Նարեկացու Երգ երգոցի մեկնությունն եմ կարդում, Վարդան Ֆերեշեթյանի աշխարհաբարացմամբ, Սուսան Մարկոսյանի ձեռամբ ստացած։

«Երգ երգոց» նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել սրբությունների Սրբություն, ինչպես ասում է հենց առաքյալը: Այսինքն, եթե եկեղեցին սրբություն է, ապա խորանը ևս սուրբ է, կրկին սուրբ և ավելի սուրբ: Նույնպես և այն բոլոր երգերից և օրհնություններից գերազանց է…
Գրիգոր Նարեկացի

Կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա օրացույցով «Կարդում ենք» նախագիծը կարող է սկիզբը դառնալ ամենշաբաթյա (նույն օրը, նույն ժամին) երգերգոցների ընթերցումների՝ սովորողների, ուսուցիչների, սովորողների և ուսուցիչների, ուղիղ եթերով, անմիջական տեսաձայնագրմամբ… Մեր գրական ուսուցչական ակումբը, սովորողների ակումբ-բլոգները, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի լաբորատորիաների, կարուձևի արհեստանոցի գործընկերությունը մեր ծնած ավանդույթի ուժով, նախագծի շրջանակում կարող է ապահովել նոր հակավիրուս-հակաբացիլների գործածումը, ինչպես հակաբացիլ Կոմիտասն է, մեր համերգներով ուսուցման նախագիծը… Առողջաբեր հաբեր բոլոր տարիքի մարդկանց՝ սեբաստացի-ոչ սեբաստացիներին մատչելի, օրհնությունների օրհնություն… թեկուզ ինձնից հեռու, ոչ ինձ համար… Դահլիճների պատշաճ վերազինումը երաշխավորում եմ՝ Մայր դպրոցի փոքր և համերգային դահլիճների, Գեղարվեստի դահլիճի, դպրոցների ակումբ-ընթերցարանների տեսքով։ Խոսքը կենդանի, անմիջական, սեբաստացու հույզը դիմացինին հասցնելու մասին է։ Մեզ լսո՞ւմ են Մարիետ Սիմոնյանը, Քնարիկ Ներսիսյանը…

Դրանում թող առաջնորդ լինի Սուրբ Հոգին՝ մեզ տալով լեզու՝ խոսելու, իսկ լսողներիդ՝ ունկնդրելու միտք»։
Ասել է թե՝ հոգով, Սողոմոնի պես:

Դավթի տոնական սենյակում։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ոչ մի կասկած ու այլընտրանք. Դավիթ Բլեյանը տիեզերագնաց է դառնում, իր պատրաստած հրթիռով իրեն հայտնի մոլորակներում պիտի լինի։ Ավելի հարմար պահ ու վա՞յր իր մտքի զարթոնքի, քան իր սենյակը, մահճակալը, քնելուց առաջ, երբ Արմինե մայրիկը համաձայն է ամեն ինչի, մենակ թե Դավիթը քնի… Իրիկունը ժամը 11-ն է, Արմենին-Մարիամիկին-Ռուզան մորաքրոջը, Շուշոյին ճանապարհած մեր անխոնջը կարդում է-լսում-հարցեր տալիս…
— Դավի՞թ…,- փորձում եմ կանգնել մոր կողքին,- այսօր էլի՞ ասելիք ունես, այսքանից հետ։ Որոշումդ լսեցինք…
— Հա, պապ, ես գիտեմ, որ դրա համար պիտի գիտնական լինեմ ու շատ առողջ լինեմ։ Ես վաղը նոր փորձեր եմ անելու, դեռ ինչքա՜ն տարբեր փորձեր նվեր կստանամ… Ես նոր ուսումնասիրություններ եմ անելու։

Շուշանի հետ։

Իսկ առողջության ստուգատեսը հունվարյան մարմնամարզական ստուգատեսի ժամանակ, խոստացել եմ, ես անցկացնելու՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 6 տարեկան դարձած 5 տարեկանների ուսուցման խմբերի, 7 տարեկան դարձած 6 տարեկան առաջին դասարանցիների  լող, հեծանիվ, մարմնամարզություն, մարզական-հայրենագիտական քայլք… Թբիլիսիի մրցումներից առույգ վերադարձած Միքայել Ղազարյանը լսում է… ինչպես և բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Էմանուել Ագջոյանը, Դիջիթեք 2017-ի կազմակերպիչ Հերմինե Անտոնյանը… Խնդրեմ, ինքնավար եղեք, տիար Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի ամենօրյա գործընկերությամբ, բայց մարմնամարզական ստուգատեսն առնում եմ իմ անհատական հսկողության ներքո։

Իսկ իմ սեղանին, շարունակելով հոգու-մարմնի առողջության մանկավարարժության իմ օրագիրը, այս տարի 12-րդ դասարանցիների մաթեմատիկայի, հայոց լեզու-գրականության, հայոց պատմության պետական ավարտական քննությունների թեսթ-գրքույկների մաքուր օրինակներ են, որոնց էջերի դատարկ մասերը կարող են օգտագործվել սևագրության համար։ Ահա դրանք. սկսե՞նք լրացնել ու ինքներս մեր առաջ ազնիվ լինենք, սեբաստացի-ոչ սեբաստացի… Սա՞ է միջնակարգ 12-ամյա կրթության ողջ բովանդակությունը՝ պետականորեն ստուգվող։ Սա՞ է, որ 2018-ից դառնում է պարտադիր բոլորի համար։

Կրթահամալիրի նախակրթարանի ընտանեկան շարքից:
Լուսանկարները՝ ծնողների: 

Լավ է, որ այս տարի սովորողները քննությունը դեկտեմբերին թե հունվարին հանձնելու ընտրության հնարավորություն ունեցան։ Սովորող-շրջանավարտի ուսուցումը իր անհատական պլանով կազմակերպելու, կեղծիք ու ձևականությունլ հաղթահարելու այս առաջացող հնարավորություններից մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուր ուսումնական հասատատություն և ուսուցիչ պիտի օգտվի առավելագույն չափով… Նախարար Լևոն Մկրտչյանը կխիզախի՞ առավել հատու-տեսանելի-ամբողջական լուծումների ճանապարհով ուղղորդել այս ընթացքը…

#891

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է…

Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

Պարզապես մաքրումի օր և Համբարձման խաղերի սկիզբ․․․

Որպես «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի, Բլեյան դպրոցի-կրթական բաց ցանցի, Հրազդանից-Սևան, Սևանից․․․ մինչև Արաքս, Հրազդանի հովիտով Գագարին ավանով, Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր, Գեղամավան համայնքներով, դպրոցներով ու պարտեզներով, հանրային տարածքներով մեր կյանքի, մեր ներսով-դրսով ուրախ մաքրության օրեր, որպես ընկերության վրա կառուցված մեր կյանքի փոփոխությունների շրջան, որ պայմանավորվել ենք անցնել միասին։ 

Իմ կենսագիրը… ձեր հիշողությունն է…

Բարի հիշեք չեմ ասում, Տերյան Վահանի պես, ու դրան հաջորդող Մնաք բարով, մնաք բարովը… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, կենսագիր չունեմ. կամ, ինչպես իմ 1503-րդ գրի վերնագիրը՝ իմ կենսագիրը ձեր հիշողությունն