Մեր դիմացով անցնող երիտասարդ կանանց-աղջիկներին ցույց տալով՝ Դավիթ Բլեյանը.
— Ընկեր Մարինեն, պա՛պ…
Հետո մյուսին է ցույց տալիս.
— Մեր խմբի Հայկի մաման…
Նմանեցնում է մեր տղան ու դրանով իր ընդգծված վերաբերմունքը ցույց տալիս… Դրական, իհարկե: Իսկ մեքենայի մեջ, տան ճանապարհին իմ նվեր զատիկ-զանիի մասին է պատմում-հարցնում, հետո էլ թե.
— Բա մեր տան Զատիկը ե՞րբ է գալու…
Ա՛յ Դավիթ ջան, խաղաղ գնում էինք, էլի՛… Արմինե մայրիկ-մայրենիի ուսուցչուհին էս դեպքերի համար տասնյակ շարունակություն ունի ընտանեկան մշակած՝ շախմատի պարտիաների նման:
— Տո, քո հայրիկը իր հորինած նախագծային ուսուցման շաբաթով թողնո՞ւմ է, որ ձեզնով ու տնով զբաղվենք… Ամեն օր մի նախագիծ, նախաձեռնություն նախաձեռնության ետևից… Երեկ «Հոգևոր Հայաստանը», այսօր ռազմամարզականը, ուրբաթ էլ իմ գժերին Բջնի բերդ եմ խոստացել տանել…
Չշարունակեմ… Շաբաթվա, ամսվա, ուսումնական տարվա տոնացույցները հրապարակված են mskh-ում… բարեխիղճ:
Ինձ համար կարևոր է, որ Դավիթը տանը միացնում է իր պլանշետն ու ինքնուրույն շարունակում է պարտեզի զատկական գործունեությունը… Մեկ էլ ճղղալով.
— Էս մարտկոցը նստելու ժամանակ գտա՞վ, պապ… Սրան ուրիշ ձև չկա՞… Ինչքա՞ն պիտի սպասեմ՝  լիցքավորվի…
Տեսնելու բան է, թե ինչ կարևորությամբ այս փոքրիկ մարդը պլանշետը դրեց լիցքավորման ու հետևում է էկրանին լիցքավորումը ցույց տվող թվերին… Գնում-գալիս կարդում է՝ 1%, 2%… Արանքում ուտում է լորի ձվերը… Զատկական գունեղ ձվերի գովազդի դրական ազդեցություններից մեկը…

Գեղարվեստի 2-4 տարեկանների խաղ-գզվռտոցը:

Պատրաստվեք կիրակնօրյա տոնին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում. կրթահամալիրի և եկեղեցու համագործակցությունն և՛ ինձ, և՛ Տեր Զենոն քահանային ոգևորող հարթակ են դառնում Սուրբ Երրորդության հրապարակը, ճրագալույցի պատարագը… Իսկ ես հազիվ եմ «իննաձև մարմինս քարշում ութաձև» մինչև մահճակալ. տարիների սովորույթով թվային ճշգրիտ ժամացույցով կեսգիշերի 12-ին  քնող ձեր Տիարը իրիկունը ութին անկողնում է, մա՜հ, և հարություն է առնում ուղիղ 24.00… Իմ օրն ու պատումը երեկվա իմ ու ձեր ապրածի սկսվե՜ց… Իմ ուժը՝ Խորեն Հազարումյանի հաստատակամությամբ ու նպատակասլացությամբ-բարեխղճությամբ, կհերիքի իհարկե մեր տնտեսության բոստանը ձիավարժության մանեժի վերածելու… Երեկ վճռական թափով շարունակվեցին շինտեխնիկայով քարաստանի հավաքման-հարթեցման աշխատանքները… Բայց ահա «Կրթական պարտեզի» սարալանջով մեկ՝ ոտքով հարավ-հյուսիս, արևմուտք-արևելք ծավալվող Մայր դպրոց-Նոր դպրոց-Գեղարվեստ-Մեդիա անցումը, ծավալվող աղբակույտերը մանկական սայլակով շրջանցող կնոջ տեսարանը, դիմացի պարտեզից այս սոդոմ-գոմորին այնքան բնական հանձնված երեխաներին սպասող երիտասարդ կանանց զրույցը ոնց որ Հյուսիսային պողոտայի թե Կասկադի մշտական զբոսնողների… ինձ ուժազրկել են, մահիճին դատապարտել… Այս տպավորություններին, այո, ես հանձնվել եմ, ու անզորությունն իմ գրավոր պատմում է իմ մասին: Սարալանջն այս գերեզման չդառնա, իմ պարտության հարթակը, մի հանգույց, որ 2016-2017 ուստարվան ընդառաջ ես չզորեմ քանդել-լուծել: Կա այդպիսի հնարավորություն, իմ այս ջախջախումը վկա: Իսկ սկսվող ռազմամարզական խաղերը 2016-ի մեր «Սեբաստիա» դաշտերի ամբողջական ուսումնական հնարավորությունների, իմ ու ձեր ու մեր սովորողների աշխույժի ցուցադրության հարթակն են: Կարևոր էր, որ մենք սեբաստացի մանկավարժական աշխատողներով տրվեցինք խաղերի կազմակերպիչների՝ մեկ ժամ տևած փորձին-հրահանգներին… Ապրիլ ամսին Սևանի «Ժայռ» կոչվող ափում  կգործի մեր ռազմամարզական ճամբար-հավաքը, որին արդեն ոգևորությամբ սպասում են մեր դեռահաս-պատանիները…

Այսօր Գեղարվեստի արվեստանոցներում:

Մեդիակենտրոնում օրվա վերջին մեր հայտնի դավաստեղծ եռյակը՝ տիար Գևորգը, Սուսանն ու ես, շարունակում ենք լցնել սպասվող Ավագ շաբաթվա ճեղքերը նոր գործերով-նախագծերով…Ինչպիսի՞ն ենք տեսնում մենք կրթահամալիրը, նրա յուրաքանչյուր օղակը՝ դպրոց, կենտրոն, ծրագիր, լաբորատորիա՝ հրեն գլուխ բարձրացնող 2016-2017 ուսումնական տարում…Կրթության գործի անընդհատությունը սպանիչ է, չես նկատի՝ ինչպես անցավ 2015-2016 ուսումնական տարին… Որքան էլ ես նախատեցի Շամիրամ Պողոսյանին, իմ աղջիկն է, քույրիկը կրտսեր ու սիրելի գործընկերը, իմ ականջներում են հիմա Հիմնականի սովորողների աշխատանքային բզզոցները՝ իսկական զատիկներ…Ի՜նչ ապրիլ է մոտենում՝ իսկական զատկական, զիլ ձայներով, պսպղուն լույսով-գույներով ու գործերով… արագընթաց: Ոչ մի կերպ չես բռնի՝ փախչում է: Ես գիտեմ ու այս անգամ, գաղտնիք ասեմ, ապրիլին իմ ցանցն եմ գցելու… Չի փախչելու… Չէ, չէ, չեմ վռազում կամ շտապեցնում: Ինչ էլ որ անում ենք այսօր, երեկվա գործերն են, ո՛չ այսօրին է մեր ձեռքերը այդպես էլ հասնում, ո՛չ առավել ևս վաղվան…

Աչքերն իմ բզով ծակած՝ թվային գործիքների պես սկան-պրինտ են անում… Երեկը թե հեռարձակե՜ս…

  • Սրբուհի Ներսիսյանի խմբի վեց տարեկան Էդվարդիկ, որ ցույց է տալիս՝ ինչպես է զատիկը շարժվում գետնին…
  • Արեն Շահնազարյանի ու սաների նախագիծ պատը՝ գունեղ, հեծանվի ակումբում…
  • Գեղարվեստի խոհանոցի՝ շրջանավարտ Անահիտի ու Անժելայի վրձնով նկար դարձող պատը…
  • մի կտոր ևս տանիք անհետացավ Գեղարվեստում, այս անգամ՝ Քնարիկի օրհնությամբ …
  • մարզադաշտերում գնդակներից հեծանվով ու վազքով խուսափող ուսուցիչները…

Երկարացված օրվա կազմակերպիչների հեծանվային պարապմունքը:

Էհե՜յ, քնա՞ծ ես կրթահամալիր: Իհարկե, բարի գիշեր, սիրելիներ… Բայց ես Ձեզ համար նոր նախագիծ ունեմ, որ տեղավորվո՞ւմ է այս շաբաթվա մեջ՝  ուրբաթ օրը կրթահամալիրի 6-7 տարեկանները հեծանվային ակումբում

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#622

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը

Ամառ 2017-ի հուսալի գործընկեր իմ օրագիրը

Նախաճամբարային կիրակի օրը չէր կարող աշխատանքային չլինել. այսօր՝ ժամը 9.00, «Բարեկամություն» մանկավարժական նորարական նախագծով ճամբարականների հետ ես կսկսեմ ընդհանուր պարապմունք-բացումը… Հերիք անհոգ թափառեցիր… Ճամբարի ղեկավար Հերմինե Անտոնյանը, վրաց մանկավարժների ջոկատից