— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար: Առավոտյան Դավիթն ուշ էր արթնացել. էլի մորաքույրՐուզանն է մեզ փրկել, էլի շեղվել են երկուսով քույրական Դպրոց-պարտեզի ճանապարհից ու հայտնվել Հիմնականում։
– Հայրիկ, Հիմնական դպրոցը քեզ ո՞վ է բերել…,- սա էլ, երևի, կախարդական գուլպայի գործունեության արձագանքներն են Դավթի՝ սեբաստացիական կառույցի ընկալման վրա…
Երբ հերթական անգամ երկար-բարակ Նառա Նիկողոսյանի ուղեցույցով պատմում եմ Գուլպայի անհետանալու, հետո, բայց Նոր տարուն, վերադառնալու պատմությունը, Դավիթը լուծումներ  է փնտրում…
– Հայրիկ, ուրիշ գուլպա կախարդական, չի կարող գա՞…
Ասված է՝ սրբազան տեղը թափուր չի մնում…

Ավտոցուցադրությունը բաց է մեր տանը բոլոր օրերին ու ժամերին, համեցեք, մտածում ենք նաև արտագնա ցուցադրությունների կազմակերպման մասին. գուցե այսպես շարունակենք դրա համալրման-նորացման ընթացքը…

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։

Արթուր Շահնազարյանը նշանացույցով օդամղիչ հրացան նվիրեց մեր հերոսին և ոգևորված հերոսի հետ պայմանավորվեց, որ առաջիկայում կայցելի մեր տուն՝ Դավթին սազական թե անհրաժեշտ նետ-աղեղով… Այսպիսի կտրուկ շրջադարձներ, տիար Գևորգ Հակոբյան, գյոզալ՝ անմեղ, ընդամենը խցանվող, ուտիճների նման աջուձախ վզվզող մեքենաների իրականությունից հետո իսկական թիրախ ենք դարձել՝ հրացանով-փամփշտակալով (պատրոնդաշով) մեր Սասունցու համար…

Արթուր Շահնազարյանը, գիտեք, հին որսորդի ավանդույթով մեծացած «փչան» է, հիմի կսկսի պատմությունները իր քնեցրած… Մեր տղան Արթուրենց տանը երկու նշանավոր երաժիշտներին ուղղակի գերեց-հիացրեց… Նշանավոր «Սպեղանի» երգչախմբի հիմնադիրը՝ երաժիշտ Սարինե Ավթանդիլյանը, ում «Սուրբ պատարագի երգեցողությունը Կոմիտասի մշակմամբ» ձայնասկավառակ-ժողովածուն՝ իր մակագրությամբ, զարդարում է իմ ձայնադարանը, հիացած էր մեր հերոսի կոմիտասյան-թումանյանական ճաշակով ու իմացությամբ… Շփվեց, երգեց, խոսեց, հմայեց մեր Դավիթն ու, արանքում, տիար Գևորգ, յուրաքանչյուրին կրակում էր անվրեպ: Հիմա էլ նոր «թուր-թվանքով» խաղաղ քնել է: Լավն էն է, որ սանիկներով հավաքվեք, ու միասին քննարկենք կախարդական գուլպայի բացակայությամբ ստեղծված «Դավթի շուրջ» վիճակը, մի որոշման գանք, որ «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» նոր շրջան չսկսվի՝ պատմության մեր քառուղիներով…

Իսկ Արթուր Շահնազարյանն ուրախացրեց իր «Կոմիտաս»-ի նոր, բարձրաճաշակ հրատարակությամբ: Որքա՜ն լցվեց իմ իրիկունը այդ գրքով՝ Արթուրի մենագրությամբ, կյանքի գործով… Քավորի-ընկերոջ ուրախությունն էս տեսակ է լինում՝ հպարտ, որ այսպիսի մշակի հետ մի երկար ճանապարհ ու կյանք ես ապրել. միասին են՝ իր ընտրյալ Սվետա տիկնոջ, իր կյանքի գործի հետ, ու բեղուն, միշտ բեղուն, միշտ երաժիշտ, միշտ կենսունակ… Ավելի ուրախացա, որ մենագրությունն այս հրատարակվել է պետական պատվերով, «Զանգակ» հրատարակչության կողմից, հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում…,  որ գիրքը խմբագրել է իմ սքանչելի հարս Սվետա Դանիելյանը… Ապրող հանճարի՝ Կոմիտասի գործի ամենակարևոր առհավատչյան Դավիթն է՝ իր հարյուրավոր ընկերների հետ՝ ցրված մեր կրտսեր դպրոցներով… Սրա մասին էր ոգևորված խոսում Արթուրը մեր, սրանից էր Դավթով այդքան հիացած հայտնի երաժիշտ Սարինեն… Կենդանի՞ է այն գործը, որի համար… Հիշո՞ւմ եք, կյանքի վերջին շրջանում, փակված հոգեբուժարանում, հարցնում էր Կոմիտասը… Այոˊ, Վարպետ, կենդանի է քո գործը Արթուրով, Սարինեով, Դավիթ Բլեյանով, «Սեբաստացի» կրթահամալիրով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատրաստվո՞ւմ ենք, ընկերներ, իմ վեցհարյուրերորդ անընդհատ գրին

Շուշան Բլեյանն իր երևանյան արձակուրդի օրերին՝ Վիեննա մեկնելուց առաջ, ինձ հանձնեց մի թղթե տոպրակ… Իմ 1999-2001 թթ հայտնի շրջանի արխիվային վկայությունների՝ իմ նամակների մի հուզիչ փաթեթ… Շուշանի մանկությանն առնչվող ամեն

Տարբեր լինելը մեր յուրահատկությունն է…

Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը… — Ինչի՞ համար է հեռուստաշտարակը: — Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր