Օրվա գրի վերնագիրը, որ հայր ու որդի Բլեյաններինն է, երեկ ծնվեց Արմինեի մեքենայում՝ դպրոցի անձրևոտ ճանապարհին, ու լրացվեց Գևորգ Հակոբյանից տնօրենի լիազորությունները ետ առնելու իմ ճամփորդությամբ, երբ հեծանվով պտույտ արեցի հյուսիսից Մեդիա-Գեղարվեստով արևելք՝ Քոլեջ-Նոր դպրոց, հետո հեծանվիս ակը նստեց, քայլքով շարունակեցի՝ խառնարան Միջին ու Ավագ դպրոցներից արևմուտք՝ Բ-4-ի դպրոց, Ագարակ ուսումնական… Ժամանակը սկսեց նեղել (աշխատանքային հանդիպում ունեի Կենտրոնում, հետո մինչև մեդիաուրբաթ համերգը պիտի հասցնեի գիրս թողարկել իմ օգնական-խմբագիրներ Սուսոյի ու Թոփչիկի հետ), Վահրամ Մարտիրոսյանի մեքենայով անցա հարավի դպրոցով նորից հյուսիս՝ Կենտրոն։ Իմ այֆոնը ինչ հասցրել է նկարել одна радость, որի ձայնը որպես Ода к радости* հնչեցրին նաև մեդիաուրբաթ-պարերգային տոնի նախագծային խումբը, տասնյակ ու տասնյակ 6-8-րդ դասարանցիներն ու նրանց ուսուցիչները՝ Մարմարյա սրահի բուռն աջակցությամբ… Իսկական սեբաստացիական տոնախմբություն…
Ես Մանվելն եմ… Ես Ալեքսն եմ… Արդեն կարողանում եմ երկանիվանի թե մեծ հեծանիվ քշել, թե վարել…
Հարավային դպրոցում իրենց հեղինակային մանկավարժությամբ ստեղծված «Ես կարողանում եմ» շարքը տեսապարապմունքի են վերածել հինգ տարեկանները, իրենց երկարացված օրվա ջոկատավար Թամարը Մարիմյանի ու դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանի հետ։ Ահա քեզ իսկական սեբաստացիական ուրախություն և կրթական ծրագրի հեղինակային չափորոշիչ. Հարավի 5 տարեկանների այս «նշաձողով» կչափե՞ն իրենց ուսումնական կարողությունները և մեր մյուս հինգ տարեկանները Հյուսիսում, Արևմուտքում, թե Արևելքում, ու անցնեն գործունեության ուղղություններով, հինգ տարեկաններից վեց տարեկաններին…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․
Երբ երեկ Աշխեն Թադևոսյանի դասարանում էի, վեց տարեկաններն այնքան կլանված էին իրենց նոր մեդիահմտություններով, որ իմ մտնել-դուրս գալով չշեղվեցին անհատական-խմբային «մեկ սովորող-մեկ պլանշետ» ուսումնական աշխատանքից։ Աշխենի, Տաթև Աբրահամյանի, առցանց՝ նաև Զառա Ոսկանյանի հետ քննարկում էինք՝ ինչպես միջավայր դարձնենք անկյունում դրված լողի օղակները… ուսումնական ամենօրյա միջոցներ հեղինակային մանկավարժության «Իմացումի հրճվանք» ծրագրով… Սրանից ավելի «հեղինակային» ու «իմացումի հրճվանքով» որտե՞ղ եք տեսել. одна радость կամ ода к радости… Իսկ ես առտու գիշերվա իմ ավանդական ժամին, ավա՜ղ, այսօր էլի երեքի-չորսի արանքում (որքան ջանացել էի Թիֆլիսում փոխել, իմ քնի-հանգչելու նոր ռեժիմ հաստատել՝ կեսգիշերից, 12-ի մոտ, մինչև ոչ ուշ առավոտ՝ 5-ի մոտ, 5-ն անց… ձախողվեց՝ ինձ-ձե՞զ էլ պատճառելով одна печаль), օրն սկսել եմ մանկավարժական լաբորատորիայում դաստիարակների սեմինար պարապմունքի, նրանց քնի ու ճաշի, մայրենիի ու շախմատի ուսումնական տեսանյութերը-ֆոտոշարերը դիտելով։ Ուրախությունից-զարմանքից-հիացումից կարկամել եմ… Թե չէ ես ինչո՞վ էի ապրելու մենակ, մերս կասեր՝ պուպուի պես…
Վահանապատում… Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Այսպիսի զգացումների ժամեր ինձ պատճառեց Գեղամի հեղինակային bus-TV-ով Երևան-Թբիլիսի-Երևան ողջ ճանապարհին, գործուղման շրջայցին Գլդանիի քաղաքային վրացական մանկապարտեզներով, հյուրասիրության սեղանների շուրջ, իմ առանձնացրած արտագնա նախագծային խումբը՝ իսկական երկսեռ երգչախումբ, իր տպավորիչ աղոթք-շարականներով Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում, բարձրաճաշակ հանդիսատեսի առաջ… Այստեղ նախագծային խմբի անդամներին քոմենթով միջամտելու՝ արտահայտվելու հնարավորություն հրահրեմ. ի՞նչ ստացավ նախագծային խմբի յուրաքանչյուր անդամ հեղինակային մանկավարժությամբ, վրացական կողմի՝ մեր սիրելի տոկուն Վիկտորյա Բալավաձեի հրավերով-ռեժիմով այս աշխատանքի փոխանակում-գործուղոման ընթացքում։ Ինձ՝ վստահություն սեբաստացի մարդու, որ համակված է հեղինակային մանկավարժության առավելությամբ, սկսած մեզ այնքան անծանոթ ուսանող-աշխատող, կիթառի ուսուցիչ Դավիթ Աֆրիկյանից, շարունակած Հյուսիսում հայտնի, կրթահամալիրում մինչ այս ոչ այդքան, Տաթև Աթոյանով, վերջացրած երկսեռ սեբաստացիական-նախագծային խմբավար Հասմիկ Մաթևոսյանով, թե Ռինա Շագինյանով՝ Քնարիկ Ներսիսյանի դիպուկ անվանումով՝ մեքենա TV հեղինակային հաղորդաշարի ղեկավարով… Շարունակեք հենց հիմա նախագծային խմբի համակարգող Հռիփսիմեի օգնական տիարի առաջարկով՝ քոմենթով իմ գրի
Թբիլիսյան քրոնիկոն. լուսանկարները՝ Կարինե Խառատյանի, Տաթև Աթոյանի։
Շատ ափսոս, որ մեքենան Գեղամի՝ որպես նախագծային խմբի տարածք-լաբորատորիա, հարմարեցված չէր ուղիղ եթերի-տեսագրանցման համար (սրանից հետո առանց այդպիսի հնարավորության նախագծային կրթական փոխանակումների չենք գնա) մեր մանկավարժական քննարկումների շարանի, որ հետևողական ես ձեզ պարտադրեցի, ու դուք, այնքան սիրով-շնորհքով ընդգրկվեցիք, Սեբաստացու օրեր-նախագծերով ուսուցման առաջիկա շաբաթից առաջ արժեքավոր մեթոդական աջակցություն կլիներ… Այ, ծույլեր… Ծիծաղում եմ. կեցցեք, նախագծային խումբ, одна радость ձեզ հետ… այնքա՜ն ջանասեր գործեցիք, որպես հոգատար ընկերներ, որ պլանշետ-հեռախոսները ձեր սկսեցին շարքից դուրս գալ։ Վնասը թող այդպիսին լինի՝ նյութական, ու ձեռքբերումը՝ այսպիսին՝ մանկավարժական-մեթոդական…
Վայելեք Ода к радости-ի այսպիսի փողոցային ցնծություն։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1205
*ода — ներբող, գովերգ, փառաբանական, գովաբանական քնարական ստեղծագործություն
Ода к радости (գերմաներեն՝ An die Freude)՝ Ֆրիդրիխ Շիլլերի բանաստեղծությունը, որի համար գրված առավել հայտնի երաժշտությունը Բեթհովենինն է (9-րդ սիմֆոնիայի մեջ)։ 1985 թվականից՝ Եվրամիության հիմնը։