Թող Սուսանը թարգմանի շարունակաբար Դավթի ռուսերեն ֆրազախոսությունը, ինչպես это было круто՝ զիլ էր

Շաբաթվա սկզբին Դավիթը մայրիկին հարցնում է.
— Քանի՞ օր մնաց հայրիկի գալուն…
Երբ լսում է պատասխանը՝ երեք օր, գրկում է մայրիկի պարանոցը, ու.
— Ничего страшного*…
Այսպես դիմավորեցին ինձ երեկ իրիկուն անձրևային-մշուշոտ ճանապարհից հետո Արմինեն ու Դավիթը… Ու առաջին լուրերը թիֆլիսյան իմ գործուղումից հետո փոխանցում են ինձ…

Այսօր Լուսինե Փաշայանի ծննդյան օրն է… Դավիթն ու ես մեր պատշգամբի վերջին վարդն ենք կտրում, փշերից ազատում մեր «Փաշա Լուսոյի» համար, Դավիթը նկարել է բացիկ, բայց այդպես էլ խոսքեր չի գտնում գրելու իր քնքուշ ուսուցչուհուն՝ միշտ փարվելու արժանի…
— Դե, ոչինչ, նկարել եմ՝ գրել եմ…
Դուք շարունակությո՜ւնը լսեք.
— Ադրիանա՜ն է վերադարձել, հայրի՛կ…
Կարծես աշխարհն ինձ տվին…  Արմինեն ու Դավիթը, իրար հերթ չտալով, պատմում են՝ մի քիչ մեծացել է, բոյ քաշել, նույն խորհրդավոր-հմայքով Ադրիանան է, որ անբաժան էր Դավթից, մեր ընտանիքից, իմ գրից Դավթի հասունացման շրջանում… Շնորհակալ եմ, Ադրիանայի ընտանիք, Դավթի դասարան, իմ գիր… միշտ սեբաստացի յուրաքանչյուրիդ… Ախր, ձեր դպրոցն է, այդպես է ստեղծված՝ ո՛չ գնալու, այլ գալու համար, որպես հանգրվան, կղզի, օազիզ, հարթակ թռիչքի… Ինչ այնպես չէ՝ փոխե՛ք սեբաստացու օրերին… Մեր-ձեր տոնը, նոյեմբերի 18-ի ձեր կարևոր հավաքը դարձրեք ընտանեկան-համայնքային…

Դավթի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Դավիթը Անուլիկի պայուսակից վերցրել է քաղցր ջուրը շշով, խմել է… Իմացել են։ Անուլիկը ժպտացել է բոլորին… Պատկերացրի՞ք ժպտացող Անուլիկին մեր մշտահմա: Այս մասը Արմինեն պատմեց։ Ես, իբր խոժոռ, նայում եմ Դավթին։
— Միշտ էլ, պա՛պ, տղաներով աղջիկների պայուսակների համով բաներն ուտում ենք։ Մեր աղջիկները գիտեն։
Սա էլ Դավիթն է պատմում։

Իսկ այսօր նախատեսված էր Դավթենց խնձորենիատունկը Արևմուտքում… Ես պիտի մասնակցեմ խոնավության պատճառով հետաձգված այս ծեսին… Ոչի՜նչ կամ ничего страшного, ընկեր Էդմոնդ։ Սեբաստացու օրերին կտնկենք, հայր ու որդի-ընկեր Էդմոնդ…

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով մոտեցրեց-իրական դարձրեց կրթական կասկադում մեր էստրադայի ներառում-կայացում հաստատումը։ Կարևորը, որ այն կա, փաստ է, և ավելի լավ, որ նրա շուրջ-նրանով տոնախմբությունը կլինի սեբաստացու օրերին… Մերը բաց էստրադա է, հարթակ թռիչքի, ու հերթականը։ Իսկ այսօրվա մեդիաուրբաթը կանենք որպես օրացուցային ավանդական հակաբացիլ-տոնախմբություն Մարմարյա սրահում։

— Որ դուք միշտ ուրախ լինեք,- գրեց Դավիթը Լուսինե Փաշայանի շնորհավորական բացիկում ու վարդով-մանդարինով-տերևով դուրս ելավ առավոտյան տանից: Անցանք աշխատանքի՞։ Ընտանիքով։ Թիֆլիսի Գլդանից Երևանի Բանգլադեշ։

Երևան-Թբիլիսի․ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

#1204

Ничего страшного — Ոչինչ։ Բան չկա։ Կդիմանա՜նք, չենք կորչի։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փիլիսոփա-բարոյագետը որքա՞ն կլռվի…

Իրիկնային Երևանում, և այն էլ հեծանվով, ե՜րբ էի եղել… Երեկ իրիկունով Լրատվական ռադիոյի հյուրն էի որպես Թարմ ուղեղ, և հեծանիվը ծառայեց որպես փոխադրամիջոց… Ատամնաբույժ Արմեն Կարապետյանը այս ռադիոյի բաժանորդ է,

Բաժակ ենք բարձրացնում խաղաղության․․․ Կենաց․․․

Կեցցե Հարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոց—պարտեզը, իր համայնքով՝ մեծով—պստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝ Հոգատարության ուսումնական նախագծի, նրա ցուցադրություն—հանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնող… Այսպիսի՜ համերաշխություն՝ «Սեբաստացիներ»

Բարձունքներում անկախության շունչն առավել հզոր է…

Երեկ այդպես էլ չհասկացա՝ ինչու-ինչից թարսվեց օրս, ի՛նչ տեղեկություն-տեսարան խոցեց ինձ այնպես, որ օրվա իմ բազում գործերի, գյոզալ հավաքի մեջ բնականոն չէի տեղավորվում, օրվա իմ հոգսով անբավարար էի… Նկատեցի՞ք՝ կեսօրին