի տեղ կթողնես, մի տեղ կընդհատվի կապը. երբ սովորելը-իմանալը չկա, ինչքա՞ն մարդկային բեռ կարող ես տանել և ինչի համար…

Ուսուցման-սովորելու ինտեսիվ շրջաններն են լինում, երբ միասին ապրում եք… եղել է։ Լինում են կլոր սեղաններ, վարպետության դասեր… խորհրդատվություններ… եղել է: Ուսուցանող-ընկերոջ, ուսուցիչ-ընկերոջ գիտակցումից է երախտագիտությունը: Ես գիտեմ, որ պարտական եմ Համլետ Խաչատրյանին իմ հայացքի, մտածողության, ճաշակի ձևավորման վրա ունեցած կոնկրետ ազդեցության համար: Եվ շնորհակալ եմ: Անանց է այս գիտակցումը:

Մշտական երախտագիտությամբ ընկեր-սովորողի՝ Աշոտ Բլեյան

Հանդիպում Արցախի շուրջպարը վերծանող, հետազոտող Սարգիս Պարսամյանի հետ։
Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

#1246

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ

Ես եղել եմ ու կամ կապավոր

Հիվանդի դերը, եթե անգամ ինձ մոտ ստացվում է, դերի մեջ եմ․․․ ինձ սկսում է փոխել, ուրիշ դարձնել։ Տիար-տնօրենից հայտնի այսպես ի՞նչ կմնա, ի՞նչ կստացվի․․․ Սարյան 8-ում՝ 1․in.am-ի տաղավար դարձած «Ոսկեվազ»-ում,

Մի՛ շտապեք, հարազատներ…

Դավիթ Բլեյանն ամենից շատ օգտագործում է «ինքնուրույն» բառը. լսեք՝ ինչ մաքուր է հնչում 2 տարեկան տասն ամսական (սեպտեմբերի 12-ին դարձավ) Դավթի շուրթերով։ Ահա, մահճակալից ինքնուրույն իջել է, ինքնուրույն հեծել և.