Ձմեռային-ամանորի լուրերի մեջ սա ի՛նչ է՝ պարգև՞… Հաստատվել են Առնո Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները. սա էլ մեր՝ անմիջական Հյուսիս-հարավը… 2018-ի գարնանը շինարարական մեծ աշխույժ՝ մեքենաների-շինտեխնիկայի, նաև կրթահամալիրի Բանգլադեշի թագավորությունը հյուսիսարևելյան և հարավարևմտյան կիսագնդերի բաժանող Առնո Բաբաջանյանով…

Դավիթը Բլեյան Ձմեռ պապից ուզում է (գրել-նկարել է) մոտոցիկլ, հրթիռ, հեծանիվ, այֆոն77… Բայց ինչո՞ւ, որտեղի՞ց ամանորով Ձմեռ պապից այս և նման այլ նյութական բաներ ուզելու սովորությունը, որ հետո էլ մտածես՝ ինչ անես-ներկայացնես, չանես-ինչպես բացատրես… Ինչո՞ւ ամանորյա այսպիսի խնդրանքներով չդիմեն երեխաները ուղիղ մեզ՝ ով պապիկ ունի՝ սեփականին, չէ… հայրիկներին… Հայաստանից-Երևանից դուրս գտնվող իրենց եղբայր-քեռի-հորեղբայրներին։ Իսկապես՝ ինչո՞ւ կթան կով ձմեռ պապից… որտեղից-ինչպե՞ս առաջացավ տոպրակով Ձմեռ պապը մեր երեխաների կյանքում… Ես, օրինակ, պատրաստ եմ քննարկելու Ձմեռ պապին Դավթի դիմումներն էլ, սեբաստացիների այլ… տոպրակների ակնկալիքներն էլ… Ես բոլորի Տիար-պապիկն եմ. ասացեք, ինչո՞ւ ուղիղ չեք դիմում…

Մեդիակենտրոնում կրթահամալիրի տնօրենի հանդիպում-ճեպազրույցները մեդիատեխնոլոգիական-անիմացիոն խմբերի հետ:

Տաթև ԱթոյանԿիմա Ստեփանյան տանդեմի հայտով այսօր սկսվում է «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի աշտարակյան ճամփորդությամբ ուսուցումը… իսկական ձմեռային նվեր, որը կշարունակվի, վստահ եմ, որպես ձմեռային իսկական հեքիաթ Ջրվեժում… Գիշերը (իմ օրը ուղիղ 3.09 սկսվեց) ես սկսեցի Էլինա Սիմոնյան հայրենագետի կազմած, ճամփորդական հայտի ընթերցումով՝ Երևան-Աշտարակ քաղաք-Պերճ Պռոշյանի անվան դպրոց. Ճոճվող կամուրջ-Սպիտակավոր-Ծիրանվոր-Կարմրավոր-Աշտարակի առաջին շուկա-հրապարակ-Ներսես Աշտարակեցու հրապարակ-Հայորդյաց տուն, Զառա Ոսկանյանի, Հասմիկ Մաթևոսյանի և ընկերների տեխնոլոգիական-երաժշտական գործունեություն Աշտարակի հայորդյաց տանը սեբաստացի ու աշտարակցի սովորողների-մասնագետների սովորող-սովորեցնող նախագծային խմբերով… Այսպես ամեն օր, կիրակին հանած, մինչ համատեղ այս ուսուցման արդյունքների ցուցադրություն-կլոր սեղանը դեկտեմբերի 14-ին… Մինչև դեկտեմբերի 16-ի՝ Աշտարակի կյանքում չլսված-չտեսնված ամանորյա սեբաստացիական նվերը համերգի-ցնծության ձևով… Ո՞վ դուրս մնա, Արմինե Թոփչյանի խելացի կազմակերպումից չօգտվի և ինչո՞ւ դուրս մնա այս նախագծից… Ձմեռ պապի նվերն այսպիսին է լինում, տոպրակից բոլորի գլխին թափվող, բոլորի սրտից խոսող…

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում:

Հայաստանի-Արցախի նախադպրոցական համակարգի 63 (վաթսուներեք) վարիչ-տնօրեն-մեթոդիստ-մասնագետ-նախարարության աշխատող-դաստիարակ… երեկվանից սկսած, հինգ օր անընդհատ կրթական փոխանակումների մեր ծրագրով վերապատրաստվում է մեր դպրոց-պարտեզներում-մեր ծրագրերով-ուսուցման մեր կազմակերպմամբ… 26-ը՝ գիշերակացով Հյուսիսի ու Արևմտյան դպրոց-պարտեզներում գտնվող հյուրատանը… Էլ այսպիսի լարում-փորձության չենք դիմի. հաջորդ երկուշաբթի սկսվող խումբը չի գերազանցի 30-ը…

Իսկ Տիարին գերելն այսպես է լինում… Ընդունում եմ, Հասմիկ Թոփչյան նկարչուհի, արցունքախառն հուզումով գիշերային… Ի՞նչ ես ուզում, ասա, որ քո բլոգը՝ որպես արև, շողշողա միշտ կրթական կասկադում, ու հասմիկներն անպակաս լինեն մեր պարտեզի լանջերին…

Հյուսիսային դպրոցի «Սանտաների» աշխատանքը բաց արվեստանոցում:

«Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր հարգելի լրագրող Հակոբ Բադալյանին դժվար էր մերժելը, հատկապես, որ իմ հին ընկերն է… 1988-ից-Շարժումից… Հայկազ Ղահրիյանի Լրագիր.am-ում վաղուց չէի եղել… Այս ե՞րբ Հայոց շարժումը դարձավ 30 տարեկան… սեբաստացի ուսուցիչներից, իմ օրագրի ընթերցողներից շատ-շատեր համար որպես արդեն հեռավոր մի պատմություն… հայրերի պատմածո՞վ գիտեն, թե՞ չեն էլ պատմում… Կարդո՞ւմ են մերոնք այսպիսի՝ «88-ի շարժում» անունով հղումներ ինտերնետային: Փորձեք: Ինչպես և Հակոբ Բադալյանի հետ իմ երեսուն րոպե տեսազրույցը: Սրանք իմ Օրագրի տնային առաջադրանքներն են՝ որպես լրացուցիչ ընթերցանություն:

#1229

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. միասի՞ն աշխատելու ժամանակը…

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով կրթահամալիրի աշխատանքային խումբը Թբիլիսիում է:

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։ Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։

Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում է…

Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական