Սվետա Ճաղարյանը՝ իր երաժշտության ուսումնական կենտրոնով, այս անգամ` Լիլիթ Առաքելյանով, Հասմիկ Մաթևոսյանով, Լիլիթ Գրիգորյանով, Տաթև Աղաջանյանով, ամանորյա իսկական նվեր մատուցեց մեզ երեկվա համերգով… Երաժշտությունը, եթե հանրակրթություն է, կարող է ուսուցանվել-յուրացվել-ազդել մարդու վրա միայն այսպես՝ համերգների ձևով: Ամեն այսպիսի համերգ, այսպիսով մի մեծ նախագծի քայլ է, որպես իրագործում, և ամեն այսպիսի համերգ ինքնուրույն նախագիծ է՝ հերթական, կարևոր, ամբողջական: Երաժշտությունը` համերգով. ուրիշ ինչպե՞ս… Մի քանի օր առաջ,պատմել եմ, իհարկե, Հասմիկ Մաթևոսյանի համերգ-նախագիծն էր գեղարվեստի կրտսեր դպրոցում… Տեսե՛ք` ի՜նչ համերաշխություն-գործողությունների համաձայնեցում, ստեղծականություն, նախաձեռնողականություն… մի իսկական համույթ: Ուրիշ ինչպե՞ս. համերգի կազմակերպումը համույթին պատշաճ գործ է: Մեր հեղինակային ծրագրով երաժշտական ուսուցման հանրակրթությունը ծնողից պատվիրատուի՝ երաժշտությունը գնահատողի, ունկնդրի, ծառայության համար երախտագիտությամբ վճարողի ստեղծումն է… Սովորողից, սովորական երեխայից, երաժշտությունը գնահատողի, ունկնդրի, երաժշտություն ստեղծողի կերտումն է, որ համակված համերգի հաջողությամբ` համախմբում է ուժերը, կարճ ընթացքում (մեկ, երկու, տասը օրում) իր ուսուցչի ու ընկերների հետ շաբաթվա, ամսվա գործ է անում… Մենք այս բոլորը տեսանք, Սվետան ու ես, դերերը բաժանած են էն գլխից, համերգ վարողների հնարավորությունները օգտագործեցինք հերթական անգամ նախագիծը՝ երաժշտական հանրակրթության համերգը, պատվիրատուին, լայն հասարակությանը ներկայացնելու համար… Ստացվեց: Երաժիշտ-ուսուցիչը ամենատարբեր գործիքային, վոկալ-գործիքային համույթների (խմբերի), դինամիկ, հընթացս, համերգից համերգ ստեղծվող-ձևափոխվող կառույցների ղեկավարման միջոցով մեր աչքի առաջ, տեսե՛ք, ինչպիսի մասնագիտական զարգացում է ապրում… Լարային կվարտետ, կիթառահարների անսամբլը…
«Հանրակրթական դիջիթեք 2015-ը» տեսե՛ք, ինչպիսի՜ պատվիրատու է՝ իր անվանակարգերով, այսպիսի գործունեության վրա կենտրոնանալու համար. բա «Ես կարողանում եմ» հունվարի 12-ից սկսվող ուսումնական կարողությունների ստուգատես-ամփոփո՞ւմը… Կարողանո՞ւմ են մեր երաժշտության կենտրոնի սաները ամանորյա ջերմությունը դարձնել տոնական-երաժշտական ուրախություն, փոքրիկ, ընտանեկան համերգներ կազմակերպել, դրանք mskh.am-ով հեռարձակել… Իրենց երաժշտական կրթական ծրագիրը կարո՞ղ են Ամանորով տարածել… նոր գործիք յուրացնել ու նոր համակարգչային երաժշտական ուսուցման ծրագրեր իրար փոխանցել…
Իմ ասածը վերաբերվում է ոչ միայն երաժշտությանը, երաժշտական գործունեությանը՝ իր ողջ սպեկտրով… Ե´վ կերպարվեստային-տեխնոլոգիական գործունեությանը, կինո-ֆոտոյին…, և´ ընթերցանությանն իհարկե, սովորողի-ուսուցչի նախասիրության զարգացմանը… Եթե ոչ ուսումնական արձակուրդներին, ապա ե՞րբ…
Այսօր Գրիգոր Խաչատրյանի հետ մենք հունվարյան արձակուրդի, այսօրվանից սկսած, «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» նախագծի իրագործումներն էինք կոնկրետացնում… Ի՞նչն է, որ պիտի-կարող է-հարմար է, որ արվի հիմա… Այն գործը, որ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան՝ վաղը մի թող… լավագույն օրն ա´յս օրն է, լավագույն շրջանը՝ այս արձակուրդայինը, լավագույն ամիսը՝ հունվարը, 2015-ը՝ լավագույն տարին, Հիսուս Քրիստոսի ծննդից սկսած…
Ուրախացե՛ք, ես վստահ հաղթահարում եմ Ամանորի մերժման իմ ընկալումը. գիտեք, չեմ սիրել Ամանորը, ուզեցել եմ, որ շուտ անցնի, չքվի, գնա, չխանգարի… ընթացքին, անընդհատության բեկում-խզում չառաջացնի, անտեղի շատ ռեսուրսներ չմսխի…
Ամանորով սկսել եմ ոգևորվել. պարզ-գրավիչ-հետաքրքիր-ծիսական պահքի սեղան, պատկերացրի՞ք… Պահքի սեղանին պատշաճ ձևավորում բնակարանի… Անհատական ճաշակի, տեխնոլոգիական-դիզայներական կարողությունների դրսևորման դաշտ… ինչպիսին ունի Արևիկ Տատինցյանը… բայց համեստ ու միշտ մոբիլ-ստեղծական՝ էժան նյութեր, ամենախիզախ-անսպասելի «անաստված» լուծումներ… Չկա՛ «չի կարելի», կարելի է, եթե մտքի ճախր է, եթե ի խորոց սրտի է, առանց ճիգի է, էժան է…
