Հակաթույնը՝ անցած շաբաթվա, ուրբաթ օրվա սթրեսի հասցրած աղմուկի, գտնվեց․․․ ճամփորդության ձևով․․․ միայնակ թափառումի վայելքն ու ազդեցությունը, ավա՜ղ, շռայլություն է տիարի համար․ միշտ տարատարիք մարդկային խմբով, երթով-նախագծերով ուսումնական․․․ խաչ է։ Իսկ աղմուկի դոզան կրկնակի էր ու մեծ բաժիններով, նախ՝ օտար լեզվով մեդիաուրբաթի՝ Մարմարյա սրահում աղմուկը տանելի չէր, հետո՝ իմ քնքուշ քույրիկ Լիլիկ Բազեյանի ու հարգարժան փեսա Միքայել Արշակյանի, Գրիգոր եղբոր, Լուսինե հարսիկ-քույրիկի Դավիթ ու Հայկազ որդիների մկրտության պարտադիր մաս դարձած ուտուշ-խմուշը․․․ Ախր, ինձ ասա, ծեսին-մկրտությանը մասնակցեցիր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, քո վայելքը ստացար, քո ու քո ընտանիքի օրհնությունն ու ուրախությունը բերեցիր, ինչպե՞ս-ինչո՞ւ ուտուշ-խմուշի որևէ սեղանի, առանց բացառության, չմասնակցելու խոստումդ դրժեցիր. չի՞ լինում։ Ա՛յ գայլ․․․ «Վենետիկյան պալատ» անո՞ւնն էր, որ մոլորեցրեց, բայց հարվածը՝ անասելի կարծր, երաժշտություն կոչվող աղմուկի, շարքից հանեց ինձ մեկ-երկու ժամում․․․ Դե, ձեր մեռելն եկեք, տարեք․․․

Ճամփորդության մեկնարկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:

[youtube https://www.youtube.com/watch?v=KIkSnhsFfqE]
Շաբաթ օրվա կրթամշակութային թափառումը մեր սեբաստացիական երգչախմբով թերապիա էր իսկական․շնորհակալ եմ․․․ Արուճի-Մաստարայի-Թալինի Կաթողիկեի աստվածային այս տաճարները կառուցած ժողովուրդն եմ փնտրում ամենուր՝ գյուղապետի, թե դպրոցի ուսուցիչ-տնօրենի, ծանոթ-անծանոթ գյուղաբնակ-քաղաքաբնակի տեսքով․․․ Մեր Թալինը, մի՛ մոռացեք, քաղաք է․․․ Չե՞մ գտնի․․․ Այս տարածքը-երթուղին ես ընտրել եմ ո՛չ պատահական, ոչ միայն աշխարհագրական մոտիկությամբ․․․ Դեռ քանի՜ անգամ, տարբեր զարգացումներով կվերադառնամ․․․ Արուճով, աղբյուրներով, բերդով հին պիտի քայլեմ։ Մաստարայից վեր, դեպի յոթ գյուղեր ձգվող Մաստարայի սելավ գետը՝ իր առուներով, լճերով, բարձունքներով, եկեղեցիներով․․․ զուլում-անկրկնելի աշխարհ է. առանց վրանի-արշավախմբային թափառումի չի լինի․․․ Իսկ Թալինի Կաթողիկեին, ինձ խեթ նայող Արտի սարին պարտք ունեմ․․․

Ճամփորդական թափառումի նկարաշարը՝ Արմինե Թոփչյանի:

Մի քանի հատուցումների-ձևերի-նախագծումների մասին երեկվա մեր տպավորիչ ելույթներում խոսեցի, բայց դեռ էլի Կաթողիկեի՝ հայոց ամենամեծ եկեղեցու շուրջը պիտի քայլեմ, հե՛նց նոյեմբերին, իմ սըռ աշնանը, տարվա ի՛մ եղանակին․․․ Կգա՛մ անշուշտ. ճամփին Կաթողիկեի, նրա շուրջ բլուրներ-ձորակներ կան առանց ջուր, քարափներ․․․ սրանց կանչը-տեսքը, որպես Շամիրամի պչրանքներ, ինձ գերում են․․․ Արա թագավորից զորեղ ու իր Նուարդին ավելի հավատարիմ չեմ լինի․․․ Կորած-կորցրած մի ժողովրդի ձայն եմ լսում․․․ հիշողություններ, հետքեր, քմայքներ․․․ Կգա՛մ, իհարկե։

Կրթամշակութային արշավի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Սենսեյ սիրելի Հայկուհու այս շարքը ուսումնական հավանում եմ-հետևելու եմ, աջակցելու եմ սրա՝ որպես հանրակրթական ուսումնական նախագիծ, շարունակություն-զարգացմանը, տեխնիկական խնդիրների լուծմանը․․․ Մեր բաց-գրավիչ-հիգիենիկ-համապատասխան մարզասրահները՝ թե՛ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, թե՛ քոլեջի նախակրթարանում, թե՛ Մայր դպրոցում, հենց էս օրվա համար են ստեղծված․․․ Զարգացում ասելով՝ նկատի ունեմ բոլոր 2-5 տարեկանների, «Իմացումի հրճվանք» ծրագրով 1-3-րդ դասարանցիների ամենօրյա մարմնամարզական պարապմունքները, սիրում եմ այս բառը՝ գլուխկոնծիները, սրանց բերած առողջացումը, ամենօրյա մարմնամարզության բացօթյա-ընտանեկան-երկարօրյա կազմակերպումը․․․ Սենսե՛յ, մենք քեզնով հիանում ենք․ նախագծի անընդհատությունն ապահովիր  և սեբաստացիների արձակուրդներին, «Ուսումնական աշուն» նախագծով։ Խնդրում եմ։

Դավիթ-Սոնայի շաբաթ երեկոն. լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Վաղուց իմ գիրն ընթերցարան չէր ունեցել, ուրբաթ օրվա գերաղմուկի հասցրած վերքերը նաև ընթերցելով բուժման ժամանակ սա հավաքվեց, ո՞նց, ի՞նչ իմաստային առանցքի շուրջ՝ այսպիսի մի ընտրանի նյութերի ստացվեց․․․

Հետո տեսա, որ տարածաշրջանն է մեր, ընդարձակ, բայց հայերիս-Հայաստանին առնչվող․․․ Ադրբեջանով մինչև անծայրածիր Ղազախստան․․․ Բա Հայաստա՞նը, հարցրի ես․․․ ու այս մի նյութը գտա․․․

Բարի կիրակի։

#1193

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան: Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր»

Սիրտըս նըման է էն փլած տըներ… Ա՜յ, տո լա՜ճ տընավեր…

Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ…  Կեցցենք բոլորով, որ աշխատում-ապրում-գործում ենք Կրթական պարտեզի Սարալանջին: Վաղուց սպասված նախագիծ… ասում եք դուք, հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գալ, նստել, կարդալ, զրուցել, ժամադրվել, վայր,

Մեր ճանապարհով. հին-նոր ուղի

Հիշեցնեմ, որ ես որպես թեկնածու եմ մասնակցել ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններին․․․ Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, յուրաքանչյուր կազմակերպչի, ՀՀ ընտրական օրենսգրքով պահանջվող կարգով իմ առաջադրման համար իրենց ստորագրությունը դրած 25 հազար քաղաքացիներին՝ «Նոր