lragir.am

Դա պետք է տեղի ունենա անխուսափելիության եւ պարտադրանքի շուրջ. Հայաստան-ԵՄ հնարավորությունը:

Հարթակի հյուրը Աշոտ Բլեյանն է: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Աշոտ Բլեյանը հանդես էր եկել հարցադրումով, թե արդյոք կարեւոր այդ իրադարձությունը կդառնա Հայաստանի ապագայով մտահոգ հանրային խմբերի եւ ուժերի կոնսոլիդացման խթան, արդյոք հնարավոր կլինի իրականացնել միասին ապրելու բանաձեւը հանուն Հայաստանի արդիական ապագայի:

Հակոբ Բադալյանը Աշոտ Բլեյանի հետ զրուցել է միասին ապրելու բանաձեւի իրականանալիության մասին` որքանո՞վ է դա հնարավոր, ի՞նչ է դա նշանակում, ինչո՞վ է դրան նպաստելու կամ խթանելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ դա հնարավորություն է, որ ստանում է ղարաբաղյան շարժումից 30 տարի անց կենսափորձ ձեռք բերած ու հասունացած մեր հանրությունը: Նրա խոսքով, Հայաստանն ու Եվրոպան պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց, Հայաստանի ներսում իրականացնելով միասին ապրելու բանաձեւը, մենք պետք է կարողանանք այն բերել Հայաստան-Եվրոպա հարաբերության դաշտ, իսկ որպես դրա առաջին քայլ կիրառել Հայաստան-Վրաստան հարաբերության դաշտում:

Այդ իմաստով Բլեյանը ներկայացնում է արդեն տասը տարվա պատմություն ունեցող փորձը՝ հայ-վրացական կրթական գործակցության, որ իրականացնում է իր գլխավորած կրթահամալիրը: Իսկ ինչպես եւ ինչով է հնարավոր ընդլայնել հայ-վրացական կոոպերացիան այլ ոլորտներում եւ հարթություններով, փոխադարձաբար կարեւոր երկու երկրների հարաբերությունը խորացնելու համար: Ի՞նչ եզրահանգման է եկել Բլեյանը տասնամյա փորձից:

Ինչպե՞ս հաղթահարել ներքին սահմանները, որ առկա են մեր մտածողության, աշխարհընկալման մեջ, սեփական երկրի, տարածքի եւ միաժամանակ աշխարհի մասին պատկերացումներում:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ Եվրոպան Հայաստանին կարող է տալ իր մեծ փորձը, բայց միաժամանակ կարող է նաեւ Հայաստանից ստանալ համակեցության օրինակներ: Նրա խոսքով, համաձայնագիրն այդ տեսանկյունից միակողմանի լինել չի կարող:

Քաղաքականությունը նպաստու՞մ, թե խանգարում է միասին ապրելուն: Աշոտ Բլեյանն անդրադարձել է այդ եւ դրանից բխող այլ հանրային խնդիրների:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում [youtube https://www.youtube.com/watch?v=ru6o1PNkEVg]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես կուզեի Հայաստանը դառնար գրավիչ ապրելատեղ…

«Կենտրոն» հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հեղինակային «Հայկական ուրբաթ»  հաղորդման թեման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն է:

Մասնավոր բուհերը գնացին գործարքի ու դարձան դուքաններ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը ԱԺ-ի նախորդ քառօրյայում առաջացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրդովմունքը: Վերջինս քննադատության է ենթարկել նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի

«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է»

Երեւանի 119 ավագ դպրոցում  Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում  նեոսովետիզմը վերակենդանացել է: «Մեդիալաբի» հետ զրույցում Անդրադառնալով մայիսի քսաներեքին՝ Վերջին