Հունվարի 5-ի երեկոյան մեր հանդիպումը Մեդիակենտրոնում սպասված է ամեն օր. դեկտեմբերի 29-ին, տնօրենի ասուլիսից առաջ ու հետո, ամբողջացնենք մեդիակենտրոնի ձևավորումը… Նառա Նիկողոսյանն ու Սվետան պատրաստում են հունվարի 6-ի համերգը… Մարմարյա սրահի տիրուհին՝ Սյուզին, պատրաստվում է 2015-ի հունվարի 9-ի անդրանիկ Մեդիաուրբաթ-համերգին… Ուժի մեջ է մեր հունվարի 6-ի առավոտվա այցը Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Պատարագի… Արմինեն պատրաստվում է համարձակ, իրեն սազող նախագծի՝ ուզում է մեր տան հարկի ներքո հավաքել Դավիթ Բլեյանի տարեկից, բարեկամ սեբաստացիներին՝ ամանորյա համատեղ տեխնոլոգիական-խոհանոցային լուծումների… Ա´յ թե Ձմեռ պապն էլ մեր կողմերով անցավ… Տոն է ու տոն… Դավիթը, Սոնան, Նազոն, Գոռը, Արևիկը, Դանիելը, Սերժը, Մարիամը,Մելինեն, Արմենը՝ մի հարկի տակ…
Գրիգոր Խաչատրյանին ներկայացրի իմ որոշումը՝ 2015-ի ապրիլ-մայիսին ավարտել Գեղարվեստի նոր ցուցասրահ-ֆոնդի կառուցման աշխատանքները… Մեզ վայել ձեռնարկումն ընթացքի մեջ է. մենք կունենանք 800 քառ.մ մակերեսով, չոր-լուսավոր-հարմար նկուղային տարածք՝ ամենահամարձակ ցուցադրությունների, նախագծերի իրագործման մասնագիտական միջավայր:
Տնօրենի փոստից: Գրում է հայտնի Մանե Աբգարյանը:
«Տիար Բլեյան, բարև ձեզ։ Էլի ես եմ ՝ Մանեն։ Այս տարի ես Նոր տարին Վլադիկովկասում եմ անցկացնելու։ Ավտոբուսով գնում եմ հայրիկիս և տատիկ-պապիկիս մոտ։ Ճանապարհին գիշերը հասանք Թբիլիսի։ Ինձ շատ դուր եկավ, թե ոնց են զարդարել փողոցները։ Քանի որ մեր դասարանը հիմա ձեր բլոգի ֆոտոխմբագիրն է, որոշեցի նկարել տոնական Թբիլիսին և ձեզ ուղարկել։ Հենց Վլադիկովկաս հասնեմ, այնտեղից էլ նկարներ կուղարկեմ։ Դե, գնացի, առայժմ»։
Իմ խոստման համաձայն եղա մեր շաբաթ օրվա նախակրթարաններում… Շնորհակալ եմ, ամենուր կենդանություն էր, ուրախ: Մեր պատվիրատուն՝ 2-5 տարեկանների աշխատող հայրն ու մայրը, պիտի վստահ լինեն, որ բոլոր աշխատանքային օրերին, որքան էլ դրանց փոփոխումը մեր սրտով չի ու հարմար չէ, նախակրթարանները բաց-մատչելի կլինեն՝ իրենց բնական գործունեությամբ, ինչպես այսօր էր: Պատվիրատուի այս հարգանքի վրա է կառուցված մեր նախակրթարանային ծառայությունների ընդարձակվող ցանցը. խնդրեմ՝ այս օրերին մենք քոլեջում ավարտեցինք 2009-2010թթ. ծնվածների համար նոր խմբասենյակի ստեղծման աշխատանքները… Ձմեռ պապի` սրանից էլ լավ նվե՞ր. ինչո՞ւ սպասենք հունվարի 12-ին, ընդունելությունը սկսելու համար… Ահա ես իմ բլոգով, իմ այս գրով հայտարարեցի այն…
Գեղարվեստի Քնարիկը, Սոֆյան, Գայանեն ու իրենց սաները՝ գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի, կինոյի, գեղարվեստի, երաժշտության ընտրությամբ խմբերի-ակումբների-դասընթացների սովորողները, տեսե՛ք, ավարտեցին կրթահամալիրով բոլոր սաների-սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների շնորհավորանք-տոները… Իսկական նվերներ: Հիմա էլ Ամանորի ուրախությունը հմայիչ-հետաքրքիր խմբերով տանում են տնեն տուն… նախագծային ուսուցումը, կյանքով ուսուցումը հենց այսպես է լինում՝ կյանքի, մարդու համար… Ի՞նչ հետո: Հիմա: Անցնողը կյանքն է…Մնացածը՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 12:00, իմ 2014-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, բան պիտի թողնեմ ասելու… Ասուլիսի կազմակերպման այս ձևը, երբ ես 2-րդ պլանից հետևում եմ ու ոգևորվում, իսկ կրթահամալիրի TV–ռադիոլրատվական խմբերը հերթով գրանցվում են… Հարցերին, որոնք առաջացել են սեբաստացի ու ոչ սեբաստացի լրագրողների մոտ, ես իհարկե, սիրով-անկեղծ, ինչպես միշտ, կպատասխանեմ: Ամփոփիչ կլինի, թե հերթական` Նոր տարին դիմավորում ենք ու հինը ճանապարհում այս կերպ՝ միասին, բաց, համերաշխ, բարեխիղճ, անկեղծ…
Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Ամանոր…