Կիրակիով, իմ անձնական նոր ցուցանիշով 80 կմ հեծանվավազք՝ Հրազդանի-Քասաղի կիրճով… Ուրախ, սեբաստացի երիտասարդական հեծանվախմբով գոհությամբ անցանք Մայր դպրոցից Օշական, Օշականից Մեդիակենտրոն՝ կիրակիի 60-65 կմ-ոց հեծանվաերթը, որ խոստացվել էր սեպտեմբերին… Եվ երբ ճանապարհից բերված տռուզ ձմերուկը հաղթականներով ճաշակում էինք մեր Մեդիայի պատշգամբում, մեզ թվաց, որ ծանոթ-անծանոթ, տեսնող-չտեսնող մեզ հետ ուրախանում է ու… խոստում տալիս մեզ հետ ոտքով անցնելու օշականյան արդեն հաջորդ երթուղին, անպայման հոկտեմբերյան, իհարկե, Ոսկեվազ-Ոսկեհատով, Քասաղի կիրճով, Աշտարակի տակով մինչև… Առաջ չընկնեմ, հեծանվավոր Տիարի նման, որ երեկ իր անձնական ռեկորդը գերազանցեց, խմբով անցած 65 կմ-ին գումարեց Տիարի ավանդական-աշխատանքային շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, վերջում Ագարակ. գիտե՞ք, որ Արևմուտքի դպրոցի ճիմապատ լանջերի ընդարձակումից բացի, ձիանոցի տանիքն է նորը դառնում՝ մեր թառլան նժույգները ցանկացած ձմռան պաշտպանված են լինում… Հա՜, հեծանվի վրա, բայց ես ո՛չ ողջ աշուն-ձմեռ լողացող բոլոր 5-6 տարեկանների հոգսերը զանց կառնեմ, ո՛չ էլ երկսեռ հնգամարտիկների ակումբի օր առաջ կազմակերպումը. 2017-2018 ուստարում Տիարի օրացույցի ընդգծումներն են…

Հեծանվային արշավ դեպի Օշական:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Այսպիսով երեկ՝ օրվա վերջին, գոհ ընթացող կիրակնօրյա շինարարական աշխատանքից, ես հեծանվով իրիկնային Ծովակալ Իսակովով-Հրազդանով, Երևանյան լճով, անշտապ, հաղթական (ինչպես Արմինեն դիմավորեց-բնութագրեց՝ հաղթող լեգեոնե՞ր, թե՞ կուսակալ-զորավար հռոմեական) մտա տուն…

Դավթի համար այս խնդիրը իմ բերած՝ 65-ին գումարած 15-ը, հեշտերից է, ու ճիչը լսեցի՞ք…
— Պա՜պ, դու տեսա՞ր՝ ես ոնց էի երկուակնանի հեծանիվը քշում… Ամեն օր քշելու եմ, պա՛պ… մինչև…
Ավելացնենք Տիարի իմ օրացույցում հաջորդ խոստումը. ուրախ տնօրեն Տաթևիկ Աբրահամյան, ուսուցչի օգնական Քրիստինե, Լուսինե-Մելինե, սիրելիներ, օգնեք, որ Դավթի և իմ նոյեմբերյան հեծանվաերթը կայանա…

Օշական, այսպիսով, աշնանային Քասախի կիրճով, Քասախի հովտի գյուղաշարով, Արագածոտնի բնությամբ-աշնան բարիքներով, հուշարձաններով մի երթի ճամփա, մեկ օրյա ճամփորդությամբ ուսուցման՝ քայլքի-արշավի հանրակրթական մոդուլների փաթեթով… բարձունք-բլուր-հարթակ դիտարաններով՝ դեպի Արարատ-Արագած-Արայի լեռ-Քասաղի կիրճ, Արագածոտն աշխարհի աշնան՝ իմ նվեր հեռանկարներով… Վայելե՛ք լիուլի:

Պարտիզապուրակային աշխատանքներ Հյուսիսային դպրոցում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Անձնական-անհատական, անպայման ճամփորդական հեծանիվը պարտադիր է… սեբաստացիներ, բոլոր կարգի ու տարիքների, ինձ լսեք, ես ձեզ օգնեմ 2017-2018 ուստարում հարմար մեկը ընտրեք… ինչպես պարտադիր է արշավականի ուսապարկը-քնապարկը, վրանը՝ մեկ ու մեջ, անհատական այլ պիտույքներ՝ քայլքով ճամփորդության-հեծանվի, խառը-միասին… Մի տասնյակ մարդ էր, մի օր էլ չի անցել, տեսեք՝ համացանցում մեր հեծանվային կիրակիի Օշականն է… Ինչպես չեն լռել «Տուր մեզ քո շնորհ. Մաշտոցին Կոմիտասով այցի» մեր հոկտեմբերի ուխտի տեսաձայները… Որքա՜ն սիրելի է Սոնա Փափազյանը՝ իրեն նման այս պատումով…

#1174

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճանապարհորդ Կիմի առաջին ուսուցչական ուղևորությունը բարով․․․

Մեր այս ճամփորդությունը անոնս է դեկտեմբերի 4-ից սկսվող «Գեղարվեստը կրթահամալիրում» արտագնա աշտարակյան նախագծի համերգ-ներկայացում-ցուցադրության։ Ճիշտ ժամին, անբացակա, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից սկսված ճամփորդությունը Կիմա Ստեփանյանի նախանշած ընթացքը ունեցավ՝ իմ հայտնի

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